Գլոբալիզացիան, իմ պատկերացմամբ, ամբողջ մարդկության բերումն է մեկ ընդհանուր մշակութային հոգևոր արժեքային համակարգի: Դա իր մեջ ներառում է ազգերի վերացման ու հոմո սափիենս տեսակի տարբեր ներկայացուցիչների միջև բոլոր անբնական տարբերությունների ոչնչացման: Սրա մեջ ներառվում է նաև ընտանիքի ու մնացած բոլոր անբնական երևույթների վերացումը և մարդու բերումը իր սկզբնական հնարավորինս բնական սոցիալական վիճակին: Սա շատ դրական բան է, քանի որ գլոբալիզացիայի արդյունքում վերանում են մարդկային մի շարք արատներ, որոնցից են եսասիրությունը ու անձնական շահի ձգտումը և մարդը դառնում է հասարակական էակ: Դրական է նաև նրանով, որ այնպիսի գաղափարներ ինչպիսին են օրինակ ազգը և կրոնը վերանում է: Մենք բոլորս, անկախ ազգային, ռասսայական և կրոնական պատկանելությունից, նախ և առաջ մարդ ենք` հոմո սափիենս, և նման տարբերակումները բնության տեսակետից արդարացի չեն ու չունեն բնության մեջ այլ անալոգներ, հետևաբար` վաղ թե ուշ պետք է վերանան: Այդ վերացումը փորձեցին իրականացնել կոմունիստները, բայց սխալվեցին, քանի որ վերացումը պետք է տեղի ունենա աստիճանաբար ու բնական ճանապարհով: Գլոբալիզացիան հենց մարդկային արատների բնական ճանապարհով աստիճանաբար վերացումն է: Միանշանակ` դրական երևույթ: