User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Երեխային «գրքին կապելը»

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,144
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Երեխային «գրքին կապելը»

    Եթե հիմա մի հարցում բացենք ու հարցնենք, թե ովքեր են ընդհանրապես գրքեր կարդում, ապա մեզ խիստ հաճելի անակնկալ կսպասվի. հանկարծ ինչ-որ հրաշքով կպարզվի, որ մեծամասնությունը գիրք կարդում է, սիրում է ընթերցանությունը:

    Բայց իրականում այդ պատկերը բոլորովին չի համապատասխանի հասարակության պատկերին: Իրողություն է, որ գրքերի նկատմամբ գլոբալ հետաքրքրությունը գնալով անկում է ապրում, երեխաներն ու երիտասարդները ավելի քիչ են կարդում, քան ավագ սերունդը: Սա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Ինչ-որ տեղ բնական է, որ հեռուստատեսության ու համակարգչի դարում գրքի նկատմամբ հետաքրքրությունը պակասի. կան մի շարք այլ հետաքրքրություններ, ինչպիսիք են գունագեղ հեռուստահաղորդումները, մուլտերը, ֆիլմերը, համակարգչային գրավիչ խաղերը և այլն:

    Սակայն իրականում այս հետաքրքրություններից ոչ մեկը համեմատության եզր չունի ընթերցանության, ընթերցանության տված հաճույքի ու օգուտի հետ:

    Ինչու՞ հարցումն այլ պատկեր ցույց կտա: Շատ պարզ: Ֆորումներից առավել հաճախ օգտվում են գրել ու կարդալ սիրող մարդիկ, ի տարբերություն չատերի, սոցիալական ցանցերի և այլն: Հետևաբար ակումբում, որտեղ չեմ չափազանցնում, մեծ քանակությամբ ինտելեկտուալ երիտասարդություն է հավաքված, հարցման այդ արդյունքները տարօրինակ չեն լինի, թեև կրկնում եմ, չեն համապատասխանի հասարակության պատկերին:

    Այժմ քննարկման բուն թեման, որը թերևս ամենից օգտակար պետք է լինի երիտասարդ ծնողների, ինչպես նաև ակումբի ապագա ծնողների համար: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով երեխային կապել գրքին, սովորեցնել նրան կարդալ, նրա համար դա դարձնել հետաքրքիր ու հաճելի զբաղմունք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2009), comet (21.07.2009), h.s. (21.07.2009), Kita (20.07.2009), Norton (20.07.2009), Tig (21.07.2009), Yevuk (20.07.2009), Գևոր (21.07.2009), Հայկօ (21.07.2009), Ձայնալար (20.07.2009), Մանոն (20.07.2009), Ուլուանա (21.07.2009)

  3. #2
    Սկսնակ անդամ Estrella-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Հարցադրումդ շատ լավն է, կարծում եմ միակ միջոցը օրինակ ծառայելն է, Ինչքան էլ փորձես երեխային համոզել, որ գիրքը հետքրքիր է, միևնույն է եթե նա տեսնում է, որ հայրը գամված է հեռուստացույցին, իսկ մայրն էլ, ատամները կրճտացնելով, սպասում է , թե երբ է հեռակարավարման վահանակը իր ձեռքը անցնելու, ապա նա երբեք գիրք չի կարդա, կամ էլ կկարդա , եթե կաշառված լինի, որ դրանից հետո անմիջապես կարող է համակարգչային խաղեր խաղալ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գևոր (21.07.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,144
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Ես կարող եմ պատմել, թե մայրս ինձ ինչպես է «սովորեցրել» կարդալ:
    Շատ էի սիրում, որ ինքն իմ համար հեքիաթներ էր կարդում: Կլանված լսում էի:
    Ինքն էլ մի անգամ կարդաց, 2 անգամ, 3 անգամ, 100 անգամ, իսկ 101-րդ անգամը վերցրեց ու ամենահետաքրքիր տեղում կիսատ թողեց՝ ասելով. «Խոհանոցում գործեր ունեմ»: Էլ լաց, էլ կոծ... ամենահետաքրքիր տեղն ա, արքայադուստրը կամ կզարթնի, կամ չէ, դևը կամ արքայազնին կհոշոտի, կամ էլ արքայազնը իրա գլուխը կթռցնի: Բայց չէ, մայրս «գործեր ուներ»: «Շատ ես ուզում, ինքդ կարդա», - ասաց, - «տառերը գիտես»: Ստիպված սկսեցի կարդալ: Դե քիչ էր մնացել, մի 10 տող երևի: Բայց հաջորդ անգամ ավելի շուտ կիսատ թողեց, հետո էլի, էլի ու էլի: Ես էլ ստիպված կարդում էի, դե բա ինչ անեի, հո աննման հեքիաթը կիսատ չէր մնալու:

    Արդյունքում կապվեցի գրքին: Հետո արդեն ես էի վերցնում ու զրոյից կարդում: Ստիպում էի, որ հետաքրքիր գրքեր տաս:

    Ուրիշ ի՞նչ մեթոդներ կան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (21.07.2009), E-la Via (20.07.2009), h.s. (21.07.2009), Tig (21.07.2009), Կաթիլ (20.07.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Սիրելի Չուկ, շնորհակալ եմ լավ թեմայի համար: Այս հարցն ինձ միշտ հուզել է, թե ինչպես երեխաներին կապել գրքին, հարգել տալ գիրքը, ընթերցանությունը: Չգիտեմ տեղին է ավաղ ասելը, թե ոչ, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իր հետ իսկապես խնդիրներ բերեց, որոնց լուծումն իրոք դժվար է: Բայց կարելի է հուսալ, որ գրքասեր հասարակությանը կհաջողվի փոխանցել այդ սերը մեր սերնդի գոնե 50-60 տոկոսին: Գիտեմ` տարիների հետ այդ թվերն էլ կնվազեն, ժամանակը ցույց կտա...
    Թե ինչպես կապել երեխային գրքին, կարծում եմ առաջին հերթին` սեփական օրինակով: Եթե աչք բացելու օրից երեխան ծնողներին տեսնի կարդալիս, դա անպայման կանդրադառնա նրա հետագա զարգացման, ներաշխարհի ձևավորման ժամանակ: Ես անձամբ իմ բալիկներին սիրել եմ տվել գիրքը` դեռ փոքրուց կարդալով նրանց համար հեքիաթներ: Հետո երբ տառաճանաչ դարձան, մեկ-մեկ որևէ հետաքրքիր գրքի սկիզբ էի պատմում ու լռում: Իսկ երբ սկսում էին հարցերով ողողել, գիրքը տալիս էի իրենց ու ասում. մնացածն` ինքներդ: Իսկ հետո մեծ բավարարվածությամբ նկատեցի, որ առանց իմ հուշելու, գնացել գրադարան են գրվել ու հերթով կարդում են ուսուցիչների հանձնարարած գրքերը:
    Ծնողի դաստիարակությունը այս և շատ այլ հարցերում կողմնորոշիչ է, մանավանդ վաղ հասակում, երբ դեռ երեխան նոր է ձևավորվում:
    Այս մասին կարելի է երկար խոսել, հուսամ դեռ կարծիք գրողներ կլինեն:
    Վայյ Չուկ քո գրառումը դեռ չկարդացած` գրել եմ գրեթե նույն բանը
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 20.07.2009, 17:49:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.07.2009), Tig (21.07.2009), Yeghoyan (08.09.2009), Կաթիլ (20.07.2009)

  9. #5
    միշտ լավատես Աշխեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2009
    Տարիք
    30
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Շատ-շատ ակտուալ թեմա է, թե ինչպես եմ ես սկսել գիրք կարդալ, ուղղակի արյանս մեջ է եղել, քանի որ մայրս գրականության մասնագետ է, տառերը սովորել եմ մինչ դպրոց գնալս, առաջին դասարանում էլ արդեն համադասարանցիներիս համար հեքիաթներ էի կարդում…
    Իսկ այսօրվա երիտասարդության համար ուզում եմ ասել, որ համաձայն չեմ, թե հարցը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, համակարգիչը կամ հեռուստացույցը:
    Ուղղակի բերեմ մի օրինակ, ինձ բարեկամ դպրոցահասակ երեխաներից մեծ մասը, չունի համակարգիչ, շատ քիչ է նայում հեռուստացույց և, ֆիլմ ասելով, հասկանում է սերիալ:Այսինքն այն ինչ տալիս է գիրքը, հաստատ որևէ այլ աղբյուրից (ինտերնետ) և որևէ այլ տեսքով (օր. ֆիլմ) չեն ստանում:
    Բայց պատրաստ են ամբողջ օրը լսել Հայ տղեքի հերթական «հիթը» քան մի հատ փոքր գիրք կարդան:
    Չգիտեմ հետևությունը որն է, միգուցե ուղղակի այդ կարգի սննդի կարիք մեր երիտասարդությունն այլևս չունի?
    Տեղին է հիշել Իսահակյանի խոսքերը՝ «Ես ձեզ ասում եմ կգա հոգու սով, և դուք կքաղցեք լիքը սեղանների առջև»: Հոգու սովը վաղուց է պատել մեր հասարակությանը
    Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (21.07.2009)

  11. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Գրքի հետ ինձ ծանոթացրել են դեռ մինչև դպրոց գնալս, այնպես որ այբուբենն արդեն գիտեի
    Հետո նվիրեցին Ինչ է Ով է հանրագիտարանի հատորները, որտեղի կցկտուր տեղեկությունները իհարկե չէին բավարարում.. ու գնաց..
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (20.07.2009), Հայկօ (20.07.2009)

  13. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Կարևորա նաև դպչոցական ծրագրի ճիշտ կազմումը , ըստ իս: Դպրոցական ծրագրում գրքեր կան, որոնք կարդալուց հետո, ցանկությունդ կորում է նոր գիրք վերցնել ու կարդալ, լուրջ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (21.07.2009), Ուլուանա (21.07.2009)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,342
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Կարդալ սովորել եմ 5 տարեկանում, ու բավականին երկար ժամանակ ձեռքս ինչ ընկել է՝ բոլորը կարդացել եմ անխտիր: Տարօրինակ էր, բայց ինձ համոզելու կարիք չի եղել. հենց սկզբից ահավոր շատ սիրել եմ կարդալ: Սկզբում, բնականաբար, հեքիաթներ էի կարդում. տարբեր ժողովուրդների հեքիաթների գրքերի շատ մեծ հավաքածու ունենք), բայց զուգահեռ սկսեցի նաև այլ բաների վրա ուշադրություն դարձնել: Օրինակ՝ առաջին դասարանում կարդացի Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» հրաշալի գիրքը. բոլոր ծնողներին խորհուրդ կտայի իրենց երեխաներին անպայման տալ այս գիրքը. անտիկ բոլոր հերոսներն ու աստվածները անդառնալիորեն մեխվում են հիշողությանդ մեջ: Հիշում եմ, որ շատ էի սիրում «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» երկհատոր գիրքը: Ընդ որում՝ այն, ինչը հավանում էի, կարդում էի առնվազն երեք անգամ: Սիրածս բոլոր գրքերը քրքրված են: Հետո սահուն անցում կատարեցի դեպի արկածային գրականություն: «Արկածային գրադարանը», Ժյուլ Վեռնի գրեթե բոլոր թարգմանված վեպերը, Մայն Ռիդի հնգհատորյակը, լի՜քը Ջեկ Լոնդոն... Կրկին՝ կարդում էի մի քանի անգամ: Բախտս բերել է. հսկայական գրադարան ունենք: Շատ էի սիրում կենդանիների մասին գրքերը՝ թե՛ գեղարվեստական և թե՛ բնագիտական: Մեծ հաշվով՝ միայն հայկական պատմավեպերը չէի սիրում (չնայած Րաֆֆի բավականին շատ կարդացել եմ, «Խաչագողը»՝ երեք անգամ, «Գևորգ Մարզպետունի» էլ և այլն). արտասահմանյան պատմական վեպերը բավականին հաճույքով էի կարդում:

    Կարդալուս անհագ ցանկության մեջ մեծ դեր ուներ այն, որ, ընդհանուր առմամբ, երեկոյան ուրիշ անելու բան չկար. մութ էր: Բայց դե եթե հետաքրքիր գիրք էր լինում, ցերեկներն էլ գրքից չէի պոկվում: Արագ էի կարդում:

    Երեխային գրքին «կապելու» մասին. քույրս, օրինակ, էջը մեկ-երկու դրամով գիրք էր կարդում : Հայրս էր գործարքը կնքել: Մի քանի հաստափոր գիրք այդպես մի կերպ կարդաց, հետո արդեն ինքն էր հորս համոզում, որ գիրք բերի :

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2009), Chuk (20.07.2009), Enigmatic (20.07.2009), Kita (20.07.2009), ministr (20.07.2009), Norton (20.07.2009), Աթեիստ (20.07.2009), Կաթիլ (20.07.2009), Ուլուանա (21.07.2009)

  17. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Վայ ինչքան էլ զարմանալի է ինձ համար, բայց կարդալ սիրել սկսել եմ ի շնորհիվ քրոջս ինչ-որ չափով, ինքը դե տոննաներով միշտ կարդում էր ու կենդանի օրինակ էր իմ դեմը: Բացի դրանից էլի ինչքան զարմանալի է ինձ համար, դասատուս մեծ դեր խաղաց, քանի որ ի շնորհիվ իրա ամբողջ դասարանը կարդում էր, տենց գնաց ու դե մի 5որդ դասարանից իմ ճաշակը ձևավորվեց ու + ռուսերեն շատ էի սիրում ու լիքը կարդում էի, հաճույք էի ստանում էտ լեզվով կարդալիս, էտ էլ ռուսերենիս դասատուից էր:
    Չգիտեմ ինձ երբեք չեն կապել, չեն ստիպել կարդալ: Արտակի մամայի մեթոդը շատ լավն էր:
    Մեկ էլ Ջեմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» գեղարվեստական առաջին գրքերից էր, որ մեջս սեր արթնացրեց գրքերի հանդեպ, դե էտ մի 4որդ դասարանում ու դրանից հետո հա տենց գրքեր էի ման գալիս))
    Վերջին խմբագրող՝ Kita: 20.07.2009, 19:47:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (21.07.2009)

  19. #10
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Բոլորդ փոքր ժամանակվցանի "վունդեվունդ" եք եղել ազնիվ խոսք, իսկ ես անտաղանդ էի: Չէի կարդում: Տառերը բնականաբար սովորել էի դպրոց գնալուց մի երկու-երեք տարի առաջ, խոսում էի նաև ռուսիշերեն /տանը հայերեն են խոսել բոլորը/ բայց դա չէր օգնում: Ծնողներս շատ էին կարդում, և իրենց և մեզ համար: Քանի որ թեման երեխային գրքին կապելու մասին է, ուզում եմ հենց իմ օրնակը ասել: Ես սխալ ժանրից էի սկսել` արկածային: Նավապետ Գրանտի որդիները, Անգլուխ ձիավորը ու նման գրքերն իմ խելքի բանը չէին, առավել ևս ցածր դասարաններում: Երեխային գրքին կապելու համար պիտի ուղղակի նրան տաս կարդալու այն, ինչը այդ շրջանում նրան հետաքրքրում է: Մայրս ինձ ինչ-որ գիրք էր տալիս, ասենք Վարդանանք, որ ես ամիսներով ծամծմում էի, կարդում ու նորից կարդում նույն էջերը, բայց հետաքրքրությունս չէր շարժվում: Հետո մայրս դիմեց մեկ այլ մեթոդի: Միասին կազմեցինք մի մեծ ցուցակ, այն գրքերի, որոնք "անհրաժեշտ" է կարդալ ու ես սկսեցի լրացնել այդ ցուցակը: Առանձնացրեցինք մեր գրադարանի գրքերն ու ես սկսեցի կարդալ, հետո անցանք մյուսներին, որոնք քաղաքի գրադարանից կամ բարեկամներից էինք գտնում ու էդպես սկսեցի կարդալ, բայց մեկ է, Աբովյանի Վերք Հայաստանի-ն պատուհանից դուրս գցեցի Նշեմ, որ մինչև հիմա նույն սկզբունքով եմ շարժվում, կազմում եմ ցուցակ, թե ինչ պիտի կարդամ ու ըստ այդ ցուցակի զանգահարում եմ ծոնթ գրավաճառին:
    Հ.Գ. Եթե ձեր երեխան գրասեր չէ, նրա համար Վարդգես Պետրոսյան կարդացեք, համոզված եմ, որ հաջորդ գիրքը ինքն է պահանջելու:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.07.2009, 21:09:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.07.2009), Chuk (21.07.2009), Norton (20.07.2009), Tig (21.07.2009), Մանոն (20.07.2009)

  21. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ առաջին դասարանում կարդացի Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» հրաշալի գիրքը. բոլոր ծնողներին խորհուրդ կտայի իրենց երեխաներին անպայման տալ այս գիրքը. անտիկ բոլոր հերոսներն ու աստվածները անդառնալիորեն մեխվում են հիշողությանդ մեջ:
    Թխի Դպրոցի գրադարանավարը չէր համաձայնում ինձ էդ գիրքը տար, համարելով որ դա դեռ իմ խելքի բանը չէ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.07.2009, 01:53: Պատճառ: Մեջբերման շտկում
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Չգիտեմ ոնց, ինչի գնով, բայց երեխայիս կապելու եմ գրքին...
    Չուկի վրա փորձած մեթոդը դուրս եկավ

    Մերոնք որ պատմում են՝ ոնց եմ կարդալ սովորել, ղժժում եմ ինքս ինձ վրա

    Մի ժամանակ թերթ կար՝ "Երեկոյան Երևան"։
    5-6 տարեկանում դա վերցնում, գնում մամայի մոտ, ու ասում էի՝ մաա՛մ, էս ի՞նչ ա գրած, մարդն էլ ասում էր..
    Ես էլ գցում բռմում էի՝ եթե էս ա գրած, ուրեմն սա էս տառն ա, սա է՝լ էս Տենց կամաց-կամաց սոովորեցի

    Առաջին գիրքս չեմ հիշում..առաջինների մեջ՝ "Չիկարելիի Արկածներն" էր...ցավոք՝չեմ հիշում՝ ով էր հեղինակը..

    Երջանիկ օրերիցս մեկն էր, երբ տան բոլոր գրքերը կարդալուց հետո մայրս տարավ ու գրանցեց ինձ Խնկո-Ապոր անվան գրադարանում։

    Հա..մեկ էլ հիշեցի՝ ահագին փոքր ժամանակ "Հազար ու մեկ գիշերն" էի կարդում հավեսով....վայ քո արյա...ես էլ ասում եմ ինչի եմ սենց խուժան..

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.07.2009), Chuk (21.07.2009)

  24. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    "Չիկարելիի Արկածներն" էր...ցավոք՝չեմ հիշում՝ ով էր հեղինակը..
    Ռուբեն Մարուխյան Փոքր ժամանակ մի քանի անգամ կարդացել եմ, չնայած մեծերին էլ չէր խանգարի...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  25. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,020
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Լավ թեմա է։
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարող եմ պատմել, թե մայրս ինձ ինչպես է «սովորեցրել» կարդալ:
    Շատ էի սիրում, որ ինքն իմ համար հեքիաթներ էր կարդում: Կլանված լսում էի:
    Ինքն էլ մի անգամ կարդաց, 2 անգամ, 3 անգամ, 100 անգամ, իսկ 101-րդ անգամը վերցրեց ու ամենահետաքրքիր տեղում կիսատ թողեց՝ ասելով. «Խոհանոցում գործեր ունեմ»: Էլ լաց, էլ կոծ... ամենահետաքրքիր տեղն ա, արքայադուստրը կամ կզարթնի, կամ չէ, դևը կամ արքայազնին կհոշոտի, կամ էլ արքայազնը իրա գլուխը կթռցնի: Բայց չէ, մայրս «գործեր ուներ»: «Շատ ես ուզում, ինքդ կարդա», - ասաց, - «տառերը գիտես»: Ստիպված սկսեցի կարդալ: Դե քիչ էր մնացել, մի 10 տող երևի: Բայց հաջորդ անգամ ավելի շուտ կիսատ թողեց, հետո էլի, էլի ու էլի: Ես էլ ստիպված կարդում էի, դե բա ինչ անեի, հո աննման հեքիաթը կիսատ չէր մնալու:

    Արդյունքում կապվեցի գրքին: Հետո արդեն ես էի վերցնում ու զրոյից կարդում: Ստիպում էի, որ հետաքրքիր գրքեր տաս:
    Վայ, Արտ, լրիվ նույն ձևով մամաս Արշակին է գրքին «կապել»։ Ընդ որում՝ գործիքը հանդիսացել է պապիկիդ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը։ Դե, Արշակն ալարկոտ էր, սկզբում շատ դժվար էր նրան որևէ բան կարդալ տալը։ Ես էլ էդ գիրքը պապիկիս տանից նոր էի բերել, չնայած մեծ էի արդեն մանկական գրքեր կարդալու համար, բայց մեծ հաճույքով կարդացի մի շնչով, տանն էլ գովեցի, մերոնք էլ վարակվեցին։ Սկզբում մամաս ուղղակի բարձրաձայն կարդում էր Արշակի համար ու ամենահետաքրքիր մասերում հատուկ գիրքը փակում ու գնում իր գործերով։ Էդպես մեկ, երկու... ու Արշակը հետաքրքրությունը բավարարելու համար ստիպված սկսեց ինքնուրույն կարդալ։ Կարդում էր բարձրաձայն, մաման էլ լսում էր, քննարկում էին և այլն։ Ճիշտ է, սկզբում բավական տառապելով էր կարդում, էնպես, որ կողքից իրեն լսելն էլ մի առանձին տառապանք էր։ Բայց դե կամաց–կամաց վարժվեց։ Էդ ամբողջ գիրքը բարձրաձայն կարդաց–վերջացրեց։ Իսկ հետո արդեն որևէ բան անելու կարիք չկար. շատ–շատ էր կարդում ու լրիվ ինքնուրույն (բնականաբար, արդեն մտքում

    Հետաքրքիր է, որ երբ փորձում եմ հիշել, թե ինձ ինչպես են կապել գրքին, որևէ կոնկրետ միջոց կամ ժամանակաշրջան մտքիս չի գալիս։ Հենց նոր մամայիս էլ հարցրի, ինքն էլ իմ դեպքում ոչ մի կոնկրետ բան չմտաբերեց։ Երևի տարբեր գործոններ քիչ թե շատ ազդել են. օրինակ, հայրս ինձ մոտ միշտ ասոցիացվում է գիրքը ձեռքին։ Ընդհանուր առմամբ էլ մեր տանը գիրք կարդալը հարգի բան էր։ Էլ չեմ ասում, որ հազարավոր գրքեր ունենք. երևի տան իրերի մեծ մասը գիրք է՝ երևացող կամ չերևացող։ Մայրս համարում է, որ այն հանգամանքը, որ մեր դպրոցական տարիներին մեր հեռուստացույցն ավելի շատ չի աշխատել, քան աշխատել է, նույնպես մեր ընթերցասիրության օգտին է ծառայել։ Չնայած շխատելու դեպքում էլ մինչև դասերը չավարտեինք, հեռուստացույցը միացնել չէր կարելի։ Դա երկաթյա կանոն էր, էնքան ամուր, որ խախտելու փորձ չէինք էլ անում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.07.2009, 02:20:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.07.2009), Ռուֆուս (21.07.2009)

  27. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,020
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեխային «գրքին կապելը»

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևորա նաև դպչոցական ծրագրի ճիշտ կազմումը , ըստ իս: Դպրոցական ծրագրում գրքեր կան, որոնք կարդալուց հետո, ցանկությունդ կորում է նոր գիրք վերցնել ու կարդալ, լուրջ:
    Համաձայն եմ։
    Ի դեպ, դրա հետ քիչ թե շատ կապված մի բան էլ հիշեցի. մայրս մեզ համար միշտ հատուկ ընտրում էր գրքեր, որոնք համարում էր, որ արժե կարդալ տվյալ տարիքում։ Ու հիմնականում հաճույքով կարդում էինք։ Բայց պատկերացնում եմ, որ եթե առնվազն էդ տարիքի համար ոչ հաջող գրքեր կարդալ տար, չեմ բացառում, որ իրոք գիրք կարդալու հետաքրքրությունը կորչեր կամ գոնե նվազեր։ Կարծում եմ՝ հատկապես վաղ տարիքում, երբ երեխան դեռ նոր–նոր է սկսում ծանոթանալ գիրք երևույթի հետ, շատ կարևոր է ճիշտ գրքեր կարդալը։ Բացի դրանից, գրքեր կան, որոնց մասին կարելի է միանգամայն սխալ կարծիք կազմել սխալ ժամանակ կարդալու դեպքում։ Վերջերս ինչ–որ թեմայում Հայկօ–ն գրել էր «Փոքրիկ իշխանը» վաղ տարիքում կարդալու աննպատակահարմարության մասին՝ սեփական փորձն օրինակ բերելով։ Ես էլ եմ համանման փորձ ունեցել նույն գրքի հետ կապված։ Չգիտեմ՝ ոնց էր պատահել, որ էդ գիրքը ձեռքս էր ընկել տարրական դասարաններում սովորելիս։ Որ հիշում եմ՝ ինչ անհասկանալի ու տառապալից զբաղմունք էր էդ ընթերցումը... Մի քանի էջ տառապելուց հետո տաղտկահարված մի կողմ շպրտեցի։ Բարեբախտաբար ավելի մեծ տարիքում էդ սխալն ուղղվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (21.07.2009), Norton (21.07.2009), Գևոր (21.07.2009), Հայկօ (21.07.2009), Ռուֆուս (21.07.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ լեզու սովորեցնել երեխային
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.06.2014, 14:16
  2. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  3. Ո՞վ պետք է դաստիարակի երեխային
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 16.12.2009, 02:46
  4. Երեխային օգնություն է պետք
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 09.04.2009, 01:04
  5. Հիվանդ երեխային անհրաժեշտ է արյուն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.01.2009, 01:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •