Էլմո
Որմնադիրների փակ միությունները գոյություն են ունեցել տարբեր ազգերի մոտ շատ հնուց:
Հայաստանում էլ են եղել միջնադարում շինարարական փակ համքարությունները, ամեն մեկը իր սիմվոլով բանով: Ու ճիշտ է որ Եգիպտոսում էլ են եղել, Փյունիկյաում էլ Միջագետքում էլ ու նաև Միջնադարյան Եվրոպայում:
Ի դեպ Եվրոպայում շինարարները շատացան հենց այն ժամանակ երբ կործանվեցին արևելքի քրիստոնեա պետությունները նկատի ունեմ Բյուզանդիա, Հայաստան...
18-րդ դարի առաջացած քաղաքա-կրոնական ֆրանկմասոնական շարժումը շինարարության հետ այլևս կապ չուներ, նախ որովհետև շինարարությունը արդեն գիտություն էր դարձել այլ ոչ թե գաղտնի փոխանցվող արհեստ:
Ֆրանկ մասոնությունը ուղղակի քաղաքական շարժում է, ոնց որ Կոմունիստական միջազգային շարժումը, կամ ասենք Կանաչների Գրինպիսը: Ուղղակի ֆրանկմասոնությունը ունի որոշ առանձնահատկություններ:
Ինչ վերաբերվում է Գլոբալիզացիային: Գլոբալիզացիան օբյեկտիվ պատճառներ ունի: Տեխնիկական առաջընթաց, հզոր կորպորացիաների տարածում, և կոնկրետ մասոնությունը չէ որ ծնել է գլոբալիզացիա երևույթը: Մասոնությունը ուղղակի փորձում է ուղղորդել այն որ իր պատկերացրած իդեալների սահմանների շրջանակում այն կատարվի: Սա է ամբողջը:
Էջանիշներ