User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 240 հատից

Թեմա: Ավիաընկերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավիաընկերություններ

    Քանի որ բաժինը իմ առաջարկով է բացվել (երևի թե, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում), ինձ պարտավոր եմ համարում այն դատարկ չթողնել

    Եկեք այս բաժնում խոսենք ավիաընկերություններից, նրանց թերություններից և առավելություններից:

    Արմավիա (Երևան-Ամստերդամ-Երևան, Երևան-Օդեսսա 2008թ). սկսեմ մեր ազգային ավիաընկերությունից: Նշված երեք չվերթներից միայն առաջինն է նորմալ անցել: Ամստերդամ-Երևան չվերթը չեղարկեցին բավականաչափ տոմսեր չվաճառելու պատճառով, փոխարենը Դյուսելդորֆի չվերթը (որին նույնպես քիչ տոմսեր էին կարողացել վաճառել) իրականացնող ինքնաթիռը այնտեղից ուղարկեցին Ամստերդամ, մեզ վերցրեցին, նոր ուղևորվեցին Երևան: Ինչի պատճառով մի քանի ժամ կորցրեցինք:
    Բայց դա դեռ ոչինչ: Օդեսսայի չվերթը պետք է տեղի ունենար ցերեկը չորս անց կես: Մի քանի ժամ առաջ ինձ զանգում են Արմավիայից և շատ հանգիստ տոնով տեղեկացնում` "ոչինչ չի փոխվել, պարզապես ձեր չվերթը կկայանա ոչ թե ցերեկվա չորս անց կես, այլ գիշերվա չորս անց կես": Ես պարզապես ապշեցի: Ընդ որում գոնե էլեմենտար ներողություն խնդրեցին միայն որոշակի վրաերթից հետո: 12 ժամ ուշացումը դա աննորմալ երևույթ է և ոչ մի շրջանակների մեջ չի տեղավորվում: Ընդ որում իմ նախկին գործնկերոջ հետ նույն բանն է տեղի ունեցել, նույնիսկ ավելի վատ, իրեն 12-ժամյա ուշացման մասին հայտնել են արդեն օդանավակայանում: Երևի 12 ժամը հատուկ են անում, որ մարդկանց հեշտ լինի բացատրելը:
    Ես ինձ համար որոշել եմ, որ այսուհետ խուսափելու եմ Արմավիայից ամեն գնով: Լավ է մի տեղ պեռեսադկայով (ո՞նց են դրան հայերեն ասում) գնաս ուրիշ ընկերությունով, նույնիսկ ավելի թանկ վճարես, քան թե Արմավիայով:

    Аэрофлот (Երևան-Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա-Երևան 2008թ, Մոսկվա-Հելսինկի-Մոսկվա 2001թ). երևի թե ամենասիրածս ավիաընկերությունը: Լուրջ ուշացումներ չեն եղել: Ինքնաթիռները լավ վիճակում են, սալոնը շատ մաքուր է և հարմարավետ: Սպասարկումից նույնպես գոհ եմ, չնայած պետք է նշել, որ Երևանի չվերթին համեմատաբար վատ են սպասարկում: Սանկտ-Պետերբուրգ - Մոսկբա կարճատև չվերթին (1 ժամ 20 րոպե), նույնիսկ ուտելիք տվեցին (ընդ որում ես ահավոր սոված էի):

    S7 (Երևան-Մոսկվա-Նովոսիբիրսկ-Սեուլ և հակառակը, 2002թ). օգտվել եմ այն ժամանակ, երբ դեռ Սիբիր էր կոչվում: Դժգոհ եմ մնացել: Բոլոր չվերթները բացի Մոսկվա-Երևանից իրականացվում էին շատ անհարմար Տու134 ինքնաթիռներով, նստատեղերն անհարմար էին, վերելքն ու վայրէջքը ահագին տհաճ էին: Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթը մոտ 2 ժամով ուշացրին, Սեուլի չվերթին հազիվ հասանք: Իրականում ես հասկանում եմ, որ հիմա շատ բան է փոխվել, իմ գրեթե բոլոր ծանոթները հավանում են այդ ավիաընկերությանը, սակայն վատ "հետքից" չեմ կարողանում ազատվել և չեռեզ Մոսկվա թռնելիս ապրիորի գերադասում եմ Աէրոֆլոտը:

    Аеросвiт (Երևան-Կիեվ-Երևան 2007թ, Օդեսսա-Կիեվ-Երևան 2009թ). չնայած Կիեվի չվերթը "դե յուրե" պատկանում է Դոնբասսաէրո ընկերությանը, "դե ֆակտո" այդ չվերթներն իրականացնում է Աէրոսվիտը: Միջին ավիաընկերություն է: 2007թ.-ին 2 չվերթն էլ մոտ մի ժամով ուշացան (Երևան-Կիեվ չվերթի ուշացումը պայմանավորեցին օդանավակայանի աշխատանքով, ինչին հավատում եմ, քանի որ նույն ժամանակահատվածում մյուս չվերթերն էլ ուշացումով թռան): 2009թ-ին ավելի լավ տպավորթյուն թողեց, ուշացում բացարձակապես չեղավ, ինքնաթիռի սալոնի վիճակն էլ բարելավվել էր: Նշեմ սակայն որ Օդեսսա-Կիեվ չվերթն իրականացվում էր "տրաքածՇ ԱՆ-24 ինքնաթիռով, ահավոր աղմկոտ էր և ինքնաթիռի մեջ ցուրտ էր (!), նման բան առաջին անգամ էի տեսնում: Նշեմ նաև, որ գները համեմատաբար էժան են:

    КLM (Ամստերդամ - Նյու-Յորք - Ամստերդամ 2008թ). չվերթներն իրականացվում էին Բոինգ 747 խոշոր օդանավով: Գնալուց ոնց որ թե ուշացում չեղավ, հետ գալուց մոտ մի ժամ ուշացավ, ինչը ոնց որ թե օդանավակայանի պատճառով էր, Նյու-Յորքի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է: Ինքնաթիռը դուրս չեկավ` անձնական մոնիտորներ և ականջակալեր (երաժշտություն լսելու համար) չկային, ինչը իմ կարծիքով նորմալ չէ այդ կարգի չվերթի համար: Բայց սպասարկումը գերազանց էր: Ուտելիք 2 անգամ տվեցին: Ու ստյուարդեսսաները չափազանց բարեհամբյուր էին:

    Delta Airlines (Նյու-Յորք - Պորտլանդ - Նյու-Յորք 2008թ). ուշացում եղավ առաջին չվերթին, կարծում եմ կրկին Նյու-Յորքի օդանավակայանի գերծանրաբեռնվածության պատճառով: Տպավորություններս KLM-ի հայելային արտապատկերումն է` ինքնաթիռը շատ բարեկարգ էր, անձնական օգտագործման մոնիտորներով, որի վրա կարելի էր հետևել չվերթի ընթացքին, ինչպես նաև խաղեր խաղալ կամ ֆիլմեր դիտել (ճիշտ է, մեծ մասը վճարովի էին), իսկ սպասարկումը շատ վատն էր, ուտելիք ընդհանրապես չտվեցին (6-ժամանոց թռիչքին!), ստյուարդեսսաները կոպիտ էին:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (04.08.2009), Chuk (20.07.2009), Norton (20.07.2009), Մարկիզ (04.08.2009), Տրիբուն (20.07.2009), Ֆոտոն (04.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •