Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Արիացի ջան, ըստ քեզ, ֆեոդալիզմը ավելի լա՞վն է: Ու դու համոզվա՞ծ ես, որ իրոք սոցիալական բևեռացումը անզեն աչքով էլ է տեսանելի: Ֆեոդալիզմը մարդուն ոչ միայն աղքատ էր պահում, այլև որպես առարկա, որն ամրացված էր հողին: Ֆեոդալները անգամ կարող էին իրենց գյուղացիներին վարդագույն ժապավենով նվեր տանել միմյանց ծննդյան տարեդարձներին Իսկ կապիտալիզմի պայմաններում մարդը ինքն է որոշում իր տեղն ու դերը
Աստղ ջան, բանը նրանում է, որ մենք հիմա դատում ենք մեր պատկերացումներով ու մեր մոտ ընդունված բարոյական նորմաներով: Բայց մենք համոզված չենք կարող լինենք, որ այդ նույն նորմաներով են առաջնորդվել նաև ֆեոդալիզմի մարդիկ: Ու այդ պատճառով մենք չենք կարող ասել, թե որն է ավելի մեծ սոցիալական բևեռացման նշան. գյուղացուն ժապավենով նվեր տանելը, թե այն, որ երբ երեխան գնում է մանկապարտեզ ու տեսնում է, որ իր խմբի ինչ-որ մեկը արտասահմանյան մեքենայով է գալիս նույն մանկապարտեզ ու իր ծնողին տարակուսած հարցնում է, թե ինչու իրենք էլ մեքենա չունեն, որ ինքն էլ մեքենայով գա:
Եթե չեմ սխալվում, Մարքսի <<Կապիտալ>> գրքում կապիտալիզմի` սոցիալապես ավելի բևեռացված ու անարդար լինելը հիմնավոր ապացուցվում է, մինչդեռ չի հերքվում այն, որ կապիտալիզմը ավելի զարգացած հասարակարգ է, քանի նախկինները: Էստեղ զարգացածը այն իմաստով է, որ միավոր ժամանակում մարդկությունը բնությունից կարողանում է ավելի շատ օգուտ քաղել: Կարող ես ուսումնասիրել:
Իմ բերած համեմատությունը ֆեոդալիզմի վրա ա բերված, որը մի քիչ սխալ է, քանի որ ֆեոդալիզմը քրիստոնեության ազդեցության հետևանքով առաջացած հասարակարգ է, որը մարդկության առաջընթացը կասեցրել է մոտ 1000 տարով (իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե չլիներ քրիստոնեությունը ու դրա հետևանքով առաջացած ֆեոդալիզմը, ապա այսօրվա գիտական ու տեխնիկական հաջողությունները կգրանցվեին մոտ 1000 տարի առաջ), բայց նույն օրինակը կարելի է բերել նաև կապիտալիզմի ու ստրկատիրության, կապիտալիզմի ու համայնական կարգերի կամ ստրկատիրության ու համայնական կարգերի միջև: Ստեղ չենք քննարկում կոմունիզմը, քանի որ կոմունիզմը և սովետական հասարակարգը, քանի որ դա արդյունք է ոչ թե հասարակության բնական զարգացման, այլ հեղափոխության հետևանք է:
Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Երբ որ բոլորի համար ամեն ինչը լինի հավասար, հասարակությունը չի զարգանա, մղումը չի լինի, իմ կարծիքով
Քո մտավախությունը հասկանալի է ու դա երևի թե միակ փաստարկն է հավասարարության ու արդարության նոր հասարակարգի տեսության դեմ: Այո, զարգացածությունը գալիս է պայքարից: Պետք է մրցակցություն լինի, որպեսզի կարողանաս առաջ գնալ: Սրա փայլուն օրինակն է հենց գիտատեխնիկական հեղափոխությունը, որը սառը պատերազմի անմիջական հետևանք է և եթե չլիներ սառը պատերազմը, երևի թե այսքան արագ չէինք զարգանա:
Մյուս կողմից, եթե հավասարություն ու արդարություն լինի, մարդու կյանքի ընթացքում հանդիպող շատ հոգսեր ավտոմատ կվերանան: Ամենաառաջնայինը այն է, որ այլևս կարիք չկա անհանգստանալ ապրուստի միջոց, բնակարան ու այլ նյութական բաներ ձեռք բերելու համար, քանի որ այդ ամենը տրամադրվում է հասարակության կողմից` քո ունակություններին ու աշխատանքին համապատասխան: Այդ ժամանակ մարդը իր ամբողջ կյանքը անցկացնում է կյանքի հաճույքներից օգտվելու ու նաև զարգանալու վրա: Մարդը ինքն է ընտրում իր նախասիրությունները ու ինքն է որոշում իր նպատակները ու իր կյանքը անց է կացնում այդ նպատակներին հասնելու համար: Նրա առջև ավելի լայն հնարավորություններ են բացվում այս դեպքում, քանի որ մի շարք հարցեր, որոնց լուծումը կխլեն մարդու ժամանակը, այլևս չեն լինի: Պատկերացրու, եթե հիմա չլինեին ռազմական ծախսեր, ու երկրները չմտածեին ռազմական ծախսերի մասին, ինչքան դրական կլիներ մարդկանց համար: Պատկերացրու բոլոր երկրների ռազմական բյուջեները հավաքեին ու բաժանեին երկրագնդի բնակչությանը: Երկրագնդի վրա էլ աղքատ մարդ չէր մնա:
Զարգացումը երբեք չի կարող կանգ առնել, քանի որ բնությունը անսահմանափակ է ու երբեք հնարավոր չէ հասնել բնության օրենքների լիակատար իմացության: Նոր օրենքների ու նոր երևույթների բացահայտումը ու անընդհատ կատարելագործումը ծնում է նոր չբացահայտված փաստեր, որոնք էլ պետք է հետագայում բացատրվեն ու այսպես անվերջ: Իմ համար մարդու կյանքի իմաստը հենց բնության ճանաչելն է: Մարդը ապրում է, որ ճանաչի բնությունը: