EVN-SFO ուղիղ չվերթ չկա: Virgin Atlantic-ը Լոնդոնով է թռնում, Երևան-Լոնդոն հատվածը bmi-ն է իրականացնում:
bmi-ով Լոնդոն թռել եմ, նորմալ ավիաընկերություն է: Ես այն ժամանակ եմ թռել, երբ bmi-ը գերմանական Lufthansa-ին էր պատկանում, հիմա British Airways-ը իրեն գնել է, բայց չեմ կարծում, որ շատ բան փոխված լինի:
Պարզապես պետք է նկատի ունենալ, որ ինքնաթիռը չվերթը սկսում է Թեհրանում, կանգառ անում Երևանում, հետո թռնում Լոնդոն: Նույնը վերադառնալիս: Ուղևորների ճնշող մեծամասնությունը պարսիկներ են: Վերջին շարքում էի նստած, մի "բուրավետ" տատիկ զուգարանի հերթի էր սպասում, չափազանց տհաճ էր
Virgin Atlantic-ով չեմ թռել:
Էջանիշներ