Ինչ PR-ի մասին է խոսք գնում: Այն որ այս վերջին տարիներին Թուրքիան տասնյակ հազարներով քրդեր է ոչնչացրել... դա՞ է PR: Նայեք արեւմտյան հեղինակավոր կազմակերպությունների տվյալները...
Ձեր նախորդ թեզիսին մի քիչ հակասում եք... Փաստօրեն "Թուրքիան նենց-ոչինչ ահագին լավ դեմոկրատական երկիր է" դրույթից անցնում եք "Թուրքիան դե երբեմն կարող է ու մի քանի գյուղ ոչնչացնի, բայց դե դա աշխարհում ընդունված բան է. Ճապոնիան էլ Հոնյսյուն կտշի, եթե դենց սխալ քայլ անեն" դրույթին...
Ոչ, դա ընդունված պրակտիկա չէ: Ռուսաստանը միութենական հանրապետություներին ֆիզիկապես կարո՞ղ էր ոչնչացնել: Կարող էր: Իսպանիան Բասկերի երկրի դեմ նման քայլեր անո՞ւմ է: Անգլիան Իռլանդիային, կամ Շվեդիան Նորվեգիային հանգիստ անհախություն տվե՞ց...
***
Հասկանում եք... մի քիչ տարրօրինակ է Թուրքիան որպես դեմոկրատիայի զգալի նվաճումների հասած երկրի օրինակ բերելու բուն փաստը: Արեւմտյան հեղնակավոր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Թուրքիան "պատվավոր" տեղեր է գրավում մարդու իրավունքների խախտումների առումով... Թուրքիա՞ն է դեմոկրատիայի օրինակը, որ բերում եք: Այո... Եմենից կամ Սաուդյան Արաբիայից հաստատ ավելի դեմոկրատական է... Բայց Մոլդովան կամ Կիրգիզիան էլ են Եմենից կամ Սաուդյան Արաբիայից ավելի դեմոկրատական: Դա առանձնապես մեծ նվաճում չէ: Մենք ինքներս, ՀԱՅ լինելով չենք պնդի, ոչ Հայաստանը դեմոկրատիայի օրինակ է, չէ՞: Ուրեմն Թուրքիային ինչո՞ւ էդպես պրոմոուշն անել...
Էջանիշներ