User Tag List

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 240 հատից

Թեմա: Ավիաընկերություններ

  1. #61
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմավիա .... Էլի հինգ ժամ ուշացում ...
    Տրիբուն, եթե որևէ ԵՄ երկրից Երևան ես թռնում, ԵՄ օրենքներով այդ կարգի ուշացման համար ահագին կոմպենսացիա պիտի մուծեն։ Այլ երկրների դեպքում, ցավոք սրտի, նման կանոնակարգի մասին լսած չկամ։

  2. #62
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, եթե որևէ ԵՄ երկրից Երևան ես թռնում, ԵՄ օրենքներով այդ կարգի ուշացման համար ահագին կոմպենսացիա պիտի մուծեն։ Այլ երկրների դեպքում, ցավոք սրտի, նման կանոնակարգի մասին լսած չկամ։
    Ճռթ, ԵՄ-ից եմ թռնում: Բայց քանի որ մեր ազգային փոխադրողը յա եղած յա չեղած մի հաշիվ ա , ապա ԵՄ-ում ոչ մեկի տանձին չի, թե քանի ժամ ա ուշացումդ: Դիմի ավիաընկերությանդ:

  3. #63
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ է, առաջին հերթին պիտի ավիաընկերությանը դիմես, բայց եթե մերժեն, կարող ես Բրյուսել դիմել։ Իհարկե, քո գործն է։ Եթե հետաքրքրված ես, կանոնակարգի համարը 261/2004 է, եթե գուգլես, մանրամասները կգտնես։
    P.S. Ուր ուր, բայց Եվրոպա Արմավիայով գնալու պատճառ չեմ տեսնում, լավ է պեռեսադկայով գնաս, բայց գիտենաս որ պլյուս-մինուս նշանակված ժամին տեղ կհասնես, իսկ ուշացումը, եթե լինի, կլինի իրոք բացառություն, ոչ թե օրինաչափություն։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), StrangeLittleGirl (31.08.2012)

  5. #64
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինչ-որ մեկը Meridiana Air-ով թռե՞լ ա, ուշացումներ լինու՞մ են: Ինձ հատկապես հետաքրքրում ա Հռոմի Ֆիումիչինո աերոպորտի վիճակը, ինչքա՞ն ժամանակ ա տևում պասպորտ կանտրոլն անցնելը, վեշերը վերցնելն ու աերոպորտից դուրս գալը:
    I may be paranoid but no android!

  6. #65
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ինչ-որ մեկը Meridiana Air-ով թռե՞լ ա, ուշացումներ լինու՞մ են: Ինձ հատկապես հետաքրքրում ա Հռոմի Ֆիումիչինո աերոպորտի վիճակը, ինչքա՞ն ժամանակ ա տևում պասպորտ կանտրոլն անցնելը, վեշերը վերցնելն ու աերոպորտից դուրս գալը:
    Ռուֆ, ես Հռոմ ներքին շենգենյան չվերթով եմ ժամանել, դրա համար անձնագրային ստուգման մասին բան չեմ կարող ասել։
    Ուղեբեռ ստանալը երկար է տևում։ Ես մոտ կես ժամ սպասել եմ։
    Քաղաք հասնելու երկու ձև կա։ Մեկը "Leonardo Express"-ն է, որը կես ժամում հասնում է "Տերմինի" երկաթուղային կայարան, մյուսը ավելի դանդաղ գնացք է, ուրիշ ուղղությամբ է գնում։ Քեզ ու՞ր է պետք գնալ։

  7. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, Ryanair-ով ո՞վ ա թռել: Ինչ իմացել են՝ ԵՄ քաղաքացի չեմ, ամեն օր մեյլ են գրում, թե չեքինի ժամանակ կասես, որ պեչատեն բորդինգ փասդ, թե չէ չենք թողնի թռնես: Էդ ի՞նչ պեչատ ա: Պասպորտ կոնտրոլից բացի ուրիշ պեչատ կա՞:

    (թեմայից դուրս. ու ինձ բացեց էս գրառմանս լեզուն )

  8. #67
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, Ryanair-ով ո՞վ ա թռել: Ինչ իմացել են՝ ԵՄ քաղաքացի չեմ, ամեն օր մեյլ են գրում, թե չեքինի ժամանակ կասես, որ պեչատեն բորդինգ փասդ, թե չէ չենք թողնի թռնես: Էդ ի՞նչ պեչատ ա: Պասպորտ կոնտրոլից բացի ուրիշ պեչատ կա՞:

    (թեմայից դուրս. ու ինձ բացեց էս գրառմանս լեզուն )
    Ես չեմ թռել, բայց այդ պրոցեդուրայից տեղյակ եմ։ Այդպես էլ կա, պիտի մոտենաս ինչ-որ հատուկ "visa check" ստոյկային օդանավակայանում, համոզվեն, որ վիզադ նորմալ է, նստեցման կտրոնդ շտամպեն։ Անձնագրային ստուգման հետ դա կապ չունի։
    Կամայական ավիաընկերություն էլ հետևում է, որ ուղևորը վիզա ունենա, քանի որ հակառակ դեպքում նրանց տուգանում են, low-cost ավիաընկերությունները ավելի պարանոիկ են այդ հարցում։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (31.08.2012)

  10. #68
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, ես Հռոմ ներքին շենգենյան չվերթով եմ ժամանել, դրա համար անձնագրային ստուգման մասին բան չեմ կարող ասել։
    Ուղեբեռ ստանալը երկար է տևում։ Ես մոտ կես ժամ սպասել եմ։
    Քաղաք հասնելու երկու ձև կա։ Մեկը "Leonardo Express"-ն է, որը կես ժամում հասնում է "Տերմինի" երկաթուղային կայարան, մյուսը ավելի դանդաղ գնացք է, ուրիշ ուղղությամբ է գնում։ Քեզ ու՞ր է պետք գնալ։
    Ինձ Ֆիումիչինոյից Տերմինի է պետք հասնել, գնացքների ու ավտոբուսների գներն ու պայմանները նայեցի, ամենահարմարը հենց Լեոնարդոն ա: Մի քիչ թանկ ա, բայց ամենաարագն ա տեղ հասնում: Լեոնարդոն ամեն կես ժամը մեկ կա ու Տերմինի է հասնում կես ժամում: Հիմա պետք է գնացքի տոմս առնեմ դեպի Բոլոնյա, Frecciargento-ի գները բավականին էժան են: Ուզում եմ իմանալ քանի՞ ժամ զապասով առնեմ, որ հանկարծ գնացքից չուշանամ: Վայրէջքից հետո 4 ժամը հերիք կլինի՞ թղթաբանությունը ավարտելու, վեշերը վերցնելու ու Տերմինի հասնելու համար:

    Իսկ գնացքներից տեղյա՞կ ես, Frecciargento-ի ու Frecciarossa-ի տարբերությունը ո՞րն ա: 2-ն էլ 2 ժամում են հասնում Բոլոնյա, բայց Frecciargento-ի ամենացածր կլասի գները ավելի էժան են Frecciarossa-ից (ինչքան գիտեմ էդ կլասի տոմսը փոխել հնարավոր չէ), բայց մյուս կլասները նույն գնի են:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 31.08.2012, 02:03:
    I may be paranoid but no android!

  11. #69
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չվերթը չուշանա, վայրէջքի պահից մոտ երկու ժամ հետո կհասնես Տերմինի, կարծում եմ։ Լեոնարդոյի տոմսը չմոռանաս գնացք մտնելուց առաջ պլատֆորմի վրայի ավտոմատի մեջ մտցնել (դեղին գույնի էին, որքան հիշում եմ), որ վրան ընթացիկ ժամը խփի, առանց դրա տոմսը վավեր չէ։
    Գնացքների տիպերից ու տարբերություններից, ցավոք սրտի, տեղյակ չեմ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (31.08.2012)

  13. #70
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, Ryanair-ով ո՞վ ա թռել: Ինչ իմացել են՝ ԵՄ քաղաքացի չեմ, ամեն օր մեյլ են գրում, թե չեքինի ժամանակ կասես, որ պեչատեն բորդինգ փասդ, թե չէ չենք թողնի թռնես: Էդ ի՞նչ պեչատ ա: Պասպորտ կոնտրոլից բացի ուրիշ պեչատ կա՞:

    (թեմայից դուրս. ու ինձ բացեց էս գրառմանս լեզուն )
    Ես թռել եմ. օդանավակայանում մի հատ առանձին սեկցիա ա, գնում ես, վայրկյանական պեչատում են: Մանրամասները չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ հեշտ, վայրկյանական գործ էր:

  14. #71
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, Ryanair-ով ո՞վ ա թռել: Ինչ իմացել են՝ ԵՄ քաղաքացի չեմ, ամեն օր մեյլ են գրում, թե չեքինի ժամանակ կասես, որ պեչատեն բորդինգ փասդ, թե չէ չենք թողնի թռնես: Էդ ի՞նչ պեչատ ա: Պասպորտ կոնտրոլից բացի ուրիշ պեչատ կա՞:

    (թեմայից դուրս. ու ինձ բացեց էս գրառմանս լեզուն )
    Ես էլ եմ թռել: Բայց տենց բան չեն ասել տեղում նայել են վիզաս ու նստեցման կտրոն տվել: Կարող ա նույնիսկ կնքել են, ես ուշադիր չեմ եղել, չեմ հիշում

  15. #72
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի Արմավիայի ուշացումների մասին: Ուրեմն, քանի որ եկող հինգշաբթի Արմավիայով Կիև եմ թռնելու, հետևում էի այդ չվերթի ճշտապահությանը: Վերջին մեկ ամսում հինգշաբթի օրերին այդ չվերթը ստաբիլորեն ուշացնում էին երեք ժամով: Սկսեցի մտածել, թե որտեղ է այդ ստաբիլության գաղտնիքը: Ո՞րն է ամենատարածված ուշացման պատճառը: Չվերթը իրականացնող ինքնաթիռի ուշանալը: Շատ հարուստ ավիաընկերությունները գուցե և իրենց կարողանում են թույլ տալ զապաս ինքնաթիռներ ունենալ, բայց Արմավիան հաստատ դրանց շարքին չի պատկանում: Այսինքն, եթե մի չվերթ ինչ-ինչ պատճառով ուշանա (վատ եղանակ, ինքնաթիռի անսարքություն, և այլն), դա շղթայաբար բերում է այլ չվերթների ուշացման:

    Ուրեմն, նայում եմ, թե ինչ ինքնաթիռ են դնում այդ Երևան-Կիև չվերթին, որը թռնում է հինգշաբթի օրը ժամը 10 անց կես: Պարզվում է ռուսական Սուխոյ Սուպերջետն է: Հետո պարզում եմ, որ Արմավիան այս պահին ընդամենը մի հատ ունի էդ Սուպերջետից, որը ռեալ չվերթներ է կատարում (էն երկրորդի հետ ինչ-որ հախ ու հաշիվը չի փակել): Գործը հերթացավ, մնում է պարզել, թե Կիևից առաջ էդ ինքնաթիռը ուր է գնում: Այ այստեղ ամենահետաքրքիրն է: Պարզվում է, որ այն առավոտյան Մինվոդի է գնում, և վերադառնում է ժամը 12-ն անց կես ըստ չվացուցակի: Բա այ ախմախներ, ինչու՞ եք Կիևի չվերթը դրել ժամը 10 անց կես, եթե նախօրոք գիտեք, որ այն ֆիզիկապես մեկ անց կեսից շուտ իրականացնել չեք կարող: Գոնե նախօրոք մարդկանց ասեք, կարող է մարդիկ պլաններ ունեն, որոնք դուք խախտում եք, մարդիկ իմանան իրենց անելիքը:

    Էսօր վերջապես ծանուցում ստացա, որ չվերթի ժամը իրոք տեղափոխել են մեկ անց կես: Ես էլ արդեն տրամադրվել էի, որ այդ առավոտյան, երբ զանգահարեին ուշացման մասին հայտնելու, պիտի ղժժայի վրեքը, որ գիտեմ, որ ուշանալու է, քանի ժամով է ուշանալու և ինչու է ուշանալու: Չնայած եսիմ էլ զանգեին: Ինչ կա որ, մարդը մի 3 ժամ կֆռֆռա Զվարթնոցում, կոֆե կխմի, մուկ կտշի, ժամանակը կանցնի:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (07.08.2013), Տրիբուն (22.09.2012)

  17. #73
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած LOT լեհական ավիաուղիների մասին արդեն գրել եմ, ուզում եմ էլի գրել, խորհուրդ տալ Վարշավայով շենգենյան այլ քաղաքներ թռնողներին, երբ Վարշավայում ժամանակը շատ քիչ է (տիպիկ դեպք է): Իհարկե, ինչ գրում եմ, այսօրվա դրությամբ է, բայց հնարավոր է, որ դեռ երկար ոչինչ չփոխվի, քանի որ վերջին կես տարում հինգ անգամ թռել եմ, ոչինչ չի փոխվել:

    Ուրեմն, ենթադրենք, թռնում եք Երևան-Վարշավա-Փարիզ:
    Օնլայն հաշվառում Երևան-Վարշավա չվերթին չկա, սակայն Վարշավա-Փարիզին կա: Մտնում եք LOT-ի կայքը, հաշվառվում այդ չվերթին, տպում նստեցման կտրոնը: Սա ցանկալի է Վարշավայում դրա վրա ժամանակ չկորցնելու համար, քանի որ Զվարթնոցում Վարշավա-Փարիզ չվերթի կտրոնը ձեզ չեն տա:
    Հիմա ամենակարևորն ու հետաքրքիրը Վարշավայի օդանավակայանում ինքնաթիռից տերմինալ Երևանի չվերթի ուղևորներին տանում են ավտոբուսով: Ուրեմն, մտնում եք ավտոբուս և գնում եք դիմացի դռներից մեկի մոտ: Այդ ավտոբուսները դռներ ունեն թե մի, թե մյուս կողմից: Ընդ որում, եթե ինքնաթիռից իջնելիս մտնում եք մի կողմից, ապա, ինչպես ցույց է տալիս իմ բազմակի փորձը, դուրս գալու եք մյուս կողմից: Ավտոբուսը Ձեզ կբերի ուղիղ անձնագրային ստուգման մոտ: Ամենայն հավանականությամբ, այդ պահին այն լրիվ ազատ կլինի, Վարշավայում ոչ շենգենյան չվերթները այնքան շատ չեն: Ընտրում եք որևէ "All Passports" նշանով կաբինա, և եթե ավտոբուսում ճիշտ դիրք էիք ընտրել, մոտենում եք առաջինը կամ գոնե առաջիններից մեկը հերթում: Կարևոր է առանց նշանին նայելու չգնալ, եթե այն լինի միայն եվրոպացիների համար, սահմանապահը կարող է ձեզ հետ ուղարկել, իսկ այդ ժամանակ մյուս կաբինաների մոտ արդեն հերթ գոյացած կլինի:
    Ողջ մանիպուլյացիայի իմաստը, ինչպես ժամանակին նշել եմ, այն է, որ անձնագրային ստուգումը Վարշավայում շատ դանդաղ է անցնում: Եթե հերթի վերջում հայտնվեք, կարող է շատ երկար սպասեք:
    Անձնագրային ստուգումն անցնելուց հետո պետք է թեքվել ձախ, այնտեղ հատուկ տրանզիտային ուղևորների համար նախատեսված է ավիացիոն անվտանգության ստուգում: Դա անցնելուց հետո բարձրանում եք երկրորդ հարկ, մեկնման դահլիճ:
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 14.09.2012, 21:49:

  18. #74
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից Ryanair-ի հետ կապված հարց. տեղյա՞կ եք, թե չվերթից ինչքան ժամանակ առաջ են սկսում տոմսերը վաճառել:

  19. #75
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ S7-ով Կիշինևից եկա Երևան: Ապրի S7-ը: Երկու չվերթն էլ առանց ուշացման, այդ հարցում պահում է իմ անձնական ռեյտինգում բացարձակ ռեկորդակրի ստատուսը:
    Բայց դե Տրիբունը ճիշտ է ասում, տհաճ տարր կա S7-ով թռնելու մեջ, չնայած այն անմիջական կապ չունի ավիաընկերության հետ: Նախ Դոմոդեդովոն բավական անհաջող օդանավակայան է: Շրջեցի ամբողջ շենքով, նորմալ ռեստորան չգտա, ստիպված մեկը մտա: Գին/որակ հարաբերակցությունը աննորմալ վատն էր: "Գինես" գարեջրի կես լիտրանոց գավաթը, որը բերում են պատվիրելուց 20 րոպե հետո, արժի 430 ռուբլի:
    Իսկ Մոսկվա-Երևան չվերթի կոնտինգենտը բավական անհաջող է: Աէրոֆլոտով գոնե ուրիշ երկրներից տրանզիտային ուղևորներ են գալիս, ավելի նորմալ մասսա է: Իսկ էստեղ հիմնականում խոպանչիկներն են: Ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել, արդեն հեռախոսով խոսում են. "հա, դեռ օդի մեջ եմ, մի 10 րոպեից կիջնեմ": Ստյուարդեսսաների հետևից "հը՞ ազիզ" տիպի ռեպլիկաների մասին էլ չեմ խոսում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.10.2012)

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •