

Ժողովուրդ ի՞նչ չիպ, ի՞նչ բան: Գլոբալիզացիան չիպերով ղեկավարվող հասարակության մոդել չի: Գլոբալիզացիան 1 մոլորակ, 1 պետություն սկզբունքով կառուցված հասարակարգ ա, որը մի քիչ ուտոպիայի նման բան ա, բայց քիչ քիչ անուղակի կառուցվում ա: Մեծերը փոքրերին ենթարկացնում են ու ինքնուրույնությունից զրկում: Եթե պրոցեսը կամավոր ու պլանավորված կատարվի շատ ու շատ դրական ու բացասական հետևանքներով հասարակություն կձևավորվի:
Դրական կողմերը կլինեն
- պատերազմների բացակայություն
- ազգամիջյան թշնամանքի, ատելության, անհանդուրժողականության բացակայություն
- հարուստ ու աղքատ պետությունների և առհասարակ պետությունների բացակայություն:
- ռազմական ծրագրերի վրա միլիարդների չծախսում
- ազատ վիզային ռեժիմ, ազատ տեղափոխություն և ազատ աշխատանքի իրավունք մոլորակի ցանկացած վայրում:
- և այլն...
Որոշակիորեն բացասական կարող են դիտարկվել
- ազգային ավանդույթների ու արժեքների կորուստ ու գլոբալ արժեհամակարգին ձուլում(ես դա դրական եմ համարում)
- ազգային լեզվի կորուստ(դա էլ մարդուց ա կախված):
էլ չգիտեմ
էսպես չի մնա
Գլոբալիզացիան հանդես է գալիս նախկին Բաբելոնի տեսքով։Մեկ լեզու.մեկ թագավորություն.մեկ միտք սկզբունքով.որը առաջին հայացքից արող է գրավիչ թվալ.բայց՝ կործանման սկիզբ է հանդիսանում։
Մենուա (28.12.2009)
գլոբալիզացիայի արդյունքում կսահմանվի բառիս բուն իմաստով ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ամեն ինչում..... նման հսկայական կայսրությունը կառավարել հեշտ չի լինի..... այ են ժամանակ կուզենայի տեսնել լիբերալների դեմքերըիսկ ազգային արժեքների, ու հատկապես լեզվի`որպես ազգային արժեք, կորուստը դրական համարել ուղղակի չեմ կարող.....
գլոբալիզացիայի արդյունքում կշահեն միայն հզոր պետություններն ու ընկերությունները, ազգերը, իսկ մեր նման երկրների ու ազգերի համար դա սեփական գերեզման փորելու նման մի բան եմ համարում /չնայած դիմադրել էլ չենք կարող..... դրա համար էին ասում, այ մարդ գիշերը բազմանալու համար ա, այլ ոչ թե մտածելու/
ով ոնց ուզում է թող մտածի, բայց ըստ իս, գլոբալիզացիան այն գործընթացն է, որը հանգեցնելու է կամ կոչված է արդյունքում ապահովել միակենտրոն կառավարում
Վերջին խմբագրող՝ davidus: 21.07.2009, 13:37:
Cyber (21.07.2009)

Սա լրիվ ուտոպիա է: Այսինքն իրականում դրված են խնդիրներ, որոնք գործնականում լուծելի չեն...- պատերազմների բացակայություն
- ազգամիջյան թշնամանքի, ատելության, անհանդուրժողականության բացակայություն
- հարուստ ու աղքատ պետությունների և առհասարակ պետությունների բացակայություն:
- ռազմական ծրագրերի վրա միլիարդների չծախսում
- ազատ վիզային ռեժիմ, ազատ տեղափոխություն և ազատ աշխատանքի իրավունք մոլորակի ցանկացած վայրում:
- և այլն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Եթե նայել ես, ես գրել եմ ամենասկզբում, որ դա ուտոպիա է:
Բայց մի բան էլ հաշվի առ: Ճակատագիրը հումորի զգացումից զուրկ չի:
Չեմ հիշում էրբ մի գիտնական լեկցիա էր կարդում մեքենաների մասին, որոնք կմտածեն ու խնդիրներ կլուծեն մարդու փոխարեն: Լսարանում ընդամենը 1 հոգի էր մնացել: Մնացածը լքել էին լսարանը:
Հիմա դու նստած էս այդ սարքի առջև և կարդում ես իմ գրածը:
էսպես չի մնա
գլոբալիզացիան չի կարող լավը լինել այն պայմանով,վոր
1.կվերանան ազգային ինքնագիտակցությունները....
2.ել չեն ստեղծվի ազգային(տարբեր ժողովուրդների) արժեքներ...
3.չի լինի մրցութային պայքար....
4.մարդկությունը ել ավելի մեծ քայլերով կքայլի դեպի ինքնավոչնչացում..
5.կյանքը անհետաքրքիր կլինի....
6.և շատ ու շատ վնասներ դրականից մի քանի հազարապատիկ անգամ բարձր տոկոսայնությամբ....
մի խոսքով դեմ եմ...գլոբալիզացիայի վեջը Առմագեդոնն ե....աշխարհի վերջը....![]()
davidus (22.09.2009), Mephistopheles (22.09.2009), Արիացի (22.09.2009), Լեռնցի (23.09.2009), Հարդ (22.09.2009)
Գլոբալիզացիան ես հասկանում եմ որպես անհատականության ու բազմազանության կորուստ։ Այս պարագայում իր դիմագիծն է կորցնում ազգը։ Ասենք ոչին։ Լավ, ոչինչ։ Բայց որևէ մեկը համաձայն է կորցնել իր սեփական դիմագիծը։ Միանշանակ ոչ։ Մենք մեր եսը գերադասում ենքմեր տեսակի եսից։Դրա համար էլ ունենք այն, ինչ որ ունենք։
Լեռնցի (29.12.2009)

Հա, իհարկե: Հենա ՌԴ կազմում 1000 ազգային, կրոնական պատկանելիության մարդիկ կան: Ո՞վ ա իրանց ասում աչքներիդ վրա ունք կա: Իրանց ազգային ավանդույթներն էլ են պահում, կնունք, ծնունդ էլ են անում, դրուշ ու գերբ էլ ունեն պրեզիդենտ էլ ունեն, բայց դաշնության կազմում են ու ռուբլիով են առևտուր անում:
Հիմա ՌԴ չլինի ՁՂՃՄ լինի: Կարևորը ռեսուրսները համատարած բաշխեն, կենտրոնացված ղեկավարություն լինի, համատարած արդյունաբերություն ու բնապահպանություն լինի: Բանակն էլ մենակ ներքին զորքերի տեսքով կմնա: Ինչ-որ բազմազգ, միացյալ ներքին զորքեր, մի արժեթուղթ մի համաշխարհային բանկ, մի համաշխարհային լեզու + ամեն մեկին իրա սեփական ազգային լեզուն ու բոլորը երջանիկ են:
էսպես չի մնա
Askalaf (29.12.2009)

Elmo (21.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ