Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
Դա հատկապես լավ է արտահայտվում, երբ այդ տոլերանտ թուրքերը այդ լավ մայրուղիներով գնում են մի 10-20 քրդական գյուղ ոչնչացնելու...

Իսկ այս նկարում տոլերանտ թուրքական ինքնաթիռը ռմբակոծում է գյուղերը օդից.

Ահա տոլերանտ թուրքական ռմբակոծության հետեւանքը քրդական գյուղում.

***

Հենց այս պատճառներով է, որ Եւրոմիությունը տոլերանտ Թուրքիային արդեն քանի տարի է պնդերեսաբար խնդրում է Եւրոպա մտնել, բայց թուրքերը իրենց համեստության պատճառով ամաչկոտաբար հրաժարվում են...
Չեմ հասկանում ուրիշի PR–ը տարածելու իմաստը… Այդպես որ մտածենք, թոլերանտ երկիր գոյություն չունի, բոլորն էլ իրենց բանակը ինչ–որ ժամանակ ինչ–որ տեղ օգտագործել են ինչ–որ մեկին ռմբակոծել են ու գնդակահարել են։ Իմ կարծիքով մակերեսային մոտեցում է Իմիջայլոց երկրորդ նկարում կործանիչը ջրային տարածությունների վրայով է թռչում, թե ում է նա ռմբակոծել կամ պատրաստվում է ռմբակոծել, նկարից որոշակի չի դառնում, ուստի անիմաստ նկար է։ Երրորդ նկարում նման է, որ աղքատ մարդը կանգնած է ավելի շուտ աղբանոցում, քան ավիրված քրդական գյուղում, ավիրված գյուղի տեսքը ուրիշ է, գուցե կարելի է պնդել, որ այնպես են ռմբակոծել, որ գյուղի հետքերը սրբվել են, այդ դեպքում բացակայում են ռումբերի թողած փոսերը, կրկին տարակուսելի և անիմաստ նկար է։ Ես չեմ ասում, որ թուրքական ուժերը քրդական գյուղերին չեն ռմբակոծել, խոսքը ընդհամենը գովազդային վատ սյուժեների մասին է, որոնք վկայում են, որ ինֆորմացիան ավելի շուտ կրակած է երրորդ աղբյուրների հիման վրա, և ոչ թե առաջնային և ճշտված ինֆորմացիա է, կարճ ասած՝ PR: Իմիջայլոց խայտառակ PR-ներ կան նաև Հայաստանի վերաբերյալ, որոնք նկարագրում են իբր թե հայկական ուժերի դաժանությունները Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երևի գիտես այդ մասին, օրինակ ասենք Томас де Ваал «ЧЕРНЫЙ САД: Армения и Азербайджан между миром и войной» գիրքը խայտառակություն է, այս գրախոսությունը ծանոթացնում է մանրամասներին՝ Критический обзор: Томас де Ваал «ЧЕРНЫЙ САД: Армения и Азербайджан между миром и войной», ինչ եմ ուզում ասել, PR տարածելը թշնամանքի կրակին յուղ լցնել է, ուրիշ ոչինչ։