User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Երեխային «գրքին կապելը»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Կարևորա նաև դպչոցական ծրագրի ճիշտ կազմումը , ըստ իս: Դպրոցական ծրագրում գրքեր կան, որոնք կարդալուց հետո, ցանկությունդ կորում է նոր գիրք վերցնել ու կարդալ, լուրջ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (21.07.2009), Ուլուանա (21.07.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Կարդալ սովորել եմ 5 տարեկանում, ու բավականին երկար ժամանակ ձեռքս ինչ ընկել է՝ բոլորը կարդացել եմ անխտիր: Տարօրինակ էր, բայց ինձ համոզելու կարիք չի եղել. հենց սկզբից ահավոր շատ սիրել եմ կարդալ: Սկզբում, բնականաբար, հեքիաթներ էի կարդում. տարբեր ժողովուրդների հեքիաթների գրքերի շատ մեծ հավաքածու ունենք), բայց զուգահեռ սկսեցի նաև այլ բաների վրա ուշադրություն դարձնել: Օրինակ՝ առաջին դասարանում կարդացի Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» հրաշալի գիրքը. բոլոր ծնողներին խորհուրդ կտայի իրենց երեխաներին անպայման տալ այս գիրքը. անտիկ բոլոր հերոսներն ու աստվածները անդառնալիորեն մեխվում են հիշողությանդ մեջ: Հիշում եմ, որ շատ էի սիրում «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» երկհատոր գիրքը: Ընդ որում՝ այն, ինչը հավանում էի, կարդում էի առնվազն երեք անգամ: Սիրածս բոլոր գրքերը քրքրված են: Հետո սահուն անցում կատարեցի դեպի արկածային գրականություն: «Արկածային գրադարանը», Ժյուլ Վեռնի գրեթե բոլոր թարգմանված վեպերը, Մայն Ռիդի հնգհատորյակը, լի՜քը Ջեկ Լոնդոն... Կրկին՝ կարդում էի մի քանի անգամ: Բախտս բերել է. հսկայական գրադարան ունենք: Շատ էի սիրում կենդանիների մասին գրքերը՝ թե՛ գեղարվեստական և թե՛ բնագիտական: Մեծ հաշվով՝ միայն հայկական պատմավեպերը չէի սիրում (չնայած Րաֆֆի բավականին շատ կարդացել եմ, «Խաչագողը»՝ երեք անգամ, «Գևորգ Մարզպետունի» էլ և այլն). արտասահմանյան պատմական վեպերը բավականին հաճույքով էի կարդում:

    Կարդալուս անհագ ցանկության մեջ մեծ դեր ուներ այն, որ, ընդհանուր առմամբ, երեկոյան ուրիշ անելու բան չկար. մութ էր: Բայց դե եթե հետաքրքիր գիրք էր լինում, ցերեկներն էլ գրքից չէի պոկվում: Արագ էի կարդում:

    Երեխային գրքին «կապելու» մասին. քույրս, օրինակ, էջը մեկ-երկու դրամով գիրք էր կարդում : Հայրս էր գործարքը կնքել: Մի քանի հաստափոր գիրք այդպես մի կերպ կարդաց, հետո արդեն ինքն էր հորս համոզում, որ գիրք բերի :

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2009), Chuk (20.07.2009), Enigmatic (20.07.2009), Kita (20.07.2009), ministr (20.07.2009), Norton (20.07.2009), Աթեիստ (20.07.2009), Կաթիլ (20.07.2009), Ուլուանա (21.07.2009)

  5. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Վայ ինչքան էլ զարմանալի է ինձ համար, բայց կարդալ սիրել սկսել եմ ի շնորհիվ քրոջս ինչ-որ չափով, ինքը դե տոննաներով միշտ կարդում էր ու կենդանի օրինակ էր իմ դեմը: Բացի դրանից էլի ինչքան զարմանալի է ինձ համար, դասատուս մեծ դեր խաղաց, քանի որ ի շնորհիվ իրա ամբողջ դասարանը կարդում էր, տենց գնաց ու դե մի 5որդ դասարանից իմ ճաշակը ձևավորվեց ու + ռուսերեն շատ էի սիրում ու լիքը կարդում էի, հաճույք էի ստանում էտ լեզվով կարդալիս, էտ էլ ռուսերենիս դասատուից էր:
    Չգիտեմ ինձ երբեք չեն կապել, չեն ստիպել կարդալ: Արտակի մամայի մեթոդը շատ լավն էր:
    Մեկ էլ Ջեմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» գեղարվեստական առաջին գրքերից էր, որ մեջս սեր արթնացրեց գրքերի հանդեպ, դե էտ մի 4որդ դասարանում ու դրանից հետո հա տենց գրքեր էի ման գալիս))
    Վերջին խմբագրող՝ Kita: 20.07.2009, 19:47:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (21.07.2009)

  7. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Բոլորդ փոքր ժամանակվցանի "վունդեվունդ" եք եղել ազնիվ խոսք, իսկ ես անտաղանդ էի: Չէի կարդում: Տառերը բնականաբար սովորել էի դպրոց գնալուց մի երկու-երեք տարի առաջ, խոսում էի նաև ռուսիշերեն /տանը հայերեն են խոսել բոլորը/ բայց դա չէր օգնում: Ծնողներս շատ էին կարդում, և իրենց և մեզ համար: Քանի որ թեման երեխային գրքին կապելու մասին է, ուզում եմ հենց իմ օրնակը ասել: Ես սխալ ժանրից էի սկսել` արկածային: Նավապետ Գրանտի որդիները, Անգլուխ ձիավորը ու նման գրքերն իմ խելքի բանը չէին, առավել ևս ցածր դասարաններում: Երեխային գրքին կապելու համար պիտի ուղղակի նրան տաս կարդալու այն, ինչը այդ շրջանում նրան հետաքրքրում է: Մայրս ինձ ինչ-որ գիրք էր տալիս, ասենք Վարդանանք, որ ես ամիսներով ծամծմում էի, կարդում ու նորից կարդում նույն էջերը, բայց հետաքրքրությունս չէր շարժվում: Հետո մայրս դիմեց մեկ այլ մեթոդի: Միասին կազմեցինք մի մեծ ցուցակ, այն գրքերի, որոնք "անհրաժեշտ" է կարդալ ու ես սկսեցի լրացնել այդ ցուցակը: Առանձնացրեցինք մեր գրադարանի գրքերն ու ես սկսեցի կարդալ, հետո անցանք մյուսներին, որոնք քաղաքի գրադարանից կամ բարեկամներից էինք գտնում ու էդպես սկսեցի կարդալ, բայց մեկ է, Աբովյանի Վերք Հայաստանի-ն պատուհանից դուրս գցեցի Նշեմ, որ մինչև հիմա նույն սկզբունքով եմ շարժվում, կազմում եմ ցուցակ, թե ինչ պիտի կարդամ ու ըստ այդ ցուցակի զանգահարում եմ ծոնթ գրավաճառին:
    Հ.Գ. Եթե ձեր երեխան գրասեր չէ, նրա համար Վարդգես Պետրոսյան կարդացեք, համոզված եմ, որ հաջորդ գիրքը ինքն է պահանջելու:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.07.2009, 21:09:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2009), Chuk (21.07.2009), Norton (20.07.2009), Tig (21.07.2009), Մանոն (20.07.2009)

  9. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ առաջին դասարանում կարդացի Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» հրաշալի գիրքը. բոլոր ծնողներին խորհուրդ կտայի իրենց երեխաներին անպայման տալ այս գիրքը. անտիկ բոլոր հերոսներն ու աստվածները անդառնալիորեն մեխվում են հիշողությանդ մեջ:
    Թխի Դպրոցի գրադարանավարը չէր համաձայնում ինձ էդ գիրքը տար, համարելով որ դա դեռ իմ խելքի բանը չէ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.07.2009, 01:53: Պատճառ: Մեջբերման շտկում
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Չգիտեմ ոնց, ինչի գնով, բայց երեխայիս կապելու եմ գրքին...
    Չուկի վրա փորձած մեթոդը դուրս եկավ

    Մերոնք որ պատմում են՝ ոնց եմ կարդալ սովորել, ղժժում եմ ինքս ինձ վրա

    Մի ժամանակ թերթ կար՝ "Երեկոյան Երևան"։
    5-6 տարեկանում դա վերցնում, գնում մամայի մոտ, ու ասում էի՝ մաա՛մ, էս ի՞նչ ա գրած, մարդն էլ ասում էր..
    Ես էլ գցում բռմում էի՝ եթե էս ա գրած, ուրեմն սա էս տառն ա, սա է՝լ էս Տենց կամաց-կամաց սոովորեցի

    Առաջին գիրքս չեմ հիշում..առաջինների մեջ՝ "Չիկարելիի Արկածներն" էր...ցավոք՝չեմ հիշում՝ ով էր հեղինակը..

    Երջանիկ օրերիցս մեկն էր, երբ տան բոլոր գրքերը կարդալուց հետո մայրս տարավ ու գրանցեց ինձ Խնկո-Ապոր անվան գրադարանում։

    Հա..մեկ էլ հիշեցի՝ ահագին փոքր ժամանակ "Հազար ու մեկ գիշերն" էի կարդում հավեսով....վայ քո արյա...ես էլ ասում եմ ինչի եմ սենց խուժան..

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.07.2009), Chuk (21.07.2009)

  12. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    "Չիկարելիի Արկածներն" էր...ցավոք՝չեմ հիշում՝ ով էր հեղինակը..
    Ռուբեն Մարուխյան Փոքր ժամանակ մի քանի անգամ կարդացել եմ, չնայած մեծերին էլ չէր խանգարի...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևորա նաև դպչոցական ծրագրի ճիշտ կազմումը , ըստ իս: Դպրոցական ծրագրում գրքեր կան, որոնք կարդալուց հետո, ցանկությունդ կորում է նոր գիրք վերցնել ու կարդալ, լուրջ:
    Համաձայն եմ։
    Ի դեպ, դրա հետ քիչ թե շատ կապված մի բան էլ հիշեցի. մայրս մեզ համար միշտ հատուկ ընտրում էր գրքեր, որոնք համարում էր, որ արժե կարդալ տվյալ տարիքում։ Ու հիմնականում հաճույքով կարդում էինք։ Բայց պատկերացնում եմ, որ եթե առնվազն էդ տարիքի համար ոչ հաջող գրքեր կարդալ տար, չեմ բացառում, որ իրոք գիրք կարդալու հետաքրքրությունը կորչեր կամ գոնե նվազեր։ Կարծում եմ՝ հատկապես վաղ տարիքում, երբ երեխան դեռ նոր–նոր է սկսում ծանոթանալ գիրք երևույթի հետ, շատ կարևոր է ճիշտ գրքեր կարդալը։ Բացի դրանից, գրքեր կան, որոնց մասին կարելի է միանգամայն սխալ կարծիք կազմել սխալ ժամանակ կարդալու դեպքում։ Վերջերս ինչ–որ թեմայում Հայկօ–ն գրել էր «Փոքրիկ իշխանը» վաղ տարիքում կարդալու աննպատակահարմարության մասին՝ սեփական փորձն օրինակ բերելով։ Ես էլ եմ համանման փորձ ունեցել նույն գրքի հետ կապված։ Չգիտեմ՝ ոնց էր պատահել, որ էդ գիրքը ձեռքս էր ընկել տարրական դասարաններում սովորելիս։ Որ հիշում եմ՝ ինչ անհասկանալի ու տառապալից զբաղմունք էր էդ ընթերցումը... Մի քանի էջ տառապելուց հետո տաղտկահարված մի կողմ շպրտեցի։ Բարեբախտաբար ավելի մեծ տարիքում էդ սխալն ուղղվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (21.07.2009), Norton (21.07.2009), Գևոր (21.07.2009), Հայկօ (21.07.2009), Ռուֆուս (21.07.2009)

  15. #9
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Եթե երեխայի մեջ սեր չեղավ գրքի հանդեպ, կարծում եմ <կապելու> բոլոր ջանքերն անիմաստ կլինեն: Տատիկս ասում էր` մարդը պետք է իրանից լինի
    Ես կարդալ սովորել եմ գրեթե ինքնուրույն, 4,5-5 տարեկանում: Առաջին գիրքը, որ կարդացել եմ Դերենիկ Դեմիրճյանի Պույ պույ մուկիկն էր` նկարազարդ, գունավոր: Մինչև հիմա պահել եմ
    Ծնողներս իմ համար մի փոքրիկ մանկական գրադարան էին ստեղծել տանը, բայց զգացի, որ եղածը քիչ է, ու մի սիրուն օր առանց մամային ասելու գնացի, մանկական գրադարան` գրանցվելու:
    Ինձ դրսի խաղերը չէին հետաքրքրում, չէի սիրում դուրս գալ, փոխարենը գիրք էի կարդում: Ինձ հազվադեպ են պատժել, բայց երբ պատժում էին, կամ գիրքն էին ձեռքիցս վերցնելու, կամ դաշնամուրի դիմաց էին նստեցնելու
    Ամեն դեպքում կոնկրետ ինչ-որ մեթոդ չեմ հիշում, որ կիրառած լինեն, որպեսզի կապվեմ գրքի հետ, ուղղակի սիրում էի, հետաքրքրվում, ճարում ու կարդում էի:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  16. #10
    Պատվավոր անդամ h.s.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Ես տառերը սովորել եմ դպրոցում, բայց գիրք կարդալը կարելիա ասել պաշտել եմ, չնայած, որ հենց 1-ին դասարանից հաճախել եմ շախմատի ու մարմնամարզության: Մինչև հիմա էլ անտարբեր չեմ գրքի ու գեղարվեստական գրականության նկատմամբ, բայց խոստովանեմ, որ հիմա ժամանակս այնքան էլ չի ներում, բայց քիչ կարդում եմ: Իսկ այն, թե ինչպես երեխային կապել գրքի հետ, կարծում եմ ամենակարևորը նրա մեջ հետաքրքություն սերմանելն է: Ինձ հակառակ փոքր եղբայրս մինչև 4 թե 5-րդ դասարան գիրք էլ չէր բացում, բայց երբ որ հատուկ հետաքրքրությամբ պատմեցի «Մուրզուկը» (հեղինակը չեմ հիշում, իսկ ես այն կարդացել եի 1 օրում ), սկզբում մի քիչ նազ ու տուզ անելով, բայց հետո վարակված կարդաց: Այդ տեղից էլ սկսվեց ու Ժյուլ Վեռնի բոլոր հատորները կարդաց(ընդ որում ինքն էր գրադարաններից վերցնում): Բայց կարծում եմ, որ հիմա երեխաներին էլ ավելի է դժվարացել կապել գրքի հետ, քանի որ համակարգչային խաղերի էֆեկտը շատ մեծ է: Ու հիմա տարբեր ինտերնետ ակումբներում կարելի է տեսնել մի քանի տարեկան երեխաների, որոնք «Մեդալ» են խաղում:

    Հ.Գ. Ով չի կարդացել Մարկեսի «100 տարվա մենություն»ը, խորհուրդ կտայի կարդային: Շատ լավ գիրքա Ճանաչվել է 20-րդ դարի լավագույգ գիրքը: (ամեն հետաքրքրություն սենցա սկսվում բայց ասեմ, որ փոքրիկներին պետք չի կարդալ)

  17. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Էրեխեք, շատ բարդ հարց ա: Ես օրինակ կարդալ չգիտեի մինչև դպրոց գնալս, մամաս գտնում էր, որ դպրոցը նրա համար ա, որ տառերը սովորեցնի ու հեչ պարտադիր չի, որ մինչև գնալը երեխան կարդա: Հիշում եմ մի հատ գիրք ունեի շատ հավես, տրամաբանություն զարգացնող, ռուսերեն գիրք էր, մաման դա էր իմ համար կարդում, խնդիրներ էինք լուծում, մինչև դպրոց գնալս, բայց տառերը չգիտեի։ Ռուսերեն էի մենակ կարդում, որովհետև կուբիկներ ունեի ռուսերեն տառերով ու դրանցով սովորել էի ռուսերեն կարդալ: Հետո գնացի դպրոց, մինչև հունվար տառերը վերջացրեցինք ու էդ ժամանակվանից սկսեցի կարդալ անվերջ, բայց ոչ ոք չի ասել էս կարդա էն կարդա, ռուսերեն ու հայերեն զուգահեռ կարդում էի առանց որևէ պրոբլեմ, չնայած հայկական դպրոց էի գնում։ Բայց մեր ընտանիքում կար ևս մեկը, որը դաստիարակվում էր նույն ծնողների կողմից, նույն արժեքներով ու որի համար հեքիաթ էի կարդում, բայց ինչքան էի խնդրում, որ թույլ տա կարդամ, էդ մարդուն հետաքրքիր չէր ու վերջ։ Մի անգամ շատ հիվանդ էր, բարձր տաքություն, թոքաբորբ, ու ի վիճակի չէր պայքարել, Շառլ Պերոյի հեքիաթները լրիվ կարդացի Հետո մի քիչ մեծացավ, արդեն տառերը սովորեց, համոզում էի, Բաագ, էս կարդա, Բաաագ, էն կարդա, արդյունքում Բագը կարդաց «Սասունցի Դավիթը», «Մոնթեսումայի դուստրը», մեկ էլ «Շվեյկի արկածների» կեսը։ Դե հիմա ասեք՝ դաստիարակություն։
    Հ.Գ. Մեղքի տակ չընկնելու համար ասեմ, որ Բագը պոեզիա հաճույքով ա կարդում, հատկապես Չարենց ու Սահյան
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 21.07.2009, 10:59:
    When life gives you lemons, make lemonade

  18. #12
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Չեմ սիրում գիրք կարդալ, քանի որ ինչու կարդալ, եթե կարելի է այդ նույն գիրքը կամ գրքի նման պատմությունը որպես ֆիլմ դիտել: Չէ որ դիտելով այն ավելի է հետաքրքիր ու հաճելի է:

    Գրքով կարդալիս կարծես մի հին անգույն հեռուստացույցի առաջ նստած հետաքրքիր ֆիլմ նայեմ: ՈՒ բացի դա, կան մանրքուներ, որոնք կապ չունեն գրքի հետաքրքրության հետ: Օրինակ չեմ սիրում այդ հնաոճ տառերով հավաքված տեքստը, միայն գրքի նախաբանը, որը մի քանի տասնյակ էջ անիմաստ գնում է, անգույն, կամ ընդհանրապես առանց պատկերների գրքերը (չնայած ստացվում է պատկերացնել իրավիճակները, հերոսներին…):

    Հիշում եմ, ինձ միշտ գրավել են այն գրքերը, որոնց տառերն ավելի խոշոր ու գեղեցիկ էին լինում, պատկերներով` թեկուզ ոչ գունավոր, այդպես ավելի հաճելի է դառնում ընթերցանությունը:
    Սիրում եմ, որ մի քանի թերթեր անցնելուց հետո, գալիս է նոր բաժին: Չեմ սիրում երբ գրքի կեսը կարդալուց հետո նոր կերպարներ են հայտնվում, ու այդտեղից կարծես մի նոր գիրք կարդաս:

    Կնախընտրեմ աուդիո գիրք, քանի որ լսելն իմ կարծիքով ավելի հաճելի ու հեշտ է: Երևակայությունն էլ լավ կաշխատի:

    Հիմա էլ կարդում եմ, բայց ոչ գրական գրքեր այլ հիմնականում գիտական ինչ-որ ուղղվածություն ունեցող: Դրանց տառերը լավն են

    Կարդացողը կարդում է, թեկուզ ունենա ֆիլմերի ու լավագույն խաղերի սուպերմարկետ:

    Մինչև դպրոցն գնալն եմ կարդալ սովորել
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 21.07.2009, 15:38:


  19. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ որ դիտելով այն ավելի է հետաքրքիր ու հաճելի է:

    Գրքով կարդալիս կարծես մի հին անգույն հեռուստացույցի առաջ նստած հետաքրքիր ֆիլմ նայեմ:
    Պատկերացրու որ չէ, գիրքը կարդալը շատ ավելի հետաքրքիր է, էլ չասեմ , որ գրքից հետո ֆիլմը ընդհանրապես չի նայվում: Իսկ գիրքը կարդալուց ամեն ինչ պատկերացնում ես մտքում, ու շատ ավելի իրականա ստացվում: Կարճ ասած ֆանտազիայի հարցա Համ էլ զարգանումա ավելի:

    Օրինակ մտքում հաստատ Կոմս Մոնտե Քրիստոյի կերպարը չէիր պատկերացնի Դեպարդյեի կարտոլ քթով
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (22.07.2009), Enigmatic (21.07.2009), Աշխեն (21.07.2009), Հայկօ (21.07.2009), Մանոն (21.07.2009), Ուլուանա (21.07.2009), Ռեդ (21.07.2009)

  21. #14
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրու որ չէ, գիրքը կարդալը շատ ավելի հետաքրքիր է, էլ չասեմ , որ գրքից հետո ֆիլմը ընդհանրապես չի նայվում: Իսկ գիրքը կարդալուց ամեն ինչ պատկերացնում ես մտքում, ու շատ ավելի իրականա ստացվում: Կարճ ասած ֆանտազիայի հարցա Համ էլ զարգանումա ավելի:

    Օրինակ մտքում հաստատ Կոմս Մոնտե Քրիստոյի կերպարը չէիր պատկերացնի Դեպարդյեի կարտոլ քթով
    դեռ չի ստացվել, որ կարդացած գրքի ֆիլմը նաեմ... (բացի բուրատինոյից )
    ]

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (21.07.2009)

  23. #15
    Մշտական անդամ Պարոն Ն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2008
    Հասցե
    Մապուտու
    Տարիք
    30
    Գրառումներ
    239
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Շատ լավ թեմայա:

    Նախ ասեմ, որ ընդհանրապես տանել չեմ կարողանում, երբ ինձ զոռով նստացնում են գիրք կարդալու: Գիրք կարդալ սիրելը պետքա լինի մարդու միջից!!!

    Փոքր ժամանակվանից շատ եմ սիրել հեքիաթներ: 5 տարեկանում սովորեցի տառերը ու սկսեցի կարդալ ինքնուրույն: Մինչև հիմա էլ սիրում եմ կարդալ արկածային գրականություն, հեքիաթներ, ֆանտաստիկա: Նույնիսկ գրքեր կան որ մի քանի անգամ կարդացել եմ: Բայց տանել չեմ կարողանում վեպերը ու նման ''ձանձախ'' բաները: Դրանք կարդում եմ մենակ նրա համար որ սեպտեմբերին գրակիս դասատուի առաջ արդարանալու բան ունենամ: Թե չե որ ինձ մնար, օրվա մեջ էդ երկու ժամը, որ ես պետքա տրամադրեմ վեպեր կարդալուն (մանավանդ որ բովանդակությունն էլ աընդհատ նույնն է(հայերը հերոսաբար կռվում-կռվում են ու վերջում միշտ պարտվում են), դրա տեղը ինտերնետ կմտնեմ, ու ավելի շատ ու օգտակար տեղեկություն կգտնեմ(չեմ ասում ժամերով ակնակլասնիկ մտնելն ու աղջիկ կպցնել փորձելը): : Դպրոցում շատ լավ սովորում եմ, դասարանի առաջիններից եմ, բայց ինչ ուզում եք ասեք տանել չեմ կարողանում վեպեր կարդալը: Հասարակ մի հատ օրինակ բերեմ. Ես ''Ռոբինզոն Կրուզո'' ողջ գիրքը ես կարդացել եմ ընդամենը 2 օրում, իսկ ''Դավիթ Բեկը''` 1 ամսում, ու էն էլ մեռնելով:

    Չգիտեմ կարողա իմ կարծիքը շատ սուբյեկտիվա, բայց ինձ թվումա իմ շատ հասակակիցներ կհամաձայնեն ինձ հետ:
    Լռիր, և խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ լռելուց թանկ կլինի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ լեզու սովորեցնել երեխային
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.06.2014, 14:16
  2. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  3. Ո՞վ պետք է դաստիարակի երեխային
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 16.12.2009, 02:46
  4. Երեխային օգնություն է պետք
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 09.04.2009, 01:04
  5. Հիվանդ երեխային անհրաժեշտ է արյուն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.01.2009, 01:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •