Տարբեր մարդկանց կողմից եղել է առաջարկ կանանց ու աղջիկների համար առանձին, փակ բաժին բացել: Մյուս կողմից փոքր ինչ անհասկանալի է, թե այդ բաժնում ինչ հարցեր պետք է քննարկվեն, որոնք չէին քննարկվի հրապարակային և արդյոք այն չի վերածվի բամբասանքի տեղի, ընդամենը: Այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են նաև մեր ֆորումի աղջիկների մոտ: Այնպես որ առաջարկում եմ այստեղ քննարկել այդ փակ բաժնի թեր և դեմ կողմերը, հետագայում կանցկացվի քվեարկություն, որին գուցե միայն աղջիկները մասնակցեն: