User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գլոբալիզացիա

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    33 47.83%
  • Վատ

    36 52.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Գլոբալիզացիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ, ամբողջ խնդիրն այն է, որ դու չես ցանկանում խնդիրը դիտարկել մոլորակի կտրվածքով ու երկար ժամանակահատվածի համար, դրա համար ինչ–ինչ քաղաքակրթական կենտրոնների անաղարտության մասին իդեալիստական ցանկություններ ունես։ Եվրոպան այնպիսի գարշանքի միջով է անցել ու հասել այս մակարդակին, որ թաթար–մոնղոլները գուցե քաղաքակրթության տիպար հանդիսանային միջնադարյան եվրոպյան թափթփուկ զանգվածների համեմատ։ Ներիր, ժամանակս կարճ է, հետո կգրեմ։
    Հենց մոլորակի. և երկար ժամանակի կտրվածքով եմ քննարկում, դրա համար էլ հանգում եմ բացասական արդյունքների.
    Իսկ եվրոպացիք իրենց "գարշանքով" հանդերձ էնքան հիմար էին, էնքան քթամազ , որ նույնիսկ գրանցում էին իրենց գարշանքները, որ այսօր կարդալով տեղեկանանք, թե ինչ գարշելիներն էին իրենք.
    Ի հակառակ, տեսնում ենք, թէ ինչքան մաքուր են եղել թաթար-մոնղոլնելը. Ոչ մի բան հայտնի չէ, կա միայն արդյունք. -գենոցիդ, օվկիանոսից-օվկիանոս կայսրություն.
    Իրենց արածից միայն թուրքացած տարածքներն են մնացել ու մոնղոլականից եվրոպականի վերածված թուրքական արտաքին Իսկ ես էլ ամբողջ կյանքումս միամտորեն մտածել եմ, թե սա արդեն բավարար է, որ "եվրոպական գարշանքը" չհավասարեցվի. ասիական վայրենությանը.
    Ի միջի այլոց էդ "մոնղոլական քաղաքակրթական տիպարները" դեռ չեն հեռացել ասպարեզից, Հայաստանում հենց դրանք էլ հիմա տիրություն են անում. Որ համեմատում ես, իսկապես եվրոպացի գարշանքներն ուր, ես խեղճ քաղաքակարթության տիպարներն ուր.

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ներիր, բայց հուզական մտքեր ես արտահայտում: Թաթար-մոնղոլները փաստացի իրենց արածն արել վերջացրել են: Ներկայումս Թուրքիան Եվրոմիությանը անդամագրվելու թեկնածու է, իսկ քաղաքակրթության բնօրրան Հայաստանս առայժմ միայն կարող է երազել թեկուզ թեկնածուի կարգավիճակով Եվրոխորհրդում քննարկման առարկա լինել: Թուրքական մշակույթ կա, արդյունաբերություն կա, կրթություն կա, կան թուրք հայտնի գրողներ, աստղագետներ, ֆիզիկոսներ, հիմա թուրքերը չեն մորթում ու թալանում այլ ազգերին ինչպես առաջ: Սա բնական պրոցես է, որի դեմ դու ոչինչ չես կարող անել բացի բողոքդ արտահայտելուց: Բնական պրոցեսին դեմ գնալով միայն խախտելու ես հավասարակշռության օրենքը, որի համար պատժվելու ես: Նույնն է թե եղնիկներին փորձենք առանձնացնել առյուծներից, որ նրանց չուտեն, քանի որ եղնիկները գեղեցիկ են: Ինչ ես կարծում, ի՞նչ կլինի: Եղնիկները կոչնչանան հիվանդությունից, իսկ առյուծները՝ սովից, քանզի առյուծները առաջին հերթին խժռում են թույլ ու վատառողջ եղնիկներին: Իսկ ինչ ես կարծում, ի՞նչ կլինի եթե աշխարհը բաժանենք երկու մասի, մի մասում առանձնացնենք թերզարգացած պոպուլյացիային, մյուսում՝ քաղաքակիրթ ու զարգացած զանգվածին: Թերզարգացած մասսան կուտի մոլորակը, զարգացածներին էլ հետը: Այստեղ միակողմանի մտածելակերպի խնդիր էլ կա՝ իսկ ի՞նչ, եթե դու ծնվեիր Աֆրիկայում, կուզեի՞ր քո առաջ պարիսպներ տեսնել դեպի Եվրոպա: Իսկ լա՞վ է, որ հիմա հայերս ազատ չենք կարող Եվրոպա գնալ: Նորից եմ ասում, գլոբալիզացիան դա մտածելակերպ է, որի մեջ ներառվում են հավասարությունը, հանդուրժողականությունը, ազատամտությունը, և որը համամարդկային զարգացման հնարավորություններ է տալիս: Ազգայնականությունը և դիսկրիմինացիան դրանք միայն թշնամանքի աղբյուր են, էգոիզմ, չարություն, ճգնաժամ, դեպրեսիա, պատերազմ: Ես չեմ ասում հենց հիմա բոլոր սահմանները պետք է բացել ու բոլորին նույն արտոնությունները տալ: Ժամանակի ընթացքում, շատ մանրից, ուղղակի տենդենցը պետք չի խախտել: Այդպիսի համաշխարհային պրոցես կա, որն արդեն վաղուց սկսվել է, ու որի դեմն առնելն արդեն բարդ գործ է, ավելի լավ է պատրաստվել, քանի որ հակադրվելով միայն կորուստներն են մեծ լինելու: Իսկ ոչ մի համամարդկային պրոցես առանց կորուստների չի լինում:
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (26.07.2009)

  4. #3

    Էդ ինչ որ դու գրում ես մի բառով կոչվում է կոսմոպոլիտիզմ. կոսմոպոլիտիզմի գնահատականները կան ու այն վաղուց է մերժված լուրջ մարդկանց կողմից.
    Գումարած դրան
    Դու հարցին նայում ես հայաստանյան ճահճից, ես հարցը քննարկում եմ եվրոպական-արևմտյան տեսանկյունից, քանի որ գլոբալիզացիան հայկական հարց չէ….
    Դու եղնիկ- առյուծ կենդանական կերաշղթայի հարաբերությունները փորձում ես հիմք դարձնել մարդկային զարգացած հասարակություն-վայրենի հասարակություն հակադրությունների մոդել, որը ոչ ադեկվատ է…
    Դու միմիկրիայով ապրող մուղամբազ թուրքերին համարում ես եվրոպացի, ես նրանց համարում եմ ասիացի անկախ իրենց լավ խաղարկված մուղամներից.
    Դու կարծում ես, որ թուրքերը մեծ մշակութի տեր են, ես էլ կարծում եմ, որ թուրքական մշակույթ ասածը, ամբողջ եվրոպային սրի քաշելն է եղել, հայերին, հույներին, ասորիներին, հիմա էլ քրդերին կոտորելն է եղել, հիմա էլ էսքանից հետո մեզ կզացնելը.
    Քո գրող ասած Փամուկն էլ էնքան աֆերիստ էր, էր որ հաջողացրեց մրցանակ ստանալ ոչ թե որպես գրող, այլ խաղարկելով հայակական արյան թեման.
    Թուրքական կրթություն գոյություն ունի այնքանով, որքանով որ կա հայկականը.
    Ինչ ասեմ, դու աշխարհի ամենապարազիտ ազգին ու երկրին փորձում ես սարքել ընդօրինակման մոդել.
    Հաջորդը-
    Գլոբալիզացիան դա մտածելակերպ չէ, դա տնտեսական, ինմֆորմացիոն, միջազգային քաղաքական պրոցես է, որը շատ շուտով կվերջանա. Իսկ ովքեր այն ընկալած կլինեն որպես մտածելակերպ, ստիպված են լինելու ամբողջ կյանքը զղջալ.
    Ոնց հասկանում եմ, դու Հայաստանում ես մեծացել, արտերկրում ուսանելու կամ աշխատելու մեծ փորձ չունես և հարցերին նայում ես խիստ տեսական, դասագրքային տեսանկյուններից. Դու սպասում ես թե դրսից միայն մանանա է թափվելու մեր գլխին… Մի հատ հետ նայի ու տես, թե վերջին վաթսունչորս տարվա մեջ քանի խաղաղ տարի է եղել աշխարհի երեսին… Թե Իրաք մտնելուց առաջ ում մտքով կանցներ, որ էդպիսի բան է հնարավոր, որ հրեաները պաղեստինցիներին որպես հավերի կվերաբերվեն…
    Դու տեղյակ չես որ չինացիք շատ լուրջ տիեզերական ռազմական գերիշխանության պետական ծրագիր են իրականացնում…
    Քո պատկերացումներում այլևս աշխարհում գոյություն չունի ատոմային ռումբ, ստելս, ռազմական բյուջե, սուզանավ, փող, պետական ու ազգային շահ… .Միայն եղնիկներ են մնացել ու մարդասիրական մղումներով սովածացած սանիտար առյուծներ…

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կտրուկ (26.07.2009), Մեղապարտ (27.07.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ինչ որ դու գրում ես մի բառով կոչվում է կոսմոպոլիտիզմ. կոսմոպոլիտիզմի գնահատականները կան ու այն վաղուց է մերժված լուրջ մարդկանց կողմից.
    Հարգելիս, ազգերի բաժանման դեմ ես ոչինչ չեմ արտահայտվել, կամ երբևէ «մեկ ազգ - մեկ մոլորակ» տիպի մտքեր չեմ արտահայտել, որ իմ գրածները դու կոչես կոսմոպոլիտիզմ, առավել ևս որ այդ ազգերը վաղուց կան, հազիվ թե բոլորին կարողանաս համոզդել, որ մոռանան իրենց հայ, ույղուր կամ չեչեն լինելը, քանի որ նրանք արդեն երկրացի են Համենայն դեպս կառաջարկեի հրաժարվել անորոշ արտահայտություններից, ասենք՝ «մերժված է լուրջ մարդկանց կողմից», «ապացուցված է», «բոլորը գիտեն» և այլն, նման դեպքերում ցանկալի են կոնկրետ անուններ, թվեր, հիմնավորումներ:
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գումարած դրան
    Դու հարցին նայում ես հայաստանյան ճահճից, ես հարցը քննարկում եմ եվրոպական-արևմտյան տեսանկյունից, քանի որ գլոբալիզացիան հայկական հարց չէ….
    Հետաքրքիր է, այդ ինչպես է երևում, որ ես հայաստանյան ճահճից եմ նայում հարցին, կրկնեմ, որ ես հարցին փորձում եմ նայել մոլորակի կտրվածքով ու երկարաժամկետ զարգացման տիրույթում: Նաև հետաքրքիր է, եվոպական-արևմտյան տիրույթից քննարկելիս դու ու՞մ շահերի մասին ես խոսում, եվրոպացիների՞, արևմուտքցիների՞, և փաստորեն ես էլ կոսմոպոլի՞տն եմ
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու եղնիկ- առյուծ կենդանական կերաշղթայի հարաբերությունները փորձում ես հիմք դարձնել մարդկային զարգացած հասարակություն-վայրենի հասարակություն հակադրությունների մոդել, որը ոչ ադեկվատ է…
    Դու միմիկրիայով ապրող մուղամբազ թուրքերին համարում ես եվրոպացի, ես նրանց համարում եմ ասիացի անկախ իրենց լավ խաղարկված մուղամներից.
    Դու կարծում ես, որ թուրքերը մեծ մշակութի տեր են, ես էլ կարծում եմ, որ թուրքական մշակույթ ասածը, ամբողջ եվրոպային սրի քաշելն է եղել, հայերին, հույներին, ասորիներին, հիմա էլ քրդերին կոտորելն է եղել, հիմա էլ էսքանից հետո մեզ կզացնելը.
    Քո գրող ասած Փամուկն էլ էնքան աֆերիստ էր, էր որ հաջողացրեց մրցանակ ստանալ ոչ թե որպես գրող, այլ խաղարկելով հայակական արյան թեման.
    Թուրքական կրթություն գոյություն ունի այնքանով, որքանով որ կա հայկականը.
    Ինչ ասեմ, դու աշխարհի ամենապարազիտ ազգին ու երկրին փորձում ես սարքել ընդօրինակման մոդել.
    Միակողմանի ես դատում, Նապոլեոնն ու Հիտլերն էլ եվրոպացիներ են եղել, իսպանացիներն էլ կզացրել ու ոչնչացրել են մայաների, ինկերի ողջ քաղաքակրթությունը: Վախտին Տիգրան Մեծն էր սաղին կզացնում, հետո էլ չստացվեց, որ ստացվեր, հիմա ուրիշ բաներից էիր խոսելու, գուցե գոլբալիզացիա ջատագովներից լինեիր, հը՞: Այդ աշխարհի ամենապարազիտ ազգի արտադրանքով հեղեղված է աշխարհիս ամենաաշխատասեր ազգիս շուկան, ինչպիսի պարադոքս:
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը-
    Գլոբալիզացիան դա մտածելակերպ չէ, դա տնտեսական, ինմֆորմացիոն, միջազգային քաղաքական պրոցես է, որը շատ շուտով կվերջանա. Իսկ ովքեր այն ընկալած կլինեն որպես մտածելակերպ, ստիպված են լինելու ամբողջ կյանքը զղջալ.
    Ոնց հասկանում եմ, դու Հայաստանում ես մեծացել, արտերկրում ուսանելու կամ աշխատելու մեծ փորձ չունես և հարցերին նայում ես խիստ տեսական, դասագրքային տեսանկյուններից. Դու սպասում ես թե դրսից միայն մանանա է թափվելու մեր գլխին… Մի հատ հետ նայի ու տես, թե վերջին վաթսունչորս տարվա մեջ քանի խաղաղ տարի է եղել աշխարհի երեսին… Թե Իրաք մտնելուց առաջ ում մտքով կանցներ, որ էդպիսի բան է հնարավոր, որ հրեաները պաղեստինցիներին որպես հավերի կվերաբերվեն…
    Դու տեղյակ չես որ չինացիք շատ լուրջ տիեզերական ռազմական գերիշխանության պետական ծրագիր են իրականացնում…
    Քո պատկերացումներում այլևս աշխարհում գոյություն չունի ատոմային ռումբ, ստելս, ռազմական բյուջե, սուզանավ, փող, պետական ու ազգային շահ… .Միայն եղնիկներ են մնացել ու մարդասիրական մղումներով սովածացած սանիտար առյուծներ…
    Ուրեմն այսպես: Նոր դու եվրոպական արժեքներն էիր պաշտպանում բիրտ ասիացիներից, հիմա խոսում ես հայերիս շահերից: Որպեսզի Հայաստանում մեծացած ու կրթություն ստացածս շատ չծավալվի, ապա խնդրում եմ բեր մեկ օրինակ, որ վերջին վաթսունչորս տարիների ընթացքում նորմալ, մարդկային արժեքներ (դեմոկրատական չեմ ասում) ու իրավունքներ պաշտպանող երկրի վրա հարձակվել են: Հարձակվել են այն երկրների վրա, որտեղ թույլ համակարգ է, ու մարդուս տարրական իրավուքները ոտնահարվել են ամեն օր: Առյուծների օրինակը հիշու՞մ ես…
    Si vis pacem, para bellum

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ
    Այդ աշխարհի ամենապարազիտ ազգի արտադրանքով հեղեղված է աշխարհիս ամենաաշխատասեր ազգիս շուկան, ինչպիսի պարադոքս:
    Վիշապ ջան, եթե Եվրոպայի մզկիթներով պատվելն ու որպես արևմտյան արժեքների պահապան ու գեներացնող կենտրոն դեգրադացվելը քեզ չի անհանգստացնում, Եթե Անտվերպենի արաբանալը, Ֆրանկֆուրտի թուրքանալը, թուրքերի կիպրոսը բաժանելը, հիմա էլ քրդերին կոտորելը քեզ չի անհանգստացնում, բայց դու հիացած ես թուրքերի ամերիկյան տեխնոլոգիայով արտադրված ու հայաստան հասած նասկիներով, ու հենց դա ես համարում նվաճում և նպատակ, ապա իմ արգումենտները ես համարում եմ սպառված. .
    Չնայած մի հարցում դու անվերապահորեն ճիշտ ես, մենք աշխարհի "ամենաաշխատասեր" ազգն ենք: Մենք որ գիր- գրականություն ունեինք ուրիշները դեռ կապիկ էին, բա ոնց,
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 26.07.2009, 17:30:

  8. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, եթե Եվրոպայի մզկիթներով պատվելն ու որպես արևմտյան արժեքների պահապան ու գեներացնող կենտրոն դեգրադացվելը քեզ չի անհանգստացնում, Եթե Անտվերպենի արաբանալը, Ֆրանկֆուրտի թուրքանալը, թուրքերի կիպրոսը բաժանելը, հիմա էլ քրդերին կոտորելը քեզ չի անհանգստացնում, բայց դու հիացած ես թուրքերի ամերիկյան տեխնոլոգիայով արտադրված ու հայաստան հասած նասկիներով, ու հենց դա ես համարում նվաճում և նպատակ, ապա իմ արգումենտները ես համարում եմ սպառված. .
    Չնայած մի հարցում դու անվերապահորեն ճիշտ ես, մենք աշխարհի "ամենաաշխատասեր" ազգն ենք: Մենք որ գիր- գրականություն ունեինք ուրիշները դեռ կապիկ էին, բա ոնց,
    Հարգելիս, նախ դու թերևս փոքր-ինչ ֆետիշացնում ես թուրքերի ձգտումները, ինչպես ոմանք՝ հրեաների քաղաքականությունն են ֆետիշացնում, սիոնիզմ, մասոնականություն հարայ-հուրույ… Թուրքերը ժամանակին ընդհամենը օգտվել են հարևանների թուլությունից ու գրավել նրանց ուեցածը, աշխատել է բնական պայքարի սկզբունքը: Այստեղ պետք է նկատել մի շատ պարզ, բայց նաև կարևոր գործոն՝ թուրքերը իրենց քաղաքականությունում եղել են միասնական և կազմակերպված, իսկ նրանց մրցակիցները ճիշտ հակառակը՝ պառակտված, իրար քցող-թալանող-դավաճանող, անկազմակերպ, տարերային… Ու հիմա տես, որ եկել ու մեղադրում ենք թուրքերին՝ այն նրանք սենց, նրանք գրավում են, կոտորում են… Այս բողոքը գուցե սեփական թուլության ու անկարողության արդարացու՞մ է… Իսկ ինչ ես կարծում, թուրքերը չե՞ն կարող հայերի մասին նման բաներ ասել, ասենք Գլենդելի, Լոս Անջելեսի հայացումը, Ռուսաստանի հայ միլիարդատերերը, Ջավախքը… ի վերջո թուրքերը 80 միլիոն են, նրանց դուրս գալը պիտի որ ավելի նկատելի լինի, քան հայերինը: Իսկ դու գիտե՞ս ինչքան չինացի ու հնդիկ կա ԱՄՆ-ում: Ախ այդ չինացիները, դրանք ամենուրեք են: Բիձ քեզ չի՞ թվում, որ հենց այս մտածելակերպն է ազգերի դժբախտության պատճառը: Իսկ ԱՄՆ-ում այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարբեր տեղերից հավաքված ազգերը ոտքի են կանգնում ԱՄՆ-ի հիմնի հնչելուց, ուրախ են որ ԱՄՆ-ի քաղաքացի են, ու թքած ունեն որ իրենց նախագահը սևամորթ է: Սա քաղաքականություն է հանուն ընդհանուրի շահերի, իսկ քո ասածը՝ հանուն ինչ-որ մի շայկայի, որը իբր թե ազգային շահեր է հետապնդում, տարբերությունը ջո՞կ:
    Si vis pacem, para bellum

  9. #7

    Էհ, վիշապ ջան, երջանիկ մարդ ես, հեքիաթների մեջ ես ապրում… Էդ քո Գլենդելի կամ Լոսի հայացումը դա լոպազ հայերի լոպազ կատակն է… Գնա տես, հետո արի կնստենք կխոսենք…
    Երբ որ դու Ատլանտայի կամ Դալլասի օդակայանում վայրեջք, կամ թռիչք կատարելիս, կտեսնես, որ կողքիցդ միաժամանակ երկու այլ ինքնաթիռներ էլ հենց նույն պահին քեզ զուգահեռ իջնում, կամ բարձրանում, Երբ Ամերիկյան անթերի մայրուղիներով ութսուն մայլ արագությամբ օրերով կքշես, հիվանդանոցային մաքրության տասնյակ զուգարաններ ու ճաշարաներ կմտնես, բազմաթիվ անթերի հյուրանոցներում կգիշերես ու մի հատ լրբի ծնունդ հայ ոստիկան չես տեսնի, որը քեզ կտուգանի, կբարտարկի, էն ժամանակ կհասկանաս, որ աշխարհում կան արարող և սպառող ազգեր ու երկրներ…
    Հիմա դու սպառող, նոր-նոր յաթաղանը թաքցրած հետամնաց Թուրքիային համեմատում ես աշխարհի ուղղորդ հանդիսացող , առաջավորը հաստատող արևմտյան քաղաքակրթական կենտրևոնների հետ… Ես էլ ինչ փաստարկներով հարցը քննարկեմ՞…
    Դու պետք է տեսնես Սան Դիեգոյի նավահանգստում որպես թնագարանային նմուշ կանգնած երեք հարյուր տարեկան առագաստանավը, հիսունականների ավիակիր Միդուվեյը, Դուլլեսի տիեզերգնացության թանգարանում կանգնած իրական շատլը, որ կարողանաս գնահատես Հայաստան- Արևմուտք, կամ Թուրքիա- արևմուտք տարածությունը…
    Դու հայաստանյան ինտերնետով փորձում ես սավառնել աշխարհում… դժվար գործ է,
    Դու նկատած կլինես, ես խուսափում եմ Հայաստանը այս առումով քննարկել, որովհետև մենք արտառոց դեպք ենք…
    Ուղեղս մթագնում,է, միտքս լռվում, երբ մտածում եմ, թե էս ախոռը քանի սերունդ է լցրել ու իրենից գոհ-լոպազ, աշխարհից անտեղյակ, քյաբաբ խաշլամայից էլ զմայլված մտել գերեզման…
    Ներող եղիր, բայց իմ տեսածն ու քո պատկերացրածը տարբեր բաներ են… Սրտանց կուզենայի, որ թողնես ամեն ինչ, դուրս գաս աշխարհ տեսնես, հետո նոր համեմատես, գնահատես կամ որոշես, Հայերի փրկությունը աշխարհին հասարակ մարդու, այլ ոչ թե հայի աչքերով նայելն է…

  10. #8
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Վատ ա: Անհատը լուծվում ա մասսայի մեջ, ինքնությունը վերանում ա, հանրային միտքն սկսում ա իշխել… այլոց նման լինելը դառնում ա նպատակ, սեփական կարծիքի անհրաժեշտությունը վերանում: Ուտեցնում են, խմացնում, աշխատացնում, զբաղեցնում, ուրախացնում… դարդ չկա, հոգս չկա, ցավ չկա… ՄԱՐԴ չկա … վատ ա…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •