Ungrateful (26.07.2009), Ֆոտոն (28.07.2009)
Ես միանշանակ կողմ եմ նման բաժին բացելու։ Օրինակով բացատրեմ։
Ասենք աղջիկներից մեկին հետաքրքրում է OB-ն է լա՞վ, թե՞ Tampax-ը։ Համոզված եմ, որ եթե հիմա նման թեմա բացվի մեկ օրվա ընթացքում մի քանի հումորով գրառումներ կհայտնվեն, ընդ որում 99% տղաների կողմից։ Արդյունքում թեմայում լուրջ պատասխան ստանալու հավանականությունը կտրուկ մոտենում է 0-ի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
+1 Աթեիստին,
Կամ էլ ուզում են հղիության ընթացքում ինչ ինչ երևույթներ քննարկեն, որ չեն ուզում տղաները կարդան, իրանց համար կքննարկեն: Ու հեչ էլ պարտադիր չի որ բոլորն իրար ճանաչեն:
Ճիշտն ասած՝ սկզբում ես էլ չէի հասկանում էդ բաժնի իմաստը, քանի որ չէի պատկերացնում, թե ինչ թեմաներ կարելի է քննարկել էդպիսի բաժնում։ Բայց կարդալով էս թեմայի բոլոր գրառումները՝ բավական ինֆորմացիա ստացա։ Հիմա կարծում եմ, որ բաժինն իսկապես իմաստ ունի, գոնե որոշ մարդկանց համար, իսկ էդպիսիք, համոզված եմ, շատ ավելի շատ կլինեն, քան էս պահին թվում է։ Ես ինքս դժվար թե էդ բաժնում քննարկեմ հարցեր, որոնք ընդհանուր ֆորումում էլ չէի քննարկի, բայց դա ընդամենը իմ անձնական մոտեցումն է ու բաժնի բացվելու հարցում նշանակություն չունի։ Եթե կան մարդիկ, որոնք դրա կարիքն ունեն, ուրեմն բաժինը բացվելու իրավունք ունի։ Կարելի է բացել, տեսնել, թե ինչ դուրս կգա, դրանից ի՞նչ վնաս պիտի լինի։ Որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե բաժինն ինչքանով էր իմաստավոր ու անհրաժեշտ։ Նույնիսկ եթե թեմաները քիչ լինեն, էլի նորմալ կլինի, իմ կարծիքով։ Ու, ի դեպ, հեչ պարտադիր չէ, որ Ակումբի բոլոր տղաները կարողանան պատկերացնել, թե էդ բաժնում ինչ է քննարկվելու։ Ի դեպ, Աթեիստը շատ տեղին նկատեց, թե ինչ տիպի հարցեր կարող են քննարկվել բաժնում։
Ուղղակի պետք է հաշվի առնել Chuk–ի նշած հանգամանքները՝ լիակատար վերահսկման, մեկուսացման անհնարինության հետ կապված։ Երևի կարելի է առանձին թեմա բացել, որը նաև հարցում կունենա, միաժամանակ նշել բոլոր հնարավոր «վտանգները», թող աղջիկները քվեարկեն։ Չնայած, ինձ որ հարցնեք, քվեարկության կարիք չկա էլ, կարելի է միանգամից բացել, քանի որ այս թեմայից արդեն իսկ պարզ է, որ բաժինը գոնե որոշ մարդկանց անհրաժեշտ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Միանշանակ կողմ եմ փակ բաժնի ստեղծմանը
Միայն կանանց համար փակ բաժին բացելուն միանշանակ կողմ եմ: Միակ հակափաստարկս այն կարող էր լինել, որ ցանկացած ոմն մեկը կարող է գրանցվել որպես կին` հատուկ էնտեղ լինելու համար: Սրա լուծումը. Թույլ տալ անդամագրվել խմբին ոչ թե "դեֆոլթով" կանանց, այլ նրանց, ում մասին գիտենք հաստատ, որ կանայք են:
Իսկ կողմ եմ, որովհետև շատ աղջիկներ ու կանայք գուցե սիրով ուզեն քննարկել այնպիսի թեմաներ, որտեղ մեզ ոչ թե չի կարելի, այլ որտեղ մենք ուղղակի չէինք մտնի: Դա ահագին կթեթևացնի "նոր գրառումների" ցուցակը:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ռուֆուս (28.07.2009)
Բացատրեմ նաև, թե ոնց են ստուգելու` կին ա, թե չէ Եթե ակումբի որևէ անդամ կին ներկայացող ակումբի ակտիվ անդամների առնվազն 80 տոկոսի մասին վստահ չի, որ նա կին ա` թող ինձ վրա քար նետի: Միայն թե խնդրում եմ չչարաշահել աղջիկ-կին բառախաղը, թե չէ կբորբոքվեմ, ժամն էլ ուշ ա
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ariadna (28.07.2009)
Վարպետ ձյաձյա, քեզ մ հարց տամ. ակումբի բոլոր կանանց և աղջիկներին վստահո՞ւմ ես, որ նրանք իրենց գաղտնաբառը չեն տա ինչ որ տղայի՝ կլինի դա ընկեր, ամուսին, թե մեկ այլ անձ:
Խոսքս նրանց մասին է, որոնց մասին վստահ ենք, որ իգական սեռի ներկայացուցիչ են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կարծում եմ՝ բաժինը բացելու համար նման վստահության կարիք չկա։ Նախապես կներկայացվեն հնարավոր, այսպես ասած, վտանգները, որից հետո ով չի ուզենա՝ չի մտնի։ Խնդիր չեմ տեսնում։ Էդ նույն ձևով ոչ ոք չի կարող վստահ լինել, որ, ասենք, դու (կամ մեկ ուրիշը) Ակումբի գաղտնաբառը չես տա մեկ ուրիշին, ու նա չի կարդա քեզ մոտ էնպիսի նամակներ, որոնք չպետք է կարդար։ Օրինակի համար, էլի։ Բայց նման բաների հետևից ոչ ոք չի ընկնում, չէ՞։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Second Chance (28.07.2009), Ռուֆուս (28.07.2009)
Իհարկե ոչ: Բայց նույնքան վստահ չեմ, որ կանայք բաց ռեսուրսում կքննարկեն այնպիսի հարցեր, որոնք ենթակա են փակ տարածություններում քննարկման: Ես բացատրեցի, թե ինչու եմ ուզում փակ բաժին: Որ ասենք տոլմայի թփով, թե կաղամբով լինելու կամ պամպերսների լավ ու վատի մասին թեման իմ նոր գրառումներում չբերի:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ