Հարդ (24.05.2017)
Ժողովուրդ, թռիչքի ուշացման հետ կապված ավիաընկերությանը դիմած ու կոմպենսացիա ստացած մարդիկ կա՞ն, ու ընդհանրապես նորմալ անում են կոմպենսացիան։
Ուրեմն, մոտ երեք շաբաթ առաջ LOT-ով Երևան գալիս, Վարշավայում սպասելիս 6 ժամ ուշացում եղավ։ Ավիաընկերության կանոնների համաձայն, 1500-3500 կմ թռիչքների ժամանակ ավելի քան 3 ժամ ուշացման պարագայում հասնում ա 400 եվրո կոմպենսացիա (եթե ճիշտ եմ հասկացել)։ Եթե ասենք տոմսի արժեքը դրանից քիչ էր, էլի էդքա՞ն են փոխհատուցում։ Բայց հարցն էն ա, որ կոնկրետ դիմումի ձև չեմ գտնում կոմպենսացիայի, նաև ուշացման ժամանակ աշխատակիցներին հարցրի, ասեցին, որ չկա կոնկրետ ֆորմա ու փորձեցին ամեն կերպ ցրել վրաներից։
Ես միայն գտել եմ ֆիդբեքի հղումը։ Էստեղով գրե՞մ կոմպենսացիայի մասին պահանջս։ ( Էլեկտրոնային տոմսը և ուշացման վերաբերյալ թե՛ սքրինշոթեր, թե՛ ֆոտոներ ունեմ կցելու համար): Մեկ էլ ուշ չի՞ որ էսքան ժամանակ անց անեմ։
Նախապես շնորհակալ եմ։
Հա, ուրեմն կոմպենսացիա հասնում է։ Խորհուրդ կտամ զանգել Լեհաստան LOT-ի call centre, ներկայացնել պահանջը։ Վստահ պնդիր որ գիտես քո իրավունքները, որ կեմպենսացիա հասնում է, ու եթե պնդեն, որ ինքնաթիռի անսարքության պատճառով է ուշացումը եղել, ինչը համարվում է ֆորս մաժոր, ու ըստ այդմ կոմպենսացիա վճարել պարտավոր չեն, չհավատաս (պրեցեդենտ եղել է, ու դատարանը ստիպել է կոմպենսացիան վճարել)։ Ֆորս մաժորը մեծ հաշվով միայն եղանակային պատճառներին է վերաբերվում։
Ruby Rue (15.09.2017)
Մտի airhelp ու չվերթիդ համարով ստուգի, տես՝ կոմպենսացիա հասնու՞մ ա, թե՞ չէ: Եթե հասնում ա, սկզբում ավիաուղիներին դիմի ու ասա՝ սենց ու սենց: Եթե հրաժարվեն կոմպենսացիա տալուց, հետ գնա airhelp, էնտեղ դիմում ներկայացրու: Իրանք ավիաուղիներին դատի կտան քո փոխարենը, ստանալիք փողիցդ տոկոս կմտնեն, բայց քո կոմպենսացիան կստանաս:
Ու չէ, ուշ չի: Երկու տարի ժամանակ ունես կոմպենսացիա պահանջելու համար:
Ruby Rue (15.09.2017)
Տեսե՞լ եք Ryanair-ն ինչ կաշկալամաշի մեջ ա:
Ժող, ուրեմն սենց մի իրավիճակ։ X - Y - Z թռիչք ունեմ, որտեղ X, Y, Z-ը ԵՄ-ում գտնվող քաղաքներ են։ Իմ բնակության վայրից X և Y քաղաքները հավասար հեռավորության վրա են, բայց ավելի էժան էր սենց տրանսֆերով տոմս առնելը, քան ուղղակի Y-ից Z: Հիմա ավտոբուսի տոմս պիտի առնեմ, որ X քաղաք գնամ, բայց ֆլիքսբուսերը ինչքան նստել եմ, մոտ մի ժամ ուշացել են ու եթե հանկարծ ավտոբուսը թեկուզ մի ժամ ուշանա, թռիչքիս չեմ հասցնի։ Իսկ թռիչքիս հասնելու համար պիտի վերցնեմ ամենավաղ շարժվող ավտոբուսի տոմսը։ Հիմա հարցս հետևյալն ա. հնարավո՞ր ա X-Y թռիչքը բաց թողնել ու միանգամից գնալ Y քաղաք ու էնտեղից թռնել։ Թռնում եմ Lufthansa-ով։
Հ.Գ. Դեռ ռեգուլյացիաները չեմ կարդացել ամբողջական, մտածեցի՝ հնարավոր է էստեղ ավելի արագ ուղղություն ցույց տան։
Ruby Rue (07.08.2018)
Ruby Rue (08.08.2018)
Եթե XYZ-n մի ամրագրմամբ (booking) ես առնում, ու առաջին թռիչքը բաց ես թողնում (no-show), ավիաընկերությունը կարող է մնացած թռիչքիդ հատվածները չեղարկել, համարելով, որ ամբողջ թռիչքը բաց ես թողել: Հետևաբար ռիսկ կա, որ Y-ում քեզ չգտնեն ամրագրումներում: Իսկ եթե առնում ես առանձին ամրագրումներով, խնդիր պիտի որ չառաջանա:
Si vis pacem, para bellum
Jarre (08.08.2018), Ruby Rue (08.08.2018), Sagittarius (07.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ