Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, լրիվ ճիշտ ես ասում: Ամեն երկիր պիտի ռեալ հաշվարկի իր հնարավորությունները, փորձի ավելի արդյունավետ օգտագործել իր առավելությունները, ու սենց լիքը բաներ: Ուղղակի դիմագծի պահը լավ չեմ կարում հասկանամ: Ասենք, եթե դու լրիվ տնտեսական ու քաղաքական ինտեգրացիայի մեջ ես եվրոպական երկրների հետ, կամ մերձավոր արևելքի երկրների հետ, ինչի պիտի հանկարծ դիմագիծդ կորի: Էտ ինչ գործընթացներ են, որ տենց մեր դիմագծի վրա պիտի ազդեն?? Մի հատ սենց հարց: Մենք հիմա դիմագիծ ունենք ?? Ասենք թե ունենք ու ուզում ենք պահպանել: Ուրեմն մենք հազար տարի թուրքերի լծի տակ մի երկու հարյուր տարի էլ ռուսական լծի տակ (ու մինչև հիմա) ապրելով պահպանել ենք մեր դիմագիծը: Նայի լծի տակ: Հիմա, ինչի հանկարծ, եթե ինտեգրվենք ինչ-որ համակարգի, պիտի կորցնենք մեր դիմագիծը ? Ոնց պահել ենք մինչև հիմա, նենց էլ կպահենք: Եթե պահելու բան ա մնացել:

Իսկ որ ուզում ես իմանաս, դիմագիծը կարելի ա հանգիստ կորցնել նաև լրիվ մեկուսացված լինելու պարագայում: Թուրքերի հետ սահմանաը փակ ա, իբր, բայց տես ինչ արագ ու հավեսով ենք մենք ուզում թրքանալ - փալաս-փուլուսից մինչև երգ երաժշտություն - քելե քելե մուղամլար:
Վերջի պարբերության հետ համաձայն եմ: Ազգային դիմագծ կորուստը նախ կախված է, սեփական երկրի ղեկավարության ճիշտ քաղաքականությունից: ԵՄ-ն ուրիշ խնդիր է, այնտեղ արդեն ձևավորված զարգացած պետությունների համախմբում է ու ոչ մի վտանգ չկա, այնտեղ որոշակիբարեփոխումների ու զարգացման աստիճան աստիճան պետք է ունենաս , որպեսզի ներգրավվես մեջը:
Իսկ ընդհանուր , եթե ուզում էս գնաս ԵՄ, ասենք չպետք ստիպողաբար ստանդարտիզացնես այն , ի՞նչ ձևավորվել է դարերի ընթացքում: Օրինակ Մերձբալթիկայի երկրները ճիշտ է հասել էն որոշակի զրագացման աստիճանի, որին Հայաստանը պետք է ձգտի, բայց որպես ուրույն ազգ, իր մշակույթով, ավանդույթներով կարծես տարրալուծվել էն ԵՄ-ի մեջ: Բայց կան նաև հակառակ օրինակներ, խոսքը սրա մասին է:
Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Եվրախորհուրդը կոնսուլտատիվ մարմին ա, ու ապրանքային մրցակցություն անդամ երկրների մեջ չկա: Արի սենց ասենեք; Տեսականորեն ինչ-որ պահի մենք դառնում ենք ԵՄ անդամ: Ինչ հայկական արտադրանք կա, որ էս պահին ուզում ենք աչքի լույսի պես պահել, ու չենք ուզում որ մրցակցությունից դուրս մնա ?? Հայաստանը առտանց Եմ մեջ մտնելու էլ բավականին բաց տնտեսություն է: Այն ինչ մաքսիմում կարողանում ենք արտադրել ու դիմանալ մրցակցությանը, այն էլ արտադրում ենք: Ձեռի հետ էլ մոնոպոլիա ենք տալիս մի քանի ղզլբաշի, որ մեր վրա փող աշխատեն` մնացած ապրանքները ներմուծելով: Ապեր, կոնկրետ Հայաստանը ոչ մի կորցնելու բան չունի, բացարձակապես: Մենակ շահելու ա: Որ ուզում ես իմանաս Հայաստանի փորկությունը հենց ինչ-որ մի տարածաշրջանային համակարգի մեջ ինտեգրվելն ա: Թե չե դիմագիծ-միմագիծ, սութի խոսակցություններ են: Ում համար ենք դիմագիծը պահում? Հայաստանում մարդ չի մնում արդեն: Մի միլիոնը գաղթել ա, մնացածն էլ առիթ են ման գալիս որ չամադանները հավաքեն:
Դե նախ ԵՄ մտնելու համար երկար ճանապար պետք է անցնել, բարեփոխումներ, կաշառակերության դեմ պայքար և այլն: Իսկ , այնքան բան կարող է անել նորմալ իշխանությունը, իսկ նորմալ իշխանությունների պայմաններում մոնոպոլիաներ դժվար լինեն: Այսինքն դժվար ԵՄ-ն իր շարքերը ընդունի կիսաօլիգարխիկ, քրեածին իշխանությամբ պետության:
Հայաստանին հիմա շատ է վնասում սահմաների փակ լինելը, երկափգծի բացակայությունը, նորմալ տնտեսական քաղաքականությունը, որը կախված է նորմալ իշխանություներից, մոնոպոլիզացիան, մրցակցության բացակայությունը և այլն: Իհարկե բոլոր այդ հարցերի լուծումը կօգնի զարգացնել ՀՀ տնտեսությունը: Օրինակ նոր հաստոցներ ներկրելու հարցում ՝ չպետք է գանձել հարկեր և տուրքեր, իսկ հարկ եղած դեպքում երկարաժամկետ, լավ պայմաններով ,վարկեր տրամադրել՝ արտադրությունը արդիականացնելու համար, նաև պետք է լուծվեն ճանապարհների հարցը:
Իսկ որոշ արտադրանքների դեպքում կարելի է օգտագործել պրոտեկտիզմի քաղաքականությունը, օրինակ ոսկյա զարդերի արտադրության հարցում, երբ հայկական բոլոր արտադրությունները մեռած վիճակում էն, իսկ վաճառվում է հիմնականում Թուրքիայից ներկրվածը:
Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Հազար տոկոս համաձայն եմ: Բայց գլոբալ համակարգերին ինտեգրվելը չի խանգարում ճիշտ տնտեսական քաղաքականության իրականացմանը: Որ ուզում ես իմանաս, գլոբալ համակարգերին ինտեգրվելը հենց ճիշտ տնտեսական քաղաքականության բաղադրիչներից մեկն է:
Վերևում արդեն ամեն ինչ գրել եմ, իհարկե չի խանգարում, բայց ճիշտ քաղաքականության պայմաններում: Մրցակցությունը կստիպի տեղական ընկերությունների ավելի որակյալ ու լավ արտադրանք ներկայացնել, բայց դրա անհրաժեշտ է արդիականացում, որը այսօրվա բանկային համակարգի պայմաններում և կառավարության վարած քաղաքականության պայմաններում գրեթե անհնար երևույթ է: Այսինքն այդ պայմաններու տըեղական արտադրությունները դուրս էն մնալու մրցակցությունից և հնարավորություններ էլ չեն ունենալու արդիականացնել սեփական արատադրությունները, իսկ օլիգարխիան նաղդ ներկրումը թողած, նիսյա ներդրումներ չեն անի , ներդրումներ պահանջող արտադրության մեջ, նաև հաշվի առնելով, որ արտահանման համար , իրենց իսկ ձեռքով ստեղծվել է անտանելի պայմաններ: