Ruby Rue (08.08.2018)
Վիշապն ու One_Way_Ticket-ը արդեն պատասխանել են։ Ես միայն կավելացնեմ այն, որ հնարավոր չէ հարյուր տոկոսով ասել, թե ինչպես կվարվեն ավիաընկերությունները, քանի որ յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր կանոնները։ Որպես կանոն law cost ավիաընկերությունները ամենաանճկունն են էս հարցում։ Մնացածների հետ հարկավոր է նամակագրության միջոցով կամ հեռախոսով զանգել և ճշտել։ Գուցե քեզ հաջողվի իրենցից ստանալ հաստատում։
Իսկ եթե ընդհանուր վերցնենք, եթե դու բաց ես թողնում քո առաջին չվերթը, ապա դու ավտոմատ համարվում ես no show ու քո բոլոր տոմսերը ավտոմատ չեղարկվում են։
Անձամբ ես մի անգամ կարողացել եմ պայմանավորել, իսկ մի անգամ էլ կտրուկ մերժել են )) Նենց որ փորձի։
Հաջողությու քեզ, Ռուբի
Ruby Rue (08.08.2018)
Ժող, շատ շնորհակալություն օգտակար ու կարևոր ինֆոյի համար։
Վերջը խնդրեցի, որ մեքենայով տանեն առաջին թռիչքի քաղաք՝ էդպես ոչ ավտոբուս/գնացքի ուշացումից կվախենամ, ոչ էլ ավելի վատ, թռիչքս կչեղարկվի։
Ukraine International: Տուֆտայագույն ավիաընկերություն։ Երևանից Եվրոպա թռնելու համար երևի ամենաէժանն են, բայց եթե տարբերակ ունեք, խուսափեք։
StrangeLittleGirl (07.07.2019)
Էս իրավիճակում վերջերս ես էլ էի հայտնվել. Կոպենհագեն֊Վիեննա չվերթս ուշացել էր, ինչի արդյունքում Երևանի ինքնաթիռիս չէի հասել, Վիեննայում գիշերելուց հետո վերադարձել Կոպենհագեն (որտև Երևան գալն արդեն լրիվ անիմաստ էր դառնում, երկու օրով էի գալիս)։ Ուզում եմ ասել, որ իրոք հալալ ա ավստրիականին, թե ոնց ամեն ինչ կազմակերպեցին։ Նախ, նոր տոմս տվեցին Կոպենհագեն հետ գալու համար, հյուրանոց ու տաքսի կազմակերպեցին, հետն էլ քարտ տվեցին, որտեղ գրված էր, թե ոնց կոմպենսացիա պահանջեմ։ Կոմպենսացիայի ֆորման լրացրեցի, դրա վրայից էլ պահանջեցի, որ տոմսի գումարը հետ վերադարձնեն ու որ սենց կարճ տրանզիտով տոմսեր էլ չծախեն։ Էսօր նամակ ստացա, որ 400 եվրո կոմպենսացիան տալու են, պլյուս տոմսի ամբողջ գումարը վերադարձնելու են, կարճ տրանզիտի մասին առաջարկն էլ ուղարկել են համապատասխան բաժանմունք։ Ո՛չ airhelp խառնելու կարիք եղավ, ո՛չ ավելորդ քաշքշուք։ Էրնեկ սաղ ավիաուղիները ավստրիականի նման լինեին։
Ժող, Բելավիայի մասին ի՞նչ կարծիքի եք)
Տոմս ենք ուզում վերցնենք։ Շատ հավանական ա, որ պետք լինի օրը փոխել կամ չեղարկել։ Ըստ իրենց պրոբլեմ չի ու անվճար փոխում/հետաձգում են։
Արժի՞ վստահել ու նախորոք վերցնել
The cake is a lie.
Բելավիայից կանոնավորաբար օգտվում եմ։ Մի քիչ խառը տպավորություններ ունեմ։ Իրանց բազայում կան նենց բավական հնոտ ու իմ համար՝ վախենալու ինքնաթիռներ ու կան նորերը։
Մի քանի անգամ պետք ա եղել փոխել ամսաթիվը կամ չեղարկել տոմսը ու միշտ վարվել են նենց ոնց գրած է իրենց պայմաններում։
Թե ոնց են կոնկրետ հիմա աշխատում չգիտեմ։ Գուցե կապված էս կրիզիսի հետ չեղարկման դեպքում փողը հետ տալու փոխարեն վաուչեր տան։ Դա պետք ա ճշտել։
Ընդհանուր գոհ եմ ավիաընկերությունից։
Նոր Տարվա ճամփորդողներ կա՞ն:
Ռիսկ արել ե՞ք արդեն տոմս գնել:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես մտածում եմ նոյեմբեր–դեկտեմբերի կողմերը գնամ Ինդոնեզիայում մի քանի ամիս լռվեմ, բայց մի քանի օրով Նոր Տարվա ճամփորդություն պլանավորելը ինձ թվում ա հեչ հուսալի չի, եթե Շենգենի ներսում չես լինելու
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ