Ես տառերը սովորել եմ դպրոցում, բայց գիրք կարդալը կարելիա ասել պաշտել եմ, չնայած, որ հենց 1-ին դասարանից հաճախել եմ շախմատի ու մարմնամարզության: Մինչև հիմա էլ անտարբեր չեմ գրքի ու գեղարվեստական գրականության նկատմամբ, բայց խոստովանեմ, որ հիմա ժամանակս այնքան էլ չի ներում, բայց քիչ կարդում եմ: Իսկ այն, թե ինչպես երեխային կապել գրքի հետ, կարծում եմ ամենակարևորը նրա մեջ հետաքրքություն սերմանելն է: Ինձ հակառակ փոքր եղբայրս մինչև 4 թե 5-րդ դասարան գիրք էլ չէր բացում, բայց երբ որ հատուկ հետաքրքրությամբ պատմեցի «Մուրզուկը» (հեղինակը չեմ հիշում, իսկ ես այն կարդացել եի 1 օրում ), սկզբում մի քիչ նազ ու տուզ անելով, բայց հետո վարակված կարդաց: Այդ տեղից էլ սկսվեց ու Ժյուլ Վեռնի բոլոր հատորները կարդաց(ընդ որում ինքն էր գրադարաններից վերցնում): Բայց կարծում եմ, որ հիմա երեխաներին էլ ավելի է դժվարացել կապել գրքի հետ, քանի որ համակարգչային խաղերի էֆեկտը շատ մեծ է: Ու հիմա տարբեր ինտերնետ ակումբներում կարելի է տեսնել մի քանի տարեկան երեխաների, որոնք «Մեդալ» են խաղում:
Հ.Գ. Ով չի կարդացել Մարկեսի «100 տարվա մենություն»ը, խորհուրդ կտայի կարդային: Շատ լավ գիրքաՃանաչվել է 20-րդ դարի լավագույգ գիրքը: (ամեն հետաքրքրություն սենցա սկսվում
բայց ասեմ, որ փոքրիկներին պետք չի կարդալ)
Էջանիշներ