Եթե հիմա մի հարցում բացենք ու հարցնենք, թե ովքեր են ընդհանրապես գրքեր կարդում, ապա մեզ խիստ հաճելի անակնկալ կսպասվի. հանկարծ ինչ-որ հրաշքով կպարզվի, որ մեծամասնությունը գիրք կարդում է, սիրում է ընթերցանությունը:
Բայց իրականում այդ պատկերը բոլորովին չի համապատասխանի հասարակության պատկերին: Իրողություն է, որ գրքերի նկատմամբ գլոբալ հետաքրքրությունը գնալով անկում է ապրում, երեխաներն ու երիտասարդները ավելի քիչ են կարդում, քան ավագ սերունդը: Սա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Ինչ-որ տեղ բնական է, որ հեռուստատեսության ու համակարգչի դարում գրքի նկատմամբ հետաքրքրությունը պակասի. կան մի շարք այլ հետաքրքրություններ, ինչպիսիք են գունագեղ հեռուստահաղորդումները, մուլտերը, ֆիլմերը, համակարգչային գրավիչ խաղերը և այլն:
Սակայն իրականում այս հետաքրքրություններից ոչ մեկը համեմատության եզր չունի ընթերցանության, ընթերցանության տված հաճույքի ու օգուտի հետ:
Ինչու՞ հարցումն այլ պատկեր ցույց կտա: Շատ պարզ: Ֆորումներից առավել հաճախ օգտվում են գրել ու կարդալ սիրող մարդիկ, ի տարբերություն չատերի, սոցիալական ցանցերի և այլն: Հետևաբար ակումբում, որտեղ չեմ չափազանցնում, մեծ քանակությամբ ինտելեկտուալ երիտասարդություն է հավաքված, հարցման այդ արդյունքները տարօրինակ չեն լինի, թեև կրկնում եմ, չեն համապատասխանի հասարակության պատկերին:
Այժմ քննարկման բուն թեման, որը թերևս ամենից օգտակար պետք է լինի երիտասարդ ծնողների, ինչպես նաև ակումբի ապագա ծնողների համար: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով երեխային կապել գրքին, սովորեցնել նրան կարդալ, նրա համար դա դարձնել հետաքրքիր ու հաճելի զբաղմունք:



Մեջբերել
, կամ էլ կկարդա , եթե կաշառված լինի, որ դրանից հետո անմիջապես կարող է համակարգչային խաղեր խաղալ
Իսկ հետո մեծ բավարարվածությամբ նկատեցի, որ առանց իմ հուշելու, գնացել գրադարան են գրվել ու հերթով կարդում են ուսուցիչների հանձնարարած գրքերը: 
: Հայրս էր գործարքը կնքել: Մի քանի հաստափոր գիրք այդպես մի կերպ կարդաց, հետո արդեն ինքն էր հորս համոզում, որ գիրք բերի
Նշեմ, որ մինչև հիմա նույն սկզբունքով եմ շարժվում, կազմում եմ ցուցակ, թե ինչ պիտի կարդամ ու ըստ այդ ցուցակի զանգահարում եմ ծոնթ գրավաճառին: 
Դե, Արշակն ալարկոտ էր, սկզբում շատ դժվար էր նրան որևէ բան կարդալ տալը։ Ես էլ էդ գիրքը պապիկիս տանից նոր էի բերել, չնայած մեծ էի արդեն մանկական գրքեր կարդալու համար, բայց մեծ հաճույքով կարդացի մի շնչով, տանն էլ գովեցի, մերոնք էլ վարակվեցին։ Սկզբում մամաս ուղղակի բարձրաձայն կարդում էր Արշակի համար ու ամենահետաքրքիր մասերում հատուկ գիրքը փակում ու գնում իր գործերով։

Էջանիշներ