Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ, թռիչքի ուշացման հետ կապված ավիաընկերությանը դիմած ու կոմպենսացիա ստացած մարդիկ կա՞ն, ու ընդհանրապես նորմալ անում են կոմպենսացիան։

Ուրեմն, մոտ երեք շաբաթ առաջ LOT-ով Երևան գալիս, Վարշավայում սպասելիս 6 ժամ ուշացում եղավ։ Ավիաընկերության կանոնների համաձայն, 1500-3500 կմ թռիչքների ժամանակ ավելի քան 3 ժամ ուշացման պարագայում հասնում ա 400 եվրո կոմպենսացիա (եթե ճիշտ եմ հասկացել)։ Եթե ասենք տոմսի արժեքը դրանից քիչ էր, էլի էդքա՞ն են փոխհատուցում։ Բայց հարցն էն ա, որ կոնկրետ դիմումի ձև չեմ գտնում կոմպենսացիայի, նաև ուշացման ժամանակ աշխատակիցներին հարցրի, ասեցին, որ չկա կոնկրետ ֆորմա ու փորձեցին ամեն կերպ ցրել վրաներից։
Ես միայն գտել եմ ֆիդբեքի հղումը։ Էստեղով գրե՞մ կոմպենսացիայի մասին պահանջս։ ( Էլեկտրոնային տոմսը և ուշացման վերաբերյալ թե՛ սքրինշոթեր, թե՛ ֆոտոներ ունեմ կցելու համար): Մեկ էլ ուշ չի՞ որ էսքան ժամանակ անց անեմ։

Նախապես շնորհակալ եմ։
Ուշացման չէ, բայց չեղարկման համար առիթ ունեցել եմ։ Թռիչքիդ սկզբնակետը որտե՞ղ է (ոնց հասկացա, Վարշավան տրանզիտ էր)։