կարծում եմ գլոբալիզացւան նոր բան չի… այն օրվանից երբ ժողովուրդները սկսել են շփվել միմյանց հետ, նրանք ակամայից շաղկապվել են իրար հետ տնտեսապես, քաղաքականապես, մշակույթով, լեզվով, ֆինանսապես, անգամ ռազմական առումով… սա հայտնագործություն չի այլ բոլորիս լավ հայտնի իրականություն է… ուղղակի 19-20րդ դարերում գիտությունն ու տեխնոլոգիաներն այնպիսի աննախադեպ թափով զարգացան որ այդ կապը դարձավ ավելի սերտ ու արագ. դրան էլ եթե գումարենք կոմպյուտորների ու իներնետային համակարգի (գլոբալ ցանցի) առաջ գալը, ապա պրոցեսը աննախադեպ արագություն ստացավ… սա է ամբողջը, արագությունը… իսկ ինչ վերաբերվում է ազգային դիմագծին ապա դա ժողովուրդը ինքն է կորցնում այլ ոչ թե նրանից վերցնում կամ խլում են… եթե դիմագիծդ պահելու համար որոշել ես մեկուսացվել ապա էդ դիմագիծը ավելի շուտ քեզ պետք չի… դրա վառ օրինակը Հայաստանն է, մեկուսացված այլանդակվում ենք… դառել ենք մի երիտասարդ աղջկա պես որին ուզում են նամուսով մեծացնել ու տղայի երես ցույց չեն տալիս, բայց ինքը թաքուն փախնում ա ու ում հետ պատահի, ինչ ասես անում ա…
Էջանիշներ