Բոլորը ասում են, ես էլ ասեմ

Կարդալ սովորել եմ մինչև դպրոց հաճախելս, և հասցրել եմ կարդալ Թումանյանի հեքիաթները և ոչ միայն..
Իսկ հիմա՝ ոչ թեմայից դուրս գրառումս
Պարոն Ն-ն ասաց, որ ստպողաբար գիրք կարդալը սխալ է, այն պետք է լինի մարդու միջից: Համաձայն չեմ. մինչև դպրոց հաճախելս հաճույքով կարդում էի հեքիաթներ, 5.5 տարեկանում դպրոցի տնօրենի աթոռին՝ մեղմ ասած՝ վայր ընկած անձնավորությունը ոչ մի կերպ ինձ չընդունեց դպրոց տարիքիս պատճառով, 6.5 տարեկանում ընդունվեցի դպրոց և տեսնելով, որ համադասարանցիներիս գերակշռող մասը դեռ մաշտոցատառերն է սովորում, ինձ լավ զգացի (եթե իհարկե այդ տարիքում հասկանում էի՝ ինչ ասել է՝ լավ զգալ): Սկսվեց ծուլությունս, բնականաբար, կարողացա հասկանալ, որ ավելիին էի պատրաստ, քան ինձնից պահանջվելու էր, և ոչ միայն տառաճանաչության, այլև մաթեմատիկայի ոլորտում. հաշվում էի, բազմապատկում, բաժանում այն տարիքում, երբ հասակակիցներիս գերակշռող մասը դեռ թվերին էին ծանոթանում. այս ոլորտում ևս ծուլություն, որը ճակատագրական եղավ ինձ համար մինչև օրս: Այնուհետև բակ, կարելի է ասել՝ ընկերական շրջապատ, ասում եմ՝ «կարելի է ասել», որովհետև տարիքս բավականին փոքր էր, և հազիվ թե հասկանայի, թե ինչ է նշանակում ընկորություն, շրջապատ, և ավելի շատ ժամանցային զբաղմունքներ, քան ընթերցանությունն էր: Կտրվեցի ամեն տեսակ գրքերից որոշ ժամանակով: Որին հաջորդեց ծնողներիս արձագանքը: Ստիպողաբար. ժամով: Ստացվեց: Ոչ միայն արդարացրեց սպասելիքները, այլ տվեց չափազանց արդյունք, և ասվածը, թե ինչը չափազանց է, դա արդեն լավ չի, այս դեպքում գործեց. արդեն ծնողներս ստիպված էին զրկել ինձ գիրք կարդալու իմ հիմնարար իրավունքից: Էլի ստիպողաբար, էլի ժամով, և եթե այն ժամանակ սպասում էի, թե երբ կանցնի այդ ժամանակը, երբ կկարդամ ինձ հասանելիք էջերը և կլքեմ տունը, ֆուտբոլ կխաղամ ընկերներիս հետ, այս դեմքում արդեն ընթերցելիս թռնում էր ժամանակը, խնդրում էի, որ ավելացնեին, գիշերը գաղտնի՝ վերմակիս տակ՝ ֆանարիկով էի կարդում, հետո միամտաբար էջանշանը դնում էի այն էջում, մինչև արտեղ որ կարդացել էի, տեսնում էին, իմանում էին, որ էլի եմ կարդացել: Էս դեպքում արդեն վախենում էին՝ աչքերս կփչացնեի՝ օրվա մեջ 10-14 ժամ կարդալով: Հետո ժամանակի ընթացքում արդեն ամեն ինչ տեղն ընկավ, կարդում էի չափավոր, երբեմն շատ, երբեմն քիչ: Բավականին երկար ժամանակ այսպես: Փաստորեն՝ ստիպողաբար ես սովորեցի ընթերցել, որովհետև այդ տարիքում հազիվ թե ինքնուրույն կարողանայի հասկանալ, որ դա պետք է: Այսինքն, եթե այլ մեթոդ չկա, կարելի է նաև ստիպել:
Բայց դե հիմա էլի բավականին երկար ժամանակ ա՝ չեմ կարդում, էլ ստիպել էլ չի լինում

Էջանիշներ