Ուրեմն, 2001 թիվ, ու Հայկական Ավիաուղիներ, էն ժամանակ դեռ Armavia չկար: Ստամբուլ-Երևան: Նստացրեցին ավտոբուս, ու մի կես ժամ պալասոյով մեկ ման էինք գալիս մեր ինքնաթիռը, վերջը գտանք: Էլի պապուս թայ AH 24: Արդեն գույն-մույնս խառնել եմ իրար: Լավ էի մի երկու շիշ գինի էինք վերցրել:
Օդանավակայանում ստիպեցին որ բոլորս ուղեբեռները հանձնենք. ձեռքի ոչ մի բան չթողեցին: Նստեցինք ինքնաթիռ, ու տեսանք որ մեր բոլորի ճամպրուկները սիրուն դասավորված են հենց սալոնում` առաջին չորս շարքերի վրա: Փաստորեն բագաժի բաժնի Աստված գիտի ինչ էր բարձած: Ինքաթիռի սալոնի աբշիվկան ներսից (դե գիտեք պիտի պլաստիկ լինի ու սպիտակ) չկար: Տեղը շուռուպներով ДСП էր ձգած ու չոտկով սպիտակ ներկած էր: Ուղեկցորդուհի կար Հարցնում եմ.
- քուրիկ ջան, ինչքան ենք թռնելու ??
- մի երեք ու կես ժամ
- բա գալուց երկու ժամում եկանք
- գոհ եղեք որ շու ենք հասնելու. քամին Երևանի ուղղությամբ է, որ հակառակ լիներ հինգ ժամ կթռնեքին
- քուրիկ ջան, էս ինքնաթիռ ա, թե պառուսնիկ ? բա որ քամին հյուսիսից լինի, կարող ա Բաղդադ իջնենք ??
Ասել խոսալով, սենց թռնում ենք:
- Քուրիկ ջան, տես ինչ գործիքներ կան, տուր մի քիչ սամալյոտի վրա գործ անենք, մեկա պարապ իրեք ժամ թռնելու ենք:
հա հա հա, հի հի հի անելով թռնում ենք, բայց սիրտներս սաղիս կախ ա
Վերջ երեք հոգով էս երկու շիշ գինի խմեցինք, ու մեկը գնաց զուգարան: Հետ եկավ, բա.
- տղեք, էսի պետք ա տեսնցվցվի, սաղդ գնում եք զուգարան
Դե էտքան գինիից հետո սենց թե նենց պիտի գնայինք: Հելնում եմ, գնում եմ զուգարան: Ու ... .... զուգարանի կաբինայում մի հատ թաս ա դրած, վրեն մի հատ ДСП ա խփած, ու էտ ДСП-ի մեջտեղում նաժովկով կլոր ծակ ա արած: Ծակի մեջով նայում ես, մեջը հողուկը գնում գալիս ա, ցմփ ցմփ .. էս յան էն յան:
Վերջը, բարով-խերով հասանք տուն:
Էջանիշներ