Ապեր, լրիվ ճիշտ ես ասում: Ամեն երկիր պիտի ռեալ հաշվարկի իր հնարավորությունները, փորձի ավելի արդյունավետ օգտագործել իր առավելությունները, ու սենց լիքը բաներ: Ուղղակի դիմագծի պահը լավ չեմ կարում հասկանամ: Ասենք, եթե դու լրիվ տնտեսական ու քաղաքական ինտեգրացիայի մեջ ես եվրոպական երկրների հետ, կամ մերձավոր արևելքի երկրների հետ, ինչի պիտի հանկարծ դիմագիծդ կորի: Էտ ինչ գործընթացներ են, որ տենց մեր դիմագծի վրա պիտի ազդեն?? Մի հատ սենց հարց: Մենք հիմա դիմագիծ ունենք ?? Ասենք թե ունենք ու ուզում ենք պահպանել: Ուրեմն մենք հազար տարի թուրքերի լծի տակ մի երկու հարյուր տարի էլ ռուսական լծի տակ (ու մինչև հիմա) ապրելով պահպանել ենք մեր դիմագիծը: Նայի լծի տակ: Հիմա, ինչի հանկարծ, եթե ինտեգրվենք ինչ-որ համակարգի, պիտի կորցնենք մեր դիմագիծը ? Ոնց պահել ենք մինչև հիմա, նենց էլ կպահենք: Եթե պահելու բան ա մնացել:
Իսկ որ ուզում ես իմանաս, դիմագիծը կարելի ա հանգիստ կորցնել նաև լրիվ մեկուսացված լինելու պարագայում: Թուրքերի հետ սահմանաը փակ ա, իբր, բայց տես ինչ արագ ու հավեսով ենք մենք ուզում թրքանալ - փալաս-փուլուսից մինչև երգ երաժշտություն - քելե քելե մուղամլար:
Եվրախորհուրդը կոնսուլտատիվ մարմին ա, ու ապրանքային մրցակցություն անդամ երկրների մեջ չկա: Արի սենց ասենեք; Տեսականորեն ինչ-որ պահի մենք դառնում ենք ԵՄ անդամ: Ինչ հայկական արտադրանք կա, որ էս պահին ուզում ենք աչքի լույսի պես պահել, ու չենք ուզում որ մրցակցությունից դուրս մնա ?? Հայաստանը առտանց Եմ մեջ մտնելու էլ բավականին բաց տնտեսություն է: Այն ինչ մաքսիմում կարողանում ենք արտադրել ու դիմանալ մրցակցությանը, այն էլ արտադրում ենք: Ձեռի հետ էլ մոնոպոլիա ենք տալիս մի քանի ղզլբաշի, որ մեր վրա փող աշխատեն` մնացած ապրանքները ներմուծելով: Ապեր, կոնկրետ Հայաստանը ոչ մի կորցնելու բան չունի, բացարձակապես: Մենակ շահելու ա: Որ ուզում ես իմանաս Հայաստանի փորկությունը հենց ինչ-որ մի տարածաշրջանային համակարգի մեջ ինտեգրվելն ա: Թե չե դիմագիծ-միմագիծ, սութի խոսակցություններ են: Ում համար ենք դիմագիծը պահում? Հայաստանում մարդ չի մնում արդեն: Մի միլիոնը գաղթել ա, մնացածն էլ առիթ են ման գալիս որ չամադանները հավաքեն:
Հազար տոկոս համաձայն եմ: Բայց գլոբալ համակարգերին ինտեգրվելը չի խանգարում ճիշտ տնտեսական քաղաքականության իրականացմանը: Որ ուզում ես իմանաս, գլոբալ համակարգերին ինտեգրվելը հենց ճիշտ տնտեսական քաղաքականության բաղադրիչներից մեկն է:
Էջանիշներ