Ariadna (12.04.2012)
When life gives you lemons, make lemonade
Ան, բժիշկդ ո՞վ էր, եթե գաղտնիք չի:
Րիպ, ընթացքը մեկի մոտ եմ էղել, իսկ ծննդաբերությունը ուրիշի։ Բայց հենց սկզբից էդ ծնունդ ընդունող բժիշկն ա տարել ընթացիկ էդ աղջկա մոտ ու շատ գոհ էի։ Հենց ինքը համոզեց, որ բնականի գնամ, ես ի սկզբանե կեսարյան էի ուզում։ Էնքան դրական մարդ էր, լավ աուրայով։ Անունը Լիլիթ Մարատովնա Զոհրաբյան։ Միակ մարդը, որին էրեխուս խաթեր փեշիս քարերը թափել եմ ու անուն հայրանունով եմ դիմել. կատեգորիկ դեմ եմ Հայաստանում ռուսական դիմելաձև օգտագործելուն, բայց դե բժիշկները խախտված են էդ հողի վրա, չգիտեմ քանի տարի ա պետք, որ ազատվեն անուն–հայրանունով դիմվելու բարդույթիցԱզատող բժշկիս անունը չեմ ուզում գրեմ, քանզի արդեն ասեցի, որ փող եմ տվել, կարող ա վնասեմ իրեն, եթե կուզես PM-ով կգրեմ
![]()
When life gives you lemons, make lemonade
ինչքան ես գիտեմ, հղին իրավունք ունի ընտրելու բժշկին, հիվանդանոցը իր ցանկությամբ, ու եթե բուժ հիմնարկը պետական է , ապա ծննդօգնությունն էլ է անվճար, կանանց կոնսուլտացիայում դրա համար սերտիֆիկատ են տալիս, ուրիշ բան է , որ մեր մոտ հայավարի ելքը գտել են, թե ոնց մարդկանց մատների վրա ֆռռացնեն:
Ինչ ասեմ, մի բան հաստատ է օնկո հիվանդությունների բուժումն ու ծննդօգնությունը մեր երկրում օրենքով անվճար է ...
ՀԳ Բայց դե լրիվ հավատում եմ , որ գինեկոլոգներն ու ակուշերները փող աշխատելու ելքը գտել են, եսիմ չեմ էլ կարողանում մարդավարի մեղադրեմ նրանց, 40 հազ ստացող բժշկից որակ սպասել անհնար է, ու վտանգավոր է դառնում այդպիսի ծառայությունից օգտվելը... երևի դրա համար էլ մարդիկ սուսուփուս տալիս են պահանջված գումարը...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Մի անգամ կեսարյանով ծննդաբերած կինը երկրորդ անգամ բնական կարող է՞ ծննդաբերել:
Եթե երկրորդ անգամ ոչ մի ուրիշ գործոն չկա բնական ծննդաբերության դեմ խոսող (բացի նախկին կեսարյանից), էստեղ հաստատ առանց պրոբլեմի թողնում են երկրորդը բնական ճանապարհով ծննդաբերել:
Չգիտեմ Հայաստանում ոնց է, բայց կարդացել եմ, որ Ռուսաստանից կանայք երբեմն գալիս են Գերմանիայում ծննդաբերելու հենց էդ պատճառով, որովհետև իրենց երկրում երկրորդ անգամ չեն թողնում բնական ծննդաբերություն, եթե առաջինն արդեն կեսարյան է եղել:
Ֆոտոն (13.04.2012)
Ի դեպ Գերմանիայում, կարծում եմ նաև ուրիշ արևմտյան երկրներում էնպես է արված, որ կինը ընտրության հնարավորություն ունենա: Իր ծննդաբերությունն է վերջին հաշվով: Ու էս դեպքում հակառակն էլ է գործում. եթե ոչ մի բժշկական պատճառ չկա կեսարյանի համար, բայց կինը միևնույն է ուզում է կեսարյանով ունենալ, էդպես էլ ունենում է:
Մի խոսքով, ամեն ինչ անում են, որ հնարավորինս քո ուզածով լինի:
Ֆոտոն (13.04.2012)
Րիպ ջան, էստեղ էլ եթե դու կեսարյան ուզես, քեզ ոչ ոք չի ստիպի բնական ունենալ։ Իմ բժիշկն էլ էր ասում, ասում էր ինչ լավ ա, որ դու բնական ես ուզում, կան, գալիս են 20 տարեկան, ու կեսարյան ուզում, չենք կարողանում համոզել, որ բնականի գնա։ Բայց դե իհարկե, էսպես թե էնպես, էստեղն ու էնտեղը չես համեմատի։ Սերզին որ կարդում էի, ասում ա` եթե որոշել եք ջրի մեջ ունենալ, նախօրոք զգուշացրեք ձեր բժշկին, որ պատրաստենՀաստատ, հեսա ասեցինք ու պատրաստեցին
![]()
When life gives you lemons, make lemonade
ivy (13.04.2012)
Էստեղ դե ամեն ծնարան հատուկ լողավազաններ ունի ծննդաբերության: Կարող ես նախապես պլանավորել ջրում ծննդաբերությունը (ինչպես օրինակ իմ դեպքում էր) կամ էլ էդ պահին որոշես:
Ուրիշ նենց հետաքրքիր բաներ կան էդ ծնարաններում՝ ճոճվող աթոռներ, եսիմ ինչեր: Ամեն դիրքով կարող ես ծննդաբերել: Բայց դե մեկ ա, որ մինչև ծննդաբերությունը գնում ես ծնարանները նայելու, ընտրելու, ինչքան էլ կայֆ-մայֆ հարմարություններ են սարքած, էդ ամեն ինչը ահավոր վախենալու ա թվում:![]()
Հայաստանում էլ որոշ դեպքերում «թույլ են տալիս» առաջին կեսարյանից հետո նորմալ ծննդաբերել։ Կախված ապագա մոր համառությունից։ Բայց հիմնականում կեսարյանից հետո ուղարկում են կեսարյան։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ