Չեմ սիրում գիրք կարդալ, քանի որ ինչու կարդալ, եթե կարելի է այդ նույն գիրքը կամ գրքի նման պատմությունը որպես ֆիլմ դիտել: Չէ որ դիտելով այն ավելի է հետաքրքիր ու հաճելի է:
Գրքով կարդալիս կարծես մի հին անգույն հեռուստացույցի առաջ նստած հետաքրքիր ֆիլմ նայեմ: ՈՒ բացի դա, կան մանրքուներ, որոնք կապ չունեն գրքի հետաքրքրության հետ: Օրինակ չեմ սիրում այդ հնաոճ տառերով հավաքված տեքստը, միայն գրքի նախաբանը, որը մի քանի տասնյակ էջ անիմաստ գնում է, անգույն, կամ ընդհանրապես առանց պատկերների գրքերը (չնայած ստացվում է պատկերացնել իրավիճակները, հերոսներին…):
Հիշում եմ, ինձ միշտ գրավել են այն գրքերը, որոնց տառերն ավելի խոշոր ու գեղեցիկ էին լինում, պատկերներով` թեկուզ ոչ գունավոր, այդպես ավելի հաճելի է դառնում ընթերցանությունը:
Սիրում եմ, որ մի քանի թերթեր անցնելուց հետո, գալիս է նոր բաժին: Չեմ սիրում երբ գրքի կեսը կարդալուց հետո նոր կերպարներ են հայտնվում, ու այդտեղից կարծես մի նոր գիրք կարդաս:
Կնախընտրեմ աուդիո գիրք, քանի որ լսելն իմ կարծիքով ավելի հաճելի ու հեշտ է: Երևակայությունն էլ լավ կաշխատի:
Հիմա էլ կարդում եմ, բայց ոչ գրական գրքեր այլ հիմնականում գիտական ինչ-որ ուղղվածություն ունեցող: Դրանց տառերը լավն են
Կարդացողը կարդում է, թեկուզ ունենա ֆիլմերի ու լավագույն խաղերի սուպերմարկետ:
Մինչև դպրոցն գնալն եմ կարդալ սովորել![]()
Էջանիշներ