User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գլոբալիզացիա

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    33 47.83%
  • Վատ

    36 52.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Գլոբալիզացիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մի անգամ, Միջին Ասիայի տափաստաններում, քոչվոր խաշնարածների մոտ, տեսել եմ յուրտա, վրան գրած Coca Cola: Լրիվ գլոբալիզացիա էր:

    Ճշգրիտ սահմանումը չգիտեմ, կամ չեմ հիշում, բայց գլոբալիզացիան դա ֆինասատնտեսաական, քաղաքական ու սոցիալական համակարգերի ինտեգրումն է մեկ ամբողջական համակարգի մեջ: Ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում: Ակնհայտորեն բոլորը կշահեն, քանի որ գլոբալիզացիայի արդյունքում նվազում են տրանզակցիոն ծախսերը, ակտիվանում է միջազգային մրցակցությունը ու թույլերն ու անարդյունավետները դուրս են մնում խաղից:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.12.2009), REAL_ist (21.07.2009), Sagittarius (29.12.2009), Բիձա (21.07.2009)

  3. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշգրիտ սահմանումը չգիտեմ, կամ չեմ հիշում, բայց գլոբալիզացիան դա ֆինասատնտեսաական, քաղաքական ու սոցիալական համակարգերի ինտեգրումն է մեկ ամբողջական համակարգի մեջ: Ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում: Ակնհայտորեն բոլորը կշահեն, քանի որ գլոբալիզացիայի արդյունքում նվազում են տրանզակցիոն ծախսերը, ակտիվանում է միջազգային մրցակցությունը ու թույլերն ու անարդյունավետները դուրս են մնում խաղից:
    Հենց դա էլ վտանգավոր է, Հայաստանի նման փոքր երկրների համար:
    Իհարկե գլոբալիզացիան ունի իր դրական կողմերը, սակայն ունի նաև բացասկան կողմեր՝ ազգային կերպարի կերուստ, մշակութային ինքնուրույնության կորուստ, ազգերը կորցնում էն իրենց ուրույն դիմագծերը, որը դրական չէ:
    Բացի դրանից գլոբալիզացիայից շահում էն , հիմնականում զարգացած պետությունները և խոշոր կորպորոցիաները, ինչպիսին է ասենք Կոկա-կոլան, ըստ էության սա տնտեսական էքսպանսիայի նոր տեակ է գերտերությունների կողմից իրականացվող, որն իրականացվում գաղութային համակարգերի փլուզումից հետո:
    Սակայն ճիշտ օգտվելու դեպքում գլոբալիզացիան կարող է բերել լիքը բարիքներ, բայց դա չպետք է իրականացվի, ի վնաս ազգային շահերի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (21.07.2009), Lion (26.07.2009)

  5. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե գլոբալիզացիան ունի իր դրական կողմերը, սակայն ունի նաև բացասկան կողմեր՝ ազգային կերպարի կերուստ, մշակութային ինքնուրույնության կորուստ, ազգերը կորցնում էն իրենց ուրույն դիմագծերը, որը դրական չէ:
    Հետո ավելի մանրամասն կքննարկենք; Բակց մտածի ինչով են ասենք չեխերը կորցրել իրենց մշակութային ինքնուրույնությունը ԵՄ մտնելով:

  6. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ավելի մանրամասն կքննարկենք; Բակց մտածի ինչով են ասենք չեխերը կորցրել իրենց մշակութային ինքնուրույնությունը ԵՄ մտնելով:
    Դրա համար ներքևում գրել եմ, որ ճիշտ օգտվելու դեպքում, այսինքն երկիրը, որը մտնում է եվրոխորհուրդ ասենք, պետք է հասկանա ինչի համր է մտնում, ի՞նչ շահեր է հետապնդում, պահպանի սեփական դիմագիծը:
    Լավ կողմը տնտեսական մրացակցություն է, բայց Հայաստանի նման պետությունները , դեռ չեն կարող մրցակցել իրենց արտադրանքով, հենց նույն եվրոխորհրդի պետությունների ապրանքների հետ:
    Նախ պետք է ունենալ ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը միտված կլինի արտահանման , այլ ոչ ներմուծման վրա: Իսկ տնտեսությունը երկրի գլխավոր հիմնասյունն է՝ չունես նորմալ տնտեսությունմ պետություն չես, կարելի է ասել:

  7. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Ամեն ինչն էլ ճիշտ օգտագործելու դեպքումա դրական արդյունք տալիս: Ժողովուրդների առաջիդամական փորձի օգտագործումը միշտ պետքա հարմարացվի ազգային շահի հետ, միայն նման դեպքում բոլորիս համար ցանկալի արդյունք կստանանք:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.07.2009)

  9. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար ներքևում գրել եմ, որ ճիշտ օգտվելու դեպքում, այսինքն երկիրը, որը մտնում է եվրոխորհուրդ ասենք, պետք է հասկանա ինչի համր է մտնում, ի՞նչ շահեր է հետապնդում, պահպանի սեփական դիմագիծը:
    Ապեր, լրիվ ճիշտ ես ասում: Ամեն երկիր պիտի ռեալ հաշվարկի իր հնարավորությունները, փորձի ավելի արդյունավետ օգտագործել իր առավելությունները, ու սենց լիքը բաներ: Ուղղակի դիմագծի պահը լավ չեմ կարում հասկանամ: Ասենք, եթե դու լրիվ տնտեսական ու քաղաքական ինտեգրացիայի մեջ ես եվրոպական երկրների հետ, կամ մերձավոր արևելքի երկրների հետ, ինչի պիտի հանկարծ դիմագիծդ կորի: Էտ ինչ գործընթացներ են, որ տենց մեր դիմագծի վրա պիտի ազդեն?? Մի հատ սենց հարց: Մենք հիմա դիմագիծ ունենք ?? Ասենք թե ունենք ու ուզում ենք պահպանել: Ուրեմն մենք հազար տարի թուրքերի լծի տակ մի երկու հարյուր տարի էլ ռուսական լծի տակ (ու մինչև հիմա) ապրելով պահպանել ենք մեր դիմագիծը: Նայի լծի տակ: Հիմա, ինչի հանկարծ, եթե ինտեգրվենք ինչ-որ համակարգի, պիտի կորցնենք մեր դիմագիծը ? Ոնց պահել ենք մինչև հիմա, նենց էլ կպահենք: Եթե պահելու բան ա մնացել:

    Իսկ որ ուզում ես իմանաս, դիմագիծը կարելի ա հանգիստ կորցնել նաև լրիվ մեկուսացված լինելու պարագայում: Թուրքերի հետ սահմանաը փակ ա, իբր, բայց տես ինչ արագ ու հավեսով ենք մենք ուզում թրքանալ - փալաս-փուլուսից մինչև երգ երաժշտություն - քելե քելե մուղամլար:
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կողմը տնտեսական մրացակցություն է, բայց Հայաստանի նման պետությունները , դեռ չեն կարող մրցակցել իրենց արտադրանքով, հենց նույն եվրոխորհրդի պետությունների ապրանքների հետ:
    Եվրախորհուրդը կոնսուլտատիվ մարմին ա, ու ապրանքային մրցակցություն անդամ երկրների մեջ չկա: Արի սենց ասենեք; Տեսականորեն ինչ-որ պահի մենք դառնում ենք ԵՄ անդամ: Ինչ հայկական արտադրանք կա, որ էս պահին ուզում ենք աչքի լույսի պես պահել, ու չենք ուզում որ մրցակցությունից դուրս մնա ?? Հայաստանը առտանց Եմ մեջ մտնելու էլ բավականին բաց տնտեսություն է: Այն ինչ մաքսիմում կարողանում ենք արտադրել ու դիմանալ մրցակցությանը, այն էլ արտադրում ենք: Ձեռի հետ էլ մոնոպոլիա ենք տալիս մի քանի ղզլբաշի, որ մեր վրա փող աշխատեն` մնացած ապրանքները ներմուծելով: Ապեր, կոնկրետ Հայաստանը ոչ մի կորցնելու բան չունի, բացարձակապես: Մենակ շահելու ա: Որ ուզում ես իմանաս Հայաստանի փորկությունը հենց ինչ-որ մի տարածաշրջանային համակարգի մեջ ինտեգրվելն ա: Թե չե դիմագիծ-միմագիծ, սութի խոսակցություններ են: Ում համար ենք դիմագիծը պահում? Հայաստանում մարդ չի մնում արդեն: Մի միլիոնը գաղթել ա, մնացածն էլ առիթ են ման գալիս որ չամադանները հավաքեն:
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ պետք է ունենալ ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը միտված կլինի արտահանման , այլ ոչ ներմուծման վրա: Իսկ տնտեսությունը երկրի գլխավոր հիմնասյունն է՝ չունես նորմալ տնտեսությունմ պետություն չես, կարելի է ասել:
    Հազար տոկոս համաձայն եմ: Բայց գլոբալ համակարգերին ինտեգրվելը չի խանգարում ճիշտ տնտեսական քաղաքականության իրականացմանը: Որ ուզում ես իմանաս, գլոբալ համակարգերին ինտեգրվելը հենց ճիշտ տնտեսական քաղաքականության բաղադրիչներից մեկն է:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.07.2009, 11:06:

  10. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, լրիվ ճիշտ ես ասում: Ամեն երկիր պիտի ռեալ հաշվարկի իր հնարավորությունները, փորձի ավելի արդյունավետ օգտագործել իր առավելությունները, ու սենց լիքը բաներ: Ուղղակի դիմագծի պահը լավ չեմ կարում հասկանամ: Ասենք, եթե դու լրիվ տնտեսական ու քաղաքական ինտեգրացիայի մեջ ես եվրոպական երկրների հետ, կամ մերձավոր արևելքի երկրների հետ, ինչի պիտի հանկարծ դիմագիծդ կորի: Էտ ինչ գործընթացներ են, որ տենց մեր դիմագծի վրա պիտի ազդեն?? Մի հատ սենց հարց: Մենք հիմա դիմագիծ ունենք ?? Ասենք թե ունենք ու ուզում ենք պահպանել: Ուրեմն մենք հազար տարի թուրքերի լծի տակ մի երկու հարյուր տարի էլ ռուսական լծի տակ (ու մինչև հիմա) ապրելով պահպանել ենք մեր դիմագիծը: Նայի լծի տակ: Հիմա, ինչի հանկարծ, եթե ինտեգրվենք ինչ-որ համակարգի, պիտի կորցնենք մեր դիմագիծը ? Ոնց պահել ենք մինչև հիմա, նենց էլ կպահենք: Եթե պահելու բան ա մնացել:

    Իսկ որ ուզում ես իմանաս, դիմագիծը կարելի ա հանգիստ կորցնել նաև լրիվ մեկուսացված լինելու պարագայում: Թուրքերի հետ սահմանաը փակ ա, իբր, բայց տես ինչ արագ ու հավեսով ենք մենք ուզում թրքանալ - փալաս-փուլուսից մինչև երգ երաժշտություն - քելե քելե մուղամլար:
    Վերջի պարբերության հետ համաձայն եմ: Ազգային դիմագծ կորուստը նախ կախված է, սեփական երկրի ղեկավարության ճիշտ քաղաքականությունից: ԵՄ-ն ուրիշ խնդիր է, այնտեղ արդեն ձևավորված զարգացած պետությունների համախմբում է ու ոչ մի վտանգ չկա, այնտեղ որոշակիբարեփոխումների ու զարգացման աստիճան աստիճան պետք է ունենաս , որպեսզի ներգրավվես մեջը:
    Իսկ ընդհանուր , եթե ուզում էս գնաս ԵՄ, ասենք չպետք ստիպողաբար ստանդարտիզացնես այն , ի՞նչ ձևավորվել է դարերի ընթացքում: Օրինակ Մերձբալթիկայի երկրները ճիշտ է հասել էն որոշակի զրագացման աստիճանի, որին Հայաստանը պետք է ձգտի, բայց որպես ուրույն ազգ, իր մշակույթով, ավանդույթներով կարծես տարրալուծվել էն ԵՄ-ի մեջ: Բայց կան նաև հակառակ օրինակներ, խոսքը սրա մասին է:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրախորհուրդը կոնսուլտատիվ մարմին ա, ու ապրանքային մրցակցություն անդամ երկրների մեջ չկա: Արի սենց ասենեք; Տեսականորեն ինչ-որ պահի մենք դառնում ենք ԵՄ անդամ: Ինչ հայկական արտադրանք կա, որ էս պահին ուզում ենք աչքի լույսի պես պահել, ու չենք ուզում որ մրցակցությունից դուրս մնա ?? Հայաստանը առտանց Եմ մեջ մտնելու էլ բավականին բաց տնտեսություն է: Այն ինչ մաքսիմում կարողանում ենք արտադրել ու դիմանալ մրցակցությանը, այն էլ արտադրում ենք: Ձեռի հետ էլ մոնոպոլիա ենք տալիս մի քանի ղզլբաշի, որ մեր վրա փող աշխատեն` մնացած ապրանքները ներմուծելով: Ապեր, կոնկրետ Հայաստանը ոչ մի կորցնելու բան չունի, բացարձակապես: Մենակ շահելու ա: Որ ուզում ես իմանաս Հայաստանի փորկությունը հենց ինչ-որ մի տարածաշրջանային համակարգի մեջ ինտեգրվելն ա: Թե չե դիմագիծ-միմագիծ, սութի խոսակցություններ են: Ում համար ենք դիմագիծը պահում? Հայաստանում մարդ չի մնում արդեն: Մի միլիոնը գաղթել ա, մնացածն էլ առիթ են ման գալիս որ չամադանները հավաքեն:
    Դե նախ ԵՄ մտնելու համար երկար ճանապար պետք է անցնել, բարեփոխումներ, կաշառակերության դեմ պայքար և այլն: Իսկ , այնքան բան կարող է անել նորմալ իշխանությունը, իսկ նորմալ իշխանությունների պայմաններում մոնոպոլիաներ դժվար լինեն: Այսինքն դժվար ԵՄ-ն իր շարքերը ընդունի կիսաօլիգարխիկ, քրեածին իշխանությամբ պետության:
    Հայաստանին հիմա շատ է վնասում սահմաների փակ լինելը, երկափգծի բացակայությունը, նորմալ տնտեսական քաղաքականությունը, որը կախված է նորմալ իշխանություներից, մոնոպոլիզացիան, մրցակցության բացակայությունը և այլն: Իհարկե բոլոր այդ հարցերի լուծումը կօգնի զարգացնել ՀՀ տնտեսությունը: Օրինակ նոր հաստոցներ ներկրելու հարցում ՝ չպետք է գանձել հարկեր և տուրքեր, իսկ հարկ եղած դեպքում երկարաժամկետ, լավ պայմաններով ,վարկեր տրամադրել՝ արտադրությունը արդիականացնելու համար, նաև պետք է լուծվեն ճանապարհների հարցը:
    Իսկ որոշ արտադրանքների դեպքում կարելի է օգտագործել պրոտեկտիզմի քաղաքականությունը, օրինակ ոսկյա զարդերի արտադրության հարցում, երբ հայկական բոլոր արտադրությունները մեռած վիճակում էն, իսկ վաճառվում է հիմնականում Թուրքիայից ներկրվածը:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար տոկոս համաձայն եմ: Բայց գլոբալ համակարգերին ինտեգրվելը չի խանգարում ճիշտ տնտեսական քաղաքականության իրականացմանը: Որ ուզում ես իմանաս, գլոբալ համակարգերին ինտեգրվելը հենց ճիշտ տնտեսական քաղաքականության բաղադրիչներից մեկն է:
    Վերևում արդեն ամեն ինչ գրել եմ, իհարկե չի խանգարում, բայց ճիշտ քաղաքականության պայմաններում: Մրցակցությունը կստիպի տեղական ընկերությունների ավելի որակյալ ու լավ արտադրանք ներկայացնել, բայց դրա անհրաժեշտ է արդիականացում, որը այսօրվա բանկային համակարգի պայմաններում և կառավարության վարած քաղաքականության պայմաններում գրեթե անհնար երևույթ է: Այսինքն այդ պայմաններու տըեղական արտադրությունները դուրս էն մնալու մրցակցությունից և հնարավորություններ էլ չեն ունենալու արդիականացնել սեփական արատադրությունները, իսկ օլիգարխիան նաղդ ներկրումը թողած, նիսյա ներդրումներ չեն անի , ներդրումներ պահանջող արտադրության մեջ, նաև հաշվի առնելով, որ արտահանման համար , իրենց իսկ ձեռքով ստեղծվել է անտանելի պայմաններ:

  11. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևում արդեն ամեն ինչ գրել եմ, իհարկե չի խանգարում, բայց ճիշտ քաղաքականության պայմաններում:
    Ապեր, ես չեմ ասում ոչ պիտի գլխապատառ վազենք ու ում հետ պատահի գլոբալիզացվենք; Բնականաբար ճիշտ քաղաքականություն ա պետք, ուժերդ հաշվարկել ա պետք, և այլն և այլն; Իմ համար հարցը սկզբունքային ա - գլոբալիզացիան որպես պրոցես պավ բան ա թե ոչ ? Ես ասում եմ, որ լավ բան ա, ու դրանից կարելի ա լիքը շահել ամեն տեսանկյունից:

    Բնականաբար, եթե մենք առանց նորմալ տենտեսաության, էն փնթի վիճակով որ մենք ենք հիմա գտնվում, ուր էլ որ ինտեգրվենք, կարող ա ոչ մի բան էլ չփոխվի, ոչ լավ ոչ վատ: Կամ էլ բան չհասկանանք, թե դա մեզ ինչ տվեց:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (22.07.2009)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ, Միջին Ասիայի տափաստաններում, քոչվոր խաշնարածների մոտ, տեսել եմ յուրտա, վրան գրած Coca Cola: Լրիվ գլոբալիզացիա էր:

    Ճշգրիտ սահմանումը չգիտեմ, կամ չեմ հիշում, բայց գլոբալիզացիան դա ֆինասատնտեսաական, քաղաքական ու սոցիալական համակարգերի ինտեգրումն է մեկ ամբողջական համակարգի մեջ: Ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում: Ակնհայտորեն բոլորը կշահեն, քանի որ գլոբալիզացիայի արդյունքում նվազում են տրանզակցիոն ծախսերը, ակտիվանում է միջազգային մրցակցությունը ու թույլերն ու անարդյունավետները դուրս են մնում խաղից:
    Տրիբուն ջան, առաջին հայացքից սահմանումդ ճիշտ է -«ֆինասատնտեսաական, քաղաքական ու սոցիալական համակարգերի ինտեգրումն է մեկ ամբողջական համակարգի մեջ», բայց կան բազմաթիվ հակասական սկզբունքային հարցեր, որոնց պատճառով էլ կա անտիգլոբալիստական շարծումը:
    1- Գլոբալիզացիան դա արտադրողների կորպորացիա է, ընդեմ սպառողների:
    2- Գլոբալիզացիան հակադիր է պետության սուվերենությանը:
    Զարգացած երկրները հիմա մրցակցում են մեկը մյուսի հետ, թե ով լավագույն դիրքեր կգրավի սպառման շուկաների գրավման առումով: Բայց քանի որ համակարգը իներցիոն է, շատերը դեռ տաք են ու չեն հասկացել, որ Չինաստանն ու դեմոգրաֆիկ զարգացման ելած մի քանի մեծ երկրներ /հիմնականում Հնդկաստան, Բրազիլիա/ արդեն շահած դիրքերում են: Գլոբալիզացիայի խաղաղ փուլն արդեն մոտենում է իր ավարտին, շատ շուտով սկսվելու է պետությունների իրար գզռտելու փուլը, որը պարզ չի թե ինչով կվերջանա:
    Էլմոն շատ ճիշտ է նկատել, որ «Գլոբալիզացիան 1 մոլորակ, 1 պետություն սկզբունքով կառուցված հասարակարգ ա, որը մի քիչ ուտոպիայի նման բան ա, բայց քիչ քիչ անուղակի կառուցվում ա»
    Չէի ասի թե կառուցվում է: Գլոբալ արտադրողներն իրենց պետությունների հովանավորմամբ արտահանման շուկաներն են իրենցով անում: Բայց դա անվերջ չի- հենց արտահանում- ներմուծում բալանսը հասավ վտանգավոր սահմանի, ավտոմատ պետական շահերը սկսելու են գերակա դառնալ ու գլոբալիզացիա կոչված հեքիաթի իրական էությունը ավելի է երևակվելու:
    Հաջորդը: Մարդիկ որպես հասարակական էակներ մոտիվացված են ստեղծագործ աշխատանքի միայն միմյանց հետ մրցակցության պայմաններում և համեմամտության շնորհիվ: Մարդու այդ ներքին մղումը մինչև հիմա կարգավորված է եղել պետությունների մակարդակով: Մարդկանց ընդհանուր բարօրությունը սահմանվել է ըստ պետության մակարդակի: Հարուստ երկրներում բարօրությունը միջինում է բարձր: Ցանկացած երկրում էլ մարդիկ մոտիվացվում են ըստ շրջապատի ստիմուլների: Հարուստ երկրի հարուստը կամ աղքատը իրեն համեմատելով այդ երկրի մյուս հարուստի, կամ աղքատի հետ աշխատում է, վաստակում և իր հոգու հետ ներդաշնակ ապրում: Հոգոբանորեն շատ դժվար է, որ մի երկրի հարուստը կամ աղքատը իրեն համեմատի մի այլ երկրի հարուստի կամ աղքատի հետ: /չնայած ինտեռնետի դարում այս հարցն արդեն շատերին է խելքահան արել./
    Ամեն երկիր ինչ որ առումով մի առանձին տուն է, ուր բոլորը պետք է մի նպատակի շուրջն միավորված լինեն և մրցակցեն այլ երկների հետ ավելի լավ կյանքի ու արդյունքների համար: Եթե մոլորակը դառնա մեկ պետություն ապա չի լինի հարևան, որին նայես, համեմատվես ու մրցակցես: Դա մարդկային զարգացման առումով, նույնիսկ կյանքի առումով մեռյալ կետ է:
    Նույն սկզբունքով էլ բոլոր պետություններն են մրցակցության մեջ որպես սուբյեկտներ: Նույնիսկ Եվրոմիութան անդամները որոնք սկզբում միավորվել էին որպես միացյալ կուլտուրական տարածք, հիմա գլոբալիզացիային զուգահեռ փորձում են գտնել բանական լուծումներ թե ինչպես համատեղեն տնտեսական մրցակցությունը, բարեկեցության և շահային տարբերություները որպես առանձին սուբյեկտներ:
    Եթե հասանք մեկ վերջնական պետության, մեկ հասարակարգի, մեկ ազգի, մեկ լեզվի, մեկ տրադիցիայի, ապա քանի որ չկան հարևան պետություններ համեմատվելու և մրցակցելու համար, մարդկային մրցակցությունը ամբողջովին կտեղափոխվի հասարակության ներս: Այսինքն սանդղակը, ըստ որի մարդիկ պետք է մրցեն, շատ կկարծրանա: Իմ կարծիքով այն կբերի նոր ստրկատիրության ծավալման:
    Չեմ կարող ասել, թե հիմա գլոբալիզացիան հայերին ձեռնտու է, թե ոչ: մենք շատ փոքր ենք էս խաղում շահող լինելու համար:

  14. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Հասցե
    Այնտեղ
    Գրառումներ
    127
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Գլոբալիզացիա

    Աչքիս ստեղ 5 հոգի են հասկանում Գլոբալիզացիայի իրական իմաստը
    խոսքս հարցման մասին է
    լավ_______7
    վատ______5

  15. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Չե ապեր, 7 հոգի հասկանումա, որ իրական իմաստը ուտոպիայա ու գնահատումա իրատեսորեն, որի դեպքում գլոբալիզացիան ավելի շատ ինտեգրացիոն գործնթացներա ենթադրում, ոչ թե անիրական աշխարհ պետության ստեղծումը:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.07.2009)

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե ապեր, 7 հոգի հասկանումա, որ իրական իմաստը ուտոպիայա ու գնահատումա իրատեսորեն, որի դեպքում գլոբալիզացիան ավելի շատ ինտեգրացիոն գործնթացներա ենթադրում, ոչ թե անիրական աշխարհ պետության ստեղծումը:
    Համաձայն եմ:

    Ու քանի որ իրոք ահագին մարդ չի հասկանում թե իրականում ինչ է նշանակում գլոբալիզացիա, ապախորհուրդ ենք տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել թե ինչ է իրենից ներկայացնում ասենք ԵՄ-ն:

    Սա եվրոպայի մասշտաբներով ինտեգրացիոն (իմա գլոբալիզացիայի) մոդել է; Ոչ մեկը ոչ մեկին չի ստրկացրել, ոչ մի փոքր ագի ներկայացուցիչ անգլիացի կամ ֆրանսիացի չի դարձել, ոչ մեկի գլխի մեջ չիպ չեն դրել, մարդիկ ազատ տեղաշարժվում են, կապիտալը ազատ տեղաշարժվում է, մրցակցությունը դարձել է ավելի արդյունավետ քանի որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում, համատեղ լուծում են գլոբալ խնդիրներ` անվտանգություն, շրջակա միջավյար, աղքատություն և այլն;

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (29.12.2009)

  19. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ:

    Ու քանի որ իրոք ահագին մարդ չի հասկանում թե իրականում ինչ է նշանակում գլոբալիզացիա, ապախորհուրդ ենք տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել թե ինչ է իրենից ներկայացնում ասենք ԵՄ-ն:

    Սա եվրոպայի մասշտաբներով ինտեգրացիոն (իմա գլոբալիզացիայի) մոդել է; Ոչ մեկը ոչ մեկին չի ստրկացրել, ոչ մի փոքր ագի ներկայացուցիչ անգլիացի կամ ֆրանսիացի չի դարձել, ոչ մեկի գլխի մեջ չիպ չեն դրել, մարդիկ ազատ տեղաշարժվում են, կապիտալը ազատ տեղաշարժվում է, մրցակցությունը դարձել է ավելի արդյունավետ քանի որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում, համատեղ լուծում են գլոբալ խնդիրներ` անվտանգություն, շրջակա միջավյար, աղքատություն և այլն;
    ԵՄ-ն գլոբալիզացիայի մոդել չէ: Այն Եվրոպայի քաղաքական յուրօրինակ ինտեգրման մոդել է: Այն գերազանցապես թույլ կապերով ստեղծված մի քաղաքական օրգանիզմ է որը իր քաղաքական, կամ տնտեսական կենսունակության իրական, մրցունակ ապացույցներ դեռ չի ցուցադրել:
    Գլոբալիզացիան և ինտեգրացիան սկզբունքորեն տարբեր բաներ են: Ինտեգրացիան իր մեջ հիմնականում քաղաքական Էլեմենտներ է պարունակում: Եթե ինտեգրվող երկրները չցանկանան, չեն ինտեգրվի, կամ չեն թողնի, որ մի ուրիշը մտնի իրենց շարքերը, /որը հենց հիմա ԵՄ քաղաքականությունն է/:
    Գլոբալիզացիան դա կուլտուրական, ֆինանսական, տնտեսական, ինֆորմացիոն ծավալում է, որը կտրում անցնում է քաղաքական արգելքներն ու սահմաններն առանց որևէ մեկին հարցնելու: Էդ Հայաստանում ահագնացող թուրքական մուղամի տարածվելը մի կողմից մեր կուլտուրական տհասության, մյուս կողմից էլ գլոբալիզացիայի արդյունք է:
    Պատմականորեն գլոբալիզացիայի մեջ կարելի նկատել 2 փուլ: Առաջին փուլում արևմուտքը ակտիվորեն տարածում էր իր կուլտուրական, հասարակական արժեհամակարգերը և կենսաձևերը, հիմնականում քաղաքական և տնտեսական նկատառումներով:
    Վերջին 15-20 տարում միաբևեռ աշխարհի կազմակերպումից հետո, երբ Չինաստաննը ու այլ զարգացող մեծ պետություներ մտան խաղի մեջ, պատկերը փոխվեց- տնտեսական էլեմենտը սկսեց գերագշռել: Սկսվեց 2-րդ փուլը, որի հետագան պարզ չի:
    Հիմա գլոբալիզացիայի կողմնակից են մնացել արագ զարգացող, արտահանող, դեմոգրաֆիկ առումով հզոր, պռոտեկցիոնիստական կարծր սկզբունքներով շարժվող պետությունները և զարգացած երկրների շահույթի հետևից ընկած տնտեսական վերնախավը:
    Ներկա պահին գլոբալիզացիան մտնում է քաղաքական հակասությունների փուլ և պարզ չի թե դրանից ինչ կմնա:
    Իսկ հայերիս համար, ամեն մի մեծ գլոբալ պրոցես էլ, որը եթե ինչ որ առումով կստվերի մեր լոկալ կամ գլոբալ դեֆեկտները, պետք է որ ձեռնտու լինի: Չնայած հիմա հայ կամ Հայաստան ասելով ինչ պետք է հասկանալ, ես չգիտեմ:

  20. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՄ-ն գլոբալիզացիայի մոդել չէ: Այն Եվրոպայի քաղաքական յուրօրինակ ինտեգրման մոդել է:
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլոբալիզացիան դա կուլտուրական, ֆինանսական, տնտեսական, ինֆորմացիոն ծավալում է, որը կտրում անցնում է քաղաքական արգելքներն ու սահմաններն առանց որևէ մեկին հարցնելու:
    Ընկեր սկզբունքայի տարբերություն չկա: Գլոբալիզացիան ինտեգրում ա աշխարհի/գլոբի մասշատբով: ԵՄ-ն ինտեգրում ա Եվրոպայի մասշտաբներով: Էս քո գրած երկրոդ պահը գլոբալիզացիայի մասին լրիվ կարայիր գրեիր ԵՄ մասին, ու էլի ճիշտ կլինեիր:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (23.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •