User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ծննդալուծման տեսակները

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծննդալուծման տեսակները

    Ծննդալուծման ի՞նչ ճանապարհ ընտրել - նորմալ ծննդաբերությո՞ւն, թե՞ կեսարյան հատում:
    Իրականում այս հարցի լուծումը բժիշկներինն է: Ճիշտ է, որոշակի գումարի դեպքում կինն ինքը կարող է ընտրել ծննդալուծման ճանապարհը:
    Նախ, ինչո՞ւ Կեսարյան հատում: Այս վիրահատությունն ի հայտ է եկել Հուլիոս Կեսարի ժամանակ, և այն նպատակ ուներ մահացող կամ մահացած մոր փոխարեն գոնե մանուկը փրկվեր: Բժշկության զարգացման զուգընթաց այս վիրահատությունն սկսեց կիրառվել ծննդաբերական գործունեության թուլության ժամանակ, երբ կինն ինքը չէր կարող իր ուժերով ծննդաբերել: Կեսարյան հատման համար կան որոշակի նախապայմաններ` բժշկական ցուցումներ, օրինակ տեսողության խնդիրների դեպքում (մկանային լարման ժամանակ կարող է կուրություն առաջանալ), սրտի աշխատանքի անբավարարության դեպքում, արյան բարձր ճնշման դեպքում, խոշոր պտղի դեպքում (երբ թե մոր, թե նորածնի կյանքին վտանգ է սպառնում) և այլն:
    Սակայն, ինչպես պնդում են որոշ բժշկական հանդեսներ, կեսարյան հատման ժամանակ մոր առողջությանն սպառնացող վտանգը ավելանում է մոտ քսան անգամ:
    Շատերի մոտ այն "իլլյուզիան է", որ կեսարյան հատման ժամանակ իսպառ վերանում է ցավի ու վախի զգացումը: Իրականում դա այնքան էլ այդպես չէ:
    Ծննդալուծման երկու տարբերակն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Նորմալ ծննդաբերության ժամանակ ամենատհաճ պահերը` նախածննդաբերական ցավերը (ճիգերը - схватки) (կարող է տևել մի քանի րոպեից մինչև մեկ-երկու օր), բուն ծննդաբերական պրոցեսը (տևում է 5-7 րոպե), սեռական ուղիների հետծննդյան տրավման, որը ժամանակի ընթացքում լիովին անցնում է (եթե իհարկե, ի հայտ չի գալիս հոգեբանական վախ) և ծննդաբերության գործընթացի ժամանակ հնարավոր պատռվածքները (որոնք լավանում են շատ ավելի արագ, քան կեսարյան հատման ժամանակ առաջացած վերքը):
    Կեսարյան հատման բացասական կողմերը. մոր համար` երեխային չի կարելի կերակրել վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում, եթե անզգայացումը ընդհանուր է, երեխային չի կարող տեսնել մոտ 2 օր, հետվիրահատական շրջանում կրկնակի սպիի առկայություն` արգանդի և մաշկի սպիերը, մորը խորհուրդ չի տրվում հղիանալ մինչև 2-3 տարի չանցնի (քանի դեռ վստահ չեն, որ արգանդի սպին լիովին ապաքինվել է, քանի որ չապաքինված սպիի դեպքում հղիության ընթացքում սպառնում է արգանդի պատռվածք), կեսարյանի դեպքում ինֆեկցիաների հավանականությունը խիստ աճում է, կարող են ի հայտ գալ հետվիրահատական բարդություններ:

    Հ.Գ. Ինչու եմ այսքան երկար անդրադառնում այս թեմային:
    Ինքս բալիկիս ունեցել եմ կեսարյան հատման արդյունքում (ցուցում` երկեղջյուր արգանդ և պտղի կոնքային առաջադրություն): Եթե ինձ հնարավորություն տրվեր ընտրելու` կընտրեի նորմալ ծննդաբերական ուղին: Ու խորհուրդ եմ տալիս բոլորին, եթե չկա հատուկ ցուցումներ կեսարյանի համար, ցավից խուսափելու համար մի դիմեք այդ եղանակին, քանի որ ծննդաբերական ցավերը անմիջապես կմոռացվեն, երբ գրկեք ձեր փոքրիկին, իսկ կեսարյան վիրահատության ցավերը դեռ նոր են սկսվելու, չհաշված, որ մոտ երկու ամիս դուք զուրկ կլինեք նորմալ կենսակերպ վարելուց:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (15.03.2010), Ariadna (21.07.2009), Chuk (21.07.2009), comet (21.07.2009), Dina (21.07.2009), Enigmatic (21.07.2009), keyboard (30.09.2009), Kita (21.07.2009), Safaryan (29.09.2009), Tig (09.04.2010), Yevuk (21.07.2009), Լուսաբեր (06.09.2009), Նաիրուհի (06.03.2010), Ուլուանա (22.07.2009), Ֆոտոն (30.09.2009)

  3. #2
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Ինքդ քո հարցին սպառիչ պատասխան ես տվել
    Բնականաբար, եթե չկան հատուկ ցուցումներ, նախընտրելի է ծննդաբերության բնական ուղին: Կեսարյան հատումից հետո առաջացած ցավերը կարծում եմ ավելի շատ ու տհաճ կլինեն, քան էդ պահին եղած բնական ցավերը: Համ էլ կինը 9 ամիս ժամանակ ունի էդ ցավին տրամադրվելու համար, իսկ ցավին հաջորդած բերկրալի պահերը մոռացության կմատնեն ամեն ինչ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (15.03.2010), Cassiopeia (21.07.2009), Meme (08.05.2010), Safaryan (29.09.2009)

  5. #3
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    20.07.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    ինչպես ասվելէ ինքդ քո հարցին սպառիչ պատասխանես տվել:
    ինչու զրկվել երեխային անմիջապես գգվելու և սնելու հաճույքից եթե աստված մեզ օժտել է այդ կարողությամբ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amarysa (15.03.2010)

  7. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Մի բան եմ ուզում հավելել.
    Սովորական ծննդաբերության ժամանակ, մանուկն անցնելով մոր ծննդաբերական ուղիներով, աստիճանաբար է ադապտացվում նորմալ կյանքի պայմաններին: Իսկ կեսարյան հատման ժամանակ, մանուկի և կյանքի "հանդիպումն" անմիջապես է կայանում, որի արդյունքում երեխաները բավական մեծ սթրեսս են ապրում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.04.2012), Safaryan (29.09.2009), Ուլուանա (22.07.2009)

  9. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    41
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Կեսարյան պետք է կիրառել միայն հատուկ դեպքերում (շատ նեղ կոնք, երեխայի ոչ ճիշտ դիրք և այլն) ու բավականին բացասական կողմեր ունի: Բնականը մնում է լավագույնը: Շատ աղջիկներ վախենում են բնականի ցավերից, դրա համար են ձգտում կեսարյանի, բայց եթե մի հատ տեղեկանան դրա բացասական կողմերի մասին դժվար թե նման խանդավառությամբ ընդունեն այդ մեթոդը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (21.07.2009)

  11. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Ճի՞շտ է, որ բնական ծննդազատման ժամանակ երեխան կարող է տրավմաներ ստանալ՝ լույս ախշարհ դուրս գալու ճանապարհին:
    էսպես չի մնա

  12. #7
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճի՞շտ է, որ բնական ծննդազատման ժամանակ երեխան կարող է տրավմաներ ստանալ՝ լույս ախշարհ դուրս գալու ճանապարհին:
    Կարծում եմ կեսարյան հատման ժամանակ այդ վտանգն ավելի մեծ կլինի:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  13. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճի՞շտ է, որ բնական ծննդազատման ժամանակ երեխան կարող է տրավմաներ ստանալ՝ լույս ախշարհ դուրս գալու ճանապարհին:
    Վազգեն ջան, երեխան մոր արգանդում հարմարվում է լույս աշխարհ գալու բոլոր բարդույթներին: Դրա համար էլ երեխայի գլուխն է լինում ամենամեծ օրգանը, դրա համար էլ երեխայի ոսկորները բավական փափուկ են: Գիտնականներն ապացուցել են, որ երեխան մոր ծննդաբերական ուղիներով անցնելիս բացարձակապես ցավ չի զգում:
    Իսկ տրավմաներ կարող է ստանալ սխալ մանկաբարձական գործունեությունից:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (15.03.2010), Apsara (12.04.2012)

  15. #9
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,805
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Շատ տարածված է ծննդալուծման էպիդուրալ ցավազրկման միջոցը, երբ կնոջը ծննդաբերության ժամանակ մեջքից սրսկում են և կինը բացարձակապես անցավ ունենում է երեխային: Սակայն այդ միջոցն ունի իր ռիսկերն ու վտանգները, դրա համար մինչ ծննդաբերությունը ստորագրել են տալիս` թե արդյոք համաձայն ես այդ մեթոդի կիրառմանը, թե ոչ: Ու չնայած դրան, մեծ թվով կանայք են ընտրում այդ մեթոդը, երևի ավելի մեծ, քան բնական ճանապարհով ընտրողները...

  16. #10
    Լիարժեք անդամ Lyonik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ տարածված է ծննդալուծման էպիդուրալ ցավազրկման միջոցը, երբ կնոջը ծննդաբերության ժամանակ մեջքից սրսկում են և կինը բացարձակապես անցավ ունենում է երեխային: Սակայն այդ միջոցն ունի իր ռիսկերն ու վտանգները, դրա համար մինչ ծննդաբերությունը ստորագրել են տալիս` թե արդյոք համաձայն ես այդ մեթոդի կիրառմանը, թե ոչ: Ու չնայած դրան, մեծ թվով կանայք են ընտրում այդ մեթոդը, երևի ավելի մեծ, քան բնական ճանապարհով ընտրողները...
    Ես հենց այդպես ունեցա տղայիս ու միչև հիմա մեջքս ցավում է,իսկ էլ ինչի՞ արաջ կկանգնեմ

  17. #11
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    31
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Իսկ ի՞նչ կարող եք ասել ջրում ծննդաբերության մասին, ինձ շատ հետաքրքիր է, արդյո՞ք դա վտանգավոր չէ երեխայի համար:
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  18. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Նման ծննդաբերության տեսակը գնալով ավելի ու ավելի ընդլայնում է ստանում։ Բազմաթիվ ծննդատներում (իհարկե ոչ Հայաստանում) լողավազաններ են կառուցվում նման ծննդալուծման համար։ Երեխայի համար ծննդալուծման նման տեսակը բացարձակապես վտանգավոր չէ, ընդհակառակը, մոր արգանդից հետո նման ջրային միջավայրում հայտնվելը երեխայի համար ավելի քիչ սթրեսի պատճառ է դառնում։ Հիշեք, որ երեխան ծնվելու առաջին վայրկյաններին դեռ չի շնչում թոքերով, հետևաբար, մինչ նրա շնչուղիները բացվելը երեխային ծննդօգնություն ցուցաբերողները կհասցնեն դուրս հանել ջրից։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (01.10.2009), Ֆոտոն (30.09.2009)

  20. #13
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,805
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Մեջբերում Lyonik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հենց այդպես ունեցա տղայիս ու միչև հիմա մեջքս ցավում է,իսկ էլ ինչի՞ արաջ կկանգնեմ
    Չէ, դե պարտադիր չի ինչ-որ բանի առաջ կանգնելը էպիդուրալի դեպքում: Միլիոնավոր կանայք էդպես են ծննդաբերում ու առանց որևէ կողմնային հետևանքների: Ուղղակի ուզում էի ասել, որ կա ռիսկի ֆակտոր, ոչ մեծ, բայց կա: Բայց հաճախ, երբ օրինակ ինչ-որ բարդություններ են լինում կնոջ մոտ բնական ճանապարհով ազատվելու համար, էպիդուրալը լավագույն տարբերակն ա լինում: Այնպես որ դա խիստ հակացուցված բան չի, որ վախենաս. ուղղակի կա ռիսկի ֆակտոր: Ինչպես և շատ դեպքերում բնական ճանապարհն ընտրելն ա պարունակում ռիսկի ֆակտոր, եթե որոշակի բարդությունների հավանականություն կա օրինակ:

    Ընդհանրապես, իմ կարծիքով, ինչ-որ մի բժշկական կամ այլ մեթոդի դիմելուց առաջ, նույնիսկ եթե դա բժիշկն է առաջարկում կամ խորհուրդ տալիս, լավ է քրքրել ինտերնետը, կարդալ, թե ինչ հետազոտություններ կամ արդյունքներ կան, ծանոթանալ բոլոր կողմ ու դեմերին:

  21. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Քանի որ ներկայումս մեծ է կեսարյան հատման գնալու տենդենցը, ներքոհիշյալ տեղադրում եմ դրան վերաբերող որոշ նյութեր`
    Որովայնային կեսարյան հատումը հայտնի է եղել ամենահին ժամանակներից, սակայն այն կատարվել է միայն մահացող հղիի վրա։ Համաձայն դիցաբանության, կեսարյան հատմամբ է ծնվել էսկուլապը։ Շեքսպիրի «Սակբեթ» ողբերգության մեջ (11-րդ դար) նույնպես հիշատակվում է, որ հերոսներից մեկը Մակդուֆը, ոչ թե ծնվել է, այլ դուրս է բերվել մոր արգանդից կտրվածքի միջոցով։
    Ինչ վերաբերում է կեսարյան հատում տերմինին, կան մի շարք վարկածներ։ Ենթադրվում է, որ այն կապված Է Հուլիոս Կեսարի անվան հետ, որն իբրև թե ծնվել Է կեսարյան հատման միջոցով և ի պատիվ նրա, միջամտությունը կոչվել Է կեսարյան հատում։
    Համաձայն երկրորդ վարկածի, առաջին անգամ Հուլիոս Կեսարն Է թույլատրել կատարել այդ վիրահատությունը մահացող կնոջ վրա։ Սակայն ամենահավանական տարբերակը տերմինի առաջացումն Է caesarea (կտրել, հատել արմատից)։
    16-18-րդ դարերում կեսարյան հատման վիրահատությունը հավասարազոր Էր մահվան դատավճռին (73-100% դեպքերում ծննդկանները մահանում Էին), քանի որ պտղի դուրս բերելուց հետո արգանդի պատը չէր կարվում, և կինը մեռնում էր արյունահոսությունից կամ սեպտիկ բարդությունից։
    Առաջին կեսարյան հատումը բարեհաջող ելքով կատարել է Տրաուտմանը 1610 թվականին։ Վերջին քսան տարում կեսարյան հատման հաճախականությունը մեծացել է մի քանի անգամ և ԱՍՆ-ում կազմում է 20-23%: Սակայն Եվրոպական զարգացած երկրներում նկատվում է կեսարյան հատման հաճախականության իջեցման միտում (Գերմանիայում, Շվեյցարիյում, Իռլանդիայում, Անգլիայում) այն կազմում է 5-10%, շուրջծնական մահացման էական իջեցման ֆոնի վրա։
    Այնուհանդերձ, կեսարյան հատումը մանկաբարձական ամենահաճախակի կատարվող վիրահատություններից է, որի հաճախականությունը տատանվում է 0,5 -ից մինչև 17% սահմաններում։ Հաճախականության նման մեծացմանը նպաստել են վիրահատական տեխնիկայի կատարելագործումը, ցավազրկման ժամանակակից մեթոդների ներդրումը, անտիբիոտիկների, արյան և նրա փոխարինիչների լայն կիրառումը։ Դրա հետ մեկտեղ կեսարյան հատման վիրահատությունը որոշակի վտանգ է ներկայացնում ինչպես մոր, այնպես էլ պտղի համար։ Սայրական մահացությունը կեսարյան հատումից հետո մի քանի անգամ ավելի բարձր է բնական ուղիներով տեղի ունեցած ծննդաբերությունների համեմատությամբ։ Բարձր է նաև շուրջծնական մահացությունը։
    Կեսարյան հատման ցուցումները բաժանվում են բացարձակ (վիտալ, կենսական) և հարաբերական (պրեվենտիվ, նախազգուշական) ցուցումների։
    Կեսարյան հատման կենսական (բացարձակ) ցուցումները մարմնական, հղիության և ծննդաբերության այն բարդություններն են, որոնց ժամանակ ծննդաբերությունը բնական ուղիներով անհնարին է կամ սպառնում է կնոջ կյանքին։
    Հարաբերական (նախազգուշական) են կոչում այն հիվանդություններն ու մանկաբարձական իրավիճակները, որոնց դեպքում առողջ և կենսունակ պտղի ծնունդը բնական ուղիներով կասկածելի է։
    Բացարձակ կամ կենսական ցուցումներ
    1. Կենտրոնական առաջադիր ընկերք կամ մասնակի առաջադրության առատ արյունահոսությամբ անպատրաստ ծննդաբերական ուղիների դեպքում։
    2. Արգանդին սպառնացող կամ սկսվող պատռվածք, արգանդի սպիի անլիարժեքություն։
    3. Պրեէկլամպսիայի ծանր ձևերը և էկլամպիսան, որոնք սպառնում են կնոջ կյանքին և հեշտոցային ծննդալուծման համար պայմաններ չկան։
    4. Նորմալ տեղակայման ընկերքի վաղաժամ շերտազատում անպատրաստ ծննդաբերական ուղիների դեպքում։
    5. Արտասեռական ախտաբանության ծանր ձևեր, որոնք կարող են հանգեցնել կնոջ հաշմանդամության կամ մահվան։
    6. Անատոմիական նեղ կոնք երրորդ-չորրորդ աստիճանի։
    7. Փոքր կոնքի էկզոստոզներ և ուռուցքներ, կոնքի ոսկրերի ձևախախտումներ, որոնք խոչընդոտում են ծննդաբերությանը։
    8. Հեշտոցի պլաստիկ վիրահատություններ, վերականգնված կամ գործող խուղակներ։
    9. Արգանդի վզիկի և հեշտոցի երակների արտահայտված վարիկոզ լայնացում։
    10. Հեշտոցի արտահայտված նեղացումներ, արգանդի վզիկի սպիական ձևախախտումներ։
    11. Արգանդի վզիկի քաղցկեղ։
    Պտղի կողմից բացարձակ ցուցում է.
    1. պորտալարի արտանկումը և սկսվող շնչահեղձուկը, երբ անհնարին է ծննդա-
    բերությունն արագ ավարտել բնական ուղիներով,
    2. հղիի հանկարծակի մահ և հոգեվարքային վիճակ։
    Հարաբերական ցուցումներ
    1. Պտղի և կոնքի չափսերի կլինիկական անհամապատասխանություն։
    2. Արգանդի սպիի դեպքում, որը մինչև ծննդաբերությունը գնահատվել է որպես լիարժեք, ծննդաբերության ժամանակ ծագում են նրա անլիարժեքության նշանները։
    3. Նախորդ կեսարյան հատման հետևյալ ցուցումները պահանջում են կեսարյան հատում.
    ա. նեղ կոնք և արտասեռական կայուն ախտաբանության առկայությունը,
    բ. անամնեզում երկու և ավելի կեսարյան հատում,
    գ. նախորդ կեսարյան հատման ժամանակ և հետո սեպտիկ բարդություններ, ինչպես նաև տվյալ ծննդաբերության ժամանակ ծագած բարդություններ խոշոր պտուղ, կոնքային առաջադրություն, պտղի գլխի ապախոնարհված ձևեր, պտղի ոչ ճիշտ դրություններ, գերհասություն, ծննդաբերական ուժերի թուլություն։
    4. Ծննդաբերական գործունեության թուլություն, որը չի ենթարկվում բուժման։
    5. Պտղի գլխի ոչ ճիշտ ներդրումներ (ճակատային, դիմային ներդրում, պտղի գլխի բարձր ուղիղ կանգնում և այլն)։
    6. Պտղի միջաձիգ և թեք դրություն։
    7. Թեթև աստիճանի պրեէկլամպսիան պրոգրեսիվող ընթացքով, բուժման անարդյունավետության, անպատրաստ ծննդաբերական ուղիների պայմաններում։
    8. Բարդացած մանկաբարձագինեկոլոգիական անամնեզ (չբերություն, վաղածնություն, ինքնաբեր վիժումներ, պտղի ծննդաբերության ժամանակահատվածի (ինտրանատալ) մահ, հղիություն արհեստական բեղմնավորման միջոցով։
    9. Արգանդի վզիկի սպիական փոփոխություններ նախորդ ծննդաբերություններից հետո։
    10. Արգանդի բազմահանգույց միոմա։
    11. Արգանդի զարգացման արատներ։
    12. Պտղի սկսվող շնչահեղձուկ երբ չկան ծննդաբերությունը արագ ավարտելու
    հնարավորություններ։
    13. Պտղի միջաձիգ և թեք դրությունը առաջավոր շատ կլինիկաներում համարվում է բացարձակ ցուցում։
    Ներկայումս ավելի հաճախ հանդես են գալիս հետևյալ զուգակցված ցուցումները։
    Զուգակցված ցուցումներ
    1. Առաջին ծննդաբերությունը 30 և ավելի բարձր տարիքում։
    2. Կոնքային առաջադրություն զուգակցված նեղ կոնքի, խոշոր պտղի, պտղաջրերի վաղաժամ արտահոսքի հետ։
    3. Պտղի ներարգանդային թթվածնաքաղց և ֆետոպլացենտար անբավարարու¬թյուն բուժման անարդյունավետության դեպքում
    4. Խոշոր պտուղ։
    5. Գերհասուն հղիություն։
    6. Արգանդի վզիկի անձիգություն ծննդաբերական գործունեության անարդյու-նավետության և անջուր շրջանի մեծացման ֆոնի վրա։
    7. Անամնեզում ամլություն, դաշտանային ֆունկցիայի կայուն խանգարում, ինդուկցված հղիություն։
    8. Անամնեզում անզավակություն, մեռելածնություն, ինքնաբեր վիժումներ, պտղի շուրջծնական մահ։
    9. Արտասեռական հիվանդություններ և հղիության հիպերտենզիաները զուգակցված այլ ախտաբանության հետ։
    Պլանային կեսարյան հատումը ցանկալի է կատարել ծննդաբերական գործունեության սկսվելուն զուգընթաց։
    Տարբերում են հեշտոցային (փոքր) և որովայնային կեսարյան հատում, որն իր հերթին բաժանվում է արտաորովայնամզային (էքստրապերիտոնեալ) և ներորովայնամզային (տրանսպերիտոնեալ) տիպերի։
    Արտաորովայնամզային կեսարյան հատումը կատարվում է ամնիոնիտի, երկարատև անջուր շրջանի, վարակվածության մեծ ռիսկի և նրա բացահայտ նշանների դեպքում, որովայնի խոռոչի վարակումից խուսափելու նպատակով։ Ներկայումս հիմնականում կատարվում է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում։
    Անզգայացումը իրականացվում է ընդհանուր ներշնչափողային կամ տեղային շուրջկարծրենային (էպիդուրալ) մեթոդներով։ Ընդհանուր անզգայացման պահից մինչև պտղի դուրս բերման ժամանակահատվածը չպետք է գերազանցի 10 րոպեն, քանի որ օգտագործվող թմրանյութերը բացասաբար են անդրադառնում պտղի վրա` հանգեցնելով նրա ընկճման և հարմարախանգարման համախտանիշների։
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 05.03.2010, 16:40:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (15.03.2010), Նաիրուհի (06.03.2010)

  23. #15
    Անդամության թեկնածու armmama-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2010
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդալուծման տեսակները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգեն ջան, երեխան մոր արգանդում հարմարվում է լույս աշխարհ գալու բոլոր բարդույթներին: Դրա համար էլ երեխայի գլուխն է լինում ամենամեծ օրգանը, դրա համար էլ երեխայի ոսկորները բավական փափուկ են: Գիտնականներն ապացուցել են, որ երեխան մոր ծննդաբերական ուղիներով անցնելիս բացարձակապես ցավ չի զգում:
    Իսկ տրավմաներ կարող է ստանալ սխալ մանկաբարձական գործունեությունից:
    Իսկ լսել եք արդյոք այն մասին, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած մարդիք ավելի խելացի են լինում քանի որ գլխուղեղը բոլորովին չի սեղմվում արգանդից դւրս գալուց?

    http://armmama.ucoz.ru/publ/kesarjat...rski/5-1-0-110
    Վերջին խմբագրող՝ armmama: 09.04.2010, 11:05:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արվեստը և նրա տեսակները
    Հեղինակ՝ ԿԳԴ, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 18.01.2017, 12:14
  2. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 24.09.2010, 09:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •