Տրիբուն-ի խոսքերից
Ապեր, լրիվ ճիշտ ես ասում: Ամեն երկիր պիտի ռեալ հաշվարկի իր հնարավորությունները, փորձի ավելի արդյունավետ օգտագործել իր առավելությունները, ու սենց լիքը բաներ: Ուղղակի դիմագծի պահը լավ չեմ կարում հասկանամ: Ասենք, եթե դու լրիվ տնտեսական ու քաղաքական ինտեգրացիայի մեջ ես եվրոպական երկրների հետ, կամ մերձավոր արևելքի երկրների հետ, ինչի պիտի հանկարծ դիմագիծդ կորի: Էտ ինչ գործընթացներ են, որ տենց մեր դիմագծի վրա պիտի ազդեն?? Մի հատ սենց հարց: Մենք հիմա դիմագիծ ունենք ?? Ասենք թե ունենք ու ուզում ենք պահպանել: Ուրեմն մենք հազար տարի թուրքերի լծի տակ մի երկու հարյուր տարի էլ ռուսական լծի տակ (ու մինչև հիմա) ապրելով պահպանել ենք մեր դիմագիծը: Նայի լծի տակ: Հիմա, ինչի հանկարծ, եթե ինտեգրվենք ինչ-որ համակարգի, պիտի կորցնենք մեր դիմագիծը ? Ոնց պահել ենք մինչև հիմա, նենց էլ կպահենք: Եթե պահելու բան ա մնացել:
Իսկ որ ուզում ես իմանաս, դիմագիծը կարելի ա հանգիստ կորցնել նաև լրիվ մեկուսացված լինելու պարագայում: Թուրքերի հետ սահմանաը փակ ա, իբր, բայց տես ինչ արագ ու հավեսով ենք մենք ուզում թրքանալ - փալաս-փուլուսից մինչև երգ երաժշտություն - քելե քելե մուղամլար:
Էջանիշներ