Երեկ իրենցից տոմս գնեցի, էսօր կարդում եմ, ինչ-որ դիսքաունտերական կայֆեր են` ուղեբեռ հանձնելը լրացուցիչ գումար, օդանավակայանում հաշվառումը` լրացուցիչ գումար, ինքնաթիռում սնունդը` էլի փողով: Մի քիչ տարօրինակ է նայվում, քանի որ ընդամենը 10-20 դոլլար ավել վճարելով, կարող էի չեխականով կամ ավստրիականով թռնել, որտեղ հաստատ նման վճարներ չկան (իրականում ես էժանության հետևից չէի ընկել, պարզապես բալտիկի չվերթների օրերն էին ինձ շատ հարմար): Հիմա կոնկրետ հարցերս հետևյալն են:
1) Կայքում ասվում է, որ Երևանից թռնող չվերթին ինտերնետով ռեգիստրացիա չկա: Այդ դեպքում օդանավակայանում հաշվառումը վճարովի՞ է, թե անվճար: Եվ մեկ հարց, օդանավակայանի self-checkin ավտոմատում հաշվառումը նու՞յնպես վճարովի է (Երևանում դրանցից չկան, բայց հետդարձին ամենայն հավանականությամբ կլինեն):
2) Երևանից թռնելիս ուղեբեռ հանձնելը վճարովի՞ է: Իմ տոմսի տարիֆը էկոնոմ է, ըստ վեբկայքի ինֆորմացիայի պիտի վճարովի լինի, բայց դե մարդ ես, կարող է մեզ համար բացառություն են անում
3) Երևան-Ռիգա և Ռիգա-Երևան չվերթների ժամանակ կերակրու՞մ են: Եթե այո, վճարովի՞ թե անվճար: Ներքին եվրոպական չվերթներին 99% հավանականությամբ չեն կերակրի (պետք էլ չի ):

Կանխավ շնորհակալ եմ: