Եթե երեխայի մեջ սեր չեղավ գրքի հանդեպ, կարծում եմ <կապելու> բոլոր ջանքերն անիմաստ կլինեն: Տատիկս ասում էր` մարդը պետք է իրանից լինի
Ես կարդալ սովորել եմ գրեթե ինքնուրույն, 4,5-5 տարեկանում: Առաջին գիրքը, որ կարդացել եմ Դերենիկ Դեմիրճյանի Պույ պույ մուկիկն էր` նկարազարդ, գունավոր:Մինչև հիմա պահել եմ
Ծնողներս իմ համար մի փոքրիկ մանկական գրադարան էին ստեղծել տանը, բայց զգացի, որ եղածը քիչ է, ու մի սիրուն օր առանց մամային ասելու գնացի, մանկական գրադարան` գրանցվելու:
Ինձ դրսի խաղերը չէին հետաքրքրում, չէի սիրում դուրս գալ, փոխարենը գիրք էի կարդում: Ինձ հազվադեպ են պատժել, բայց երբ պատժում էին, կամ գիրքն էին ձեռքիցս վերցնելու, կամ դաշնամուրի դիմաց էին նստեցնելու
Ամեն դեպքում կոնկրետ ինչ-որ մեթոդ չեմ հիշում, որ կիրառած լինեն, որպեսզի կապվեմ գրքի հետ, ուղղակի սիրում էի, հետաքրքրվում, ճարում ու կարդում էի:
Էջանիշներ