Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: Ավիաընկերություններ

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,085
    Բլոգի գրառումներ
    32

    Ավիաընկերություններ

    Քանի որ բաժինը իմ առաջարկով է բացվել (երևի թե, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում), ինձ պարտավոր եմ համարում այն դատարկ չթողնել

    Եկեք այս բաժնում խոսենք ավիաընկերություններից, նրանց թերություններից և առավելություններից:

    Արմավիա (Երևան-Ամստերդամ-Երևան, Երևան-Օդեսսա 2008թ). սկսեմ մեր ազգային ավիաընկերությունից: Նշված երեք չվերթներից միայն առաջինն է նորմալ անցել: Ամստերդամ-Երևան չվերթը չեղարկեցին բավականաչափ տոմսեր չվաճառելու պատճառով, փոխարենը Դյուսելդորֆի չվերթը (որին նույնպես քիչ տոմսեր էին կարողացել վաճառել) իրականացնող ինքնաթիռը այնտեղից ուղարկեցին Ամստերդամ, մեզ վերցրեցին, նոր ուղևորվեցին Երևան: Ինչի պատճառով մի քանի ժամ կորցրեցինք:
    Բայց դա դեռ ոչինչ: Օդեսսայի չվերթը պետք է տեղի ունենար ցերեկը չորս անց կես: Մի քանի ժամ առաջ ինձ զանգում են Արմավիայից և շատ հանգիստ տոնով տեղեկացնում` "ոչինչ չի փոխվել, պարզապես ձեր չվերթը կկայանա ոչ թե ցերեկվա չորս անց կես, այլ գիշերվա չորս անց կես": Ես պարզապես ապշեցի: Ընդ որում գոնե էլեմենտար ներողություն խնդրեցին միայն որոշակի վրաերթից հետո: 12 ժամ ուշացումը դա աննորմալ երևույթ է և ոչ մի շրջանակների մեջ չի տեղավորվում: Ընդ որում իմ նախկին գործնկերոջ հետ նույն բանն է տեղի ունեցել, նույնիսկ ավելի վատ, իրեն 12-ժամյա ուշացման մասին հայտնել են արդեն օդանավակայանում: Երևի 12 ժամը հատուկ են անում, որ մարդկանց հեշտ լինի բացատրելը:
    Ես ինձ համար որոշել եմ, որ այսուհետ խուսափելու եմ Արմավիայից ամեն գնով: Լավ է մի տեղ պեռեսադկայով (ո՞նց են դրան հայերեն ասում) գնաս ուրիշ ընկերությունով, նույնիսկ ավելի թանկ վճարես, քան թե Արմավիայով:

    Аэрофлот (Երևան-Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա-Երևան 2008թ, Մոսկվա-Հելսինկի-Մոսկվա 2001թ). երևի թե ամենասիրածս ավիաընկերությունը: Լուրջ ուշացումներ չեն եղել: Ինքնաթիռները լավ վիճակում են, սալոնը շատ մաքուր է և հարմարավետ: Սպասարկումից նույնպես գոհ եմ, չնայած պետք է նշել, որ Երևանի չվերթին համեմատաբար վատ են սպասարկում: Սանկտ-Պետերբուրգ - Մոսկբա կարճատև չվերթին (1 ժամ 20 րոպե), նույնիսկ ուտելիք տվեցին (ընդ որում ես ահավոր սոված էի):

    S7 (Երևան-Մոսկվա-Նովոսիբիրսկ-Սեուլ և հակառակը, 2002թ). օգտվել եմ այն ժամանակ, երբ դեռ Սիբիր էր կոչվում: Դժգոհ եմ մնացել: Բոլոր չվերթները բացի Մոսկվա-Երևանից իրականացվում էին շատ անհարմար Տու134 ինքնաթիռներով, նստատեղերն անհարմար էին, վերելքն ու վայրէջքը ահագին տհաճ էին: Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթը մոտ 2 ժամով ուշացրին, Սեուլի չվերթին հազիվ հասանք: Իրականում ես հասկանում եմ, որ հիմա շատ բան է փոխվել, իմ գրեթե բոլոր ծանոթները հավանում են այդ ավիաընկերությանը, սակայն վատ "հետքից" չեմ կարողանում ազատվել և չեռեզ Մոսկվա թռնելիս ապրիորի գերադասում եմ Աէրոֆլոտը:

    Аеросвiт (Երևան-Կիեվ-Երևան 2007թ, Օդեսսա-Կիեվ-Երևան 2009թ). չնայած Կիեվի չվերթը "դե յուրե" պատկանում է Դոնբասսաէրո ընկերությանը, "դե ֆակտո" այդ չվերթներն իրականացնում է Աէրոսվիտը: Միջին ավիաընկերություն է: 2007թ.-ին 2 չվերթն էլ մոտ մի ժամով ուշացան (Երևան-Կիեվ չվերթի ուշացումը պայմանավորեցին օդանավակայանի աշխատանքով, ինչին հավատում եմ, քանի որ նույն ժամանակահատվածում մյուս չվերթերն էլ ուշացումով թռան): 2009թ-ին ավելի լավ տպավորթյուն թողեց, ուշացում բացարձակապես չեղավ, ինքնաթիռի սալոնի վիճակն էլ բարելավվել էր: Նշեմ սակայն որ Օդեսսա-Կիեվ չվերթն իրականացվում էր "տրաքածՇ ԱՆ-24 ինքնաթիռով, ահավոր աղմկոտ էր և ինքնաթիռի մեջ ցուրտ էր (!), նման բան առաջին անգամ էի տեսնում: Նշեմ նաև, որ գները համեմատաբար էժան են:

    КLM (Ամստերդամ - Նյու-Յորք - Ամստերդամ 2008թ). չվերթներն իրականացվում էին Բոինգ 747 խոշոր օդանավով: Գնալուց ոնց որ թե ուշացում չեղավ, հետ գալուց մոտ մի ժամ ուշացավ, ինչը ոնց որ թե օդանավակայանի պատճառով էր, Նյու-Յորքի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է: Ինքնաթիռը դուրս չեկավ` անձնական մոնիտորներ և ականջակալեր (երաժշտություն լսելու համար) չկային, ինչը իմ կարծիքով նորմալ չէ այդ կարգի չվերթի համար: Բայց սպասարկումը գերազանց էր: Ուտելիք 2 անգամ տվեցին: Ու ստյուարդեսսաները չափազանց բարեհամբյուր էին:

    Delta Airlines (Նյու-Յորք - Պորտլանդ - Նյու-Յորք 2008թ). ուշացում եղավ առաջին չվերթին, կարծում եմ կրկին Նյու-Յորքի օդանավակայանի գերծանրաբեռնվածության պատճառով: Տպավորություններս KLM-ի հայելային արտապատկերումն է` ինքնաթիռը շատ բարեկարգ էր, անձնական օգտագործման մոնիտորներով, որի վրա կարելի էր հետևել չվերթի ընթացքին, ինչպես նաև խաղեր խաղալ կամ ֆիլմեր դիտել (ճիշտ է, մեծ մասը վճարովի էին), իսկ սպասարկումը շատ վատն էր, ուտելիք ընդհանրապես չտվեցին (6-ժամանոց թռիչքին!), ստյուարդեսսաները կոպիտ էին:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (04.08.2009), Chuk (20.07.2009), Norton (20.07.2009), Մարկիզ (04.08.2009), Տրիբուն (20.07.2009), Ֆոտոն (04.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527

    Պատ. Ավիաընկերություններ

    չեմ պատկերացնում, թե ոնց կարա Աէրոֆլոտը լավը լինի
    մենակ դրանց "մուժշինա" որ ասում են, սիրտս խառնում ա տո ասա ես քեզ ինչ՞ մուժշինա, այ …

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ribelle (20.07.2009)

  5. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189

    Պատ. Ավիաընկերություններ

    Արմավիայի պահով համաձայն եմ, մի անգամ 14 ժամվա ուշացում է տվել Ադլեր-Երևան չվերթը: Բացի այդ Արմավիայի չվերթները գրեթե միշտ ուշացում են տալիս, դա իրենց ֆիրմային տարբերանշանն է դարձել:
    Իսկ Սիբիրը համեմատաբար լավն է, հազվադեպ է պատահում, որ ուշացում տա: Իմ Ռուսաստանի բարեկամները նախընտրում են Սիբիր, իսկ Արմավիայից խուսափում էն հաճախակի ուշացումների համար:
    Վերջին խմբագրող՝ Norton: 20.07.2009, 10:24:

  6. #4
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ պատկերացնում, թե ոնց կարա Աէրոֆլոտը լավը լինի
    մենակ դրանց "մուժշինա" որ ասում են, սիրտս խառնում ա տո ասա ես քեզ ինչ՞ մուժշինա, այ …
    молодой человек են հիմնականում ասում

    Բայց վատը չի: Հատկապես էս վերջին երկու-երեք տարում շատ են լավացրել սպասարկումը: Էս պահին հիմնական պրոբլեմը Аэрофлот-ի միջազգային հիմնական օդանավակայանն է ` Շերեմետեվոն: Այլանդակ օդանավակայան է: Բայց մի քանի ամսից նոր տերմինալը կբացեն, ու երևի ավելի լավ կլինի: Վնուկովոն ու Դոմոդեդովոն հիմա բարձր կարգի օդանավակայաններ են:

  7. #5
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք այս բաժնում խոսենք ավիաընկերություններից, նրանց թերություններից և առավելություններից:
    Բոլոր ավիաընկերությունները չեմ հիշի որոնցից օգտվել եմ, մի քսանից ավել կլինեն, կարող ա նույնիսկ երեսուն, ներառյալ այնպիսիները որոնց ինքնաթիռները նորմալ նստարան չունեն, ու ինքնաթիռի մեջ հետդ նաև կենդանի ոչխար է թռնում: Բայց հիմնականներից կասեմ, որ Ամերիկյանները թողել են ամենավատ տպավորությունը: Եվրոպականներից Ավստրրիականն ու Չեխականը բավականին լավն են: Ուտելիքը զիբիլ ա, բայց բարեհամբույր են, ժպտում: Air France -ը ահագին լավն ա: Аэрофлот-ը հաճելիորեն զարմացնում ա վերջին ժամանակներս: Аэрофлот-ի բոնուսային համակարգն է շատ լավ աշխատում, բոլորին խորհուրդ եմ տալիս: Ես արդեն մի 150.000 մղոն ունեմ, ու օգտվում եմ ահագին առավելություններից` ներառյալ ձրի տոմսերը: Արդեն որերորդ անգամն է գնում եմ էկոնոմ կարգի տոմս, իսկ ինձ նստելուց առաջ ձրի տեղափոխում են բիզնես կարգ: Մուֆթա կայֆեր

    Turkish Airlines - շատ բան չեմ գրի, բայց ահագին լավն էր: Ուտելիքն էր լավը: Բայց, եթե դրանց ավիաուղիներով թռնում ես դեպի որևէ ասիական փախած երկիր, ապա ցանկացած պատրաստ եղիր լիարժեք բարդակի: Թքած ունեն ամեն ինչի վրա ու իրենց պահում են տիրոջ ու ոչ թե սպասարկողի պես:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.07.2009), One_Way_Ticket (20.07.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,019
    Բլոգի գրառումներ
    17

    Պատ. Ավիաընկերություններ

    Իմ օգտվածներից մենակ Ավստրիականն ա, որ ամեն ինչը տեղը տեղին ա: Չեխականը Եվրոպայում եվրոպացիների նման ա, Հայաստանում՝ հայերի: Դե Արմավիան էլ չասեմ... Մի անգամ Ամստերդամ մեկնելուց հետո որոշեցի, որ սրանից հետո տրանզիտ թռիչքներով չլվելու եմ, բայց էլ չեմ օգտվելու էդ ծառայություններից:

  10. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,739
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Արմավիայից շատ վաղուց չեմ օգտվել: Հայերից հեռու

    Lufthansa - Ընդհանրապես շատ լավնա ` աշխարհի մակարդակով, բայց Երևան թռնող ինքնաթիռը - բռռռռռռռ.... ոնց որ կուկուռուզնիկ լինի: Այ մարդ մի հատ A320-ը ինչ էր որ չեք թռցնում: Սովորական ձեռքի փոքր ճամպրուկը, որ հանգիստ տեղավորվում է ինձ հայտնի բոլոր ինքնաթիռների պահատեղերում, էս ինքնաթիռում անհնար է... Ինչ վերաբերում է Երևանի ներկայացուցչությանը` թող ու փախի: Մի խումբ բանից բեխաբար, յան անտեր ծառայողներ...

    British Airways - Ընտիր էր: Անգլիացիները իրենց մակարդակի վրա են, իհարկե ավելի թանկ վարձատրության դիմաց:

    Austrian Airlines - Դուրս եկավ, սկսած ինքնաթիռից, վերջացրած սպասարկումով ու սննդով (հազվադեպ բան է, որ ինքնաթիռում տրվող սնունդը դուրս գա): Նույնիսկ երկաթից դանակ պատառաքաղ տվեցին:

    Aeroflot - ռուսներից դե ինչ պահանջենք...

    Մնացածի մասին հետո...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    27

    Պատ. Ավիաընկերություններ

    Airfrance-ից ոչ ոք չի օգտվե՞լ, ինձ իրանց սպասարկումն ա դուր եկել մենակ

    Արմավիայից հիասթափված եմ

    մեկ էլ Այրաֆլոտից եմ օգտվել միջին մակարդակա
    Վերջին խմբագրող՝ Apsara: 04.08.2009, 00:08:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Airfrance-ից ոչ ոք չի օգտվե՞լ, ինձ իրանց սպասարկումն ա դուր եկել մենակ

    Արմավիայից հիասթափված եմ

    մեկ էլ Այրաֆլոտից եմ օգտվել միջին մակարդակա
    Airfrance-ն լավագույն ավիաբեռներ կորցնող կամպանիան ա: Բոլորը, ում գիտեմ որ թռել են, պարտադիր մի բան կորցրել են բեռներից սրանց մոտ:

  13. #10

    Պատ. Ավիաընկերություններ

    Արմավիան շատ անպատասխանատու ու անկազմակերպ ավիաընկերություն է: Որքան առիթ է եղել օգտվել նրանց ծառայություններից այնքան հիասթափվել եմ: ՈՒղղակի ստիպված եմ եղել օգտվել ավելի հարմար չվերթ չլինելու պատճառով: Բայց վերջին դեպքից հետո այլևս ցանկություն չունեմ օգտվել նրանց ծառայությունից: Անցյալ տարի ես գնել էի տոմս դեպի Սոչի, թռիչքը նախատեսված էր ժամը 8-ին ուստի ես առավոտյան 6-ին արդեն այնտեղ էի՝ հաշվառումը միանգամից անցա ու այստեղ սկսվեց իսկական տանջանքը: Ժամը մեկ հայտարարում էին որ թռիչքը հետաձգվում է անհայտ պատճառներով: Վերջը այնքան ձգձգեցին մինչև երեկոյան ժամը 9-ին Արմավիան առաջարկեց թռչել մի յուղոտ-մրոտ Յակ-42 -ով որն այդ ժամանակամիջոցում հասցրեց 2 անգամ գնալ-գալ Սիմֆերոպոլ, իսկ Ա-319 -ը որով իրականում պետք է թռչեի ըստ չվերթի՝ իրեն համար հանգիստ թռավ Վիեննա: Իսկ եթե 3ակ-42-ով չթռչէի ապա պետք է սպասեի Ա-319-ի վերադարձին Վիեննայից ու թռչէի գիշերվա ժամը 11-ին:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  14. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12

    Պատ. Ավիաընկերություններ

    Մի քանի տարի առաջ օգտվել եմ Աերոֆլոտից, կասեմ, որ ընդհանրապես հայ ուղեկցորդուհիների սպասարկումից հաճույք չեմ ստացել: Ամենաշատը տհաճ է եղել նրանց դեղին ներկած ու տակից սևը եկած մազերը: Արմավիայի աշխատողներին էլ չեմ սիրում: Լուֆթանզայից գոհ եմ եղել:

  15. #12
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026

    Պատ. Ավիաընկերություններ

    Aeroflot Արդեն միջազգային թռիչքների(իմ) սկզբում նորմալ էր, գնալուվ լավանում էր, վաղուց չեմ թռել, բայց լավը կլինի: Վստահությունն անձնակազմին՝ պինդ սովետական:

    CSA Չեխական, Ցյուրիխ- Պրագ- Երևան: հիանալի, ճշգրիտ, երբևիցե պրոբլեմներ չենք ունեցել բագաժի, ժամացուցակի հետ: Քանի որ գիշերային թռիչք է, նենց լավ վերմակներ են տալիս քնելու համար, սպասարկումը՝ նորմալ (ես ընդհանրապես շատ բան չեմ սպասում ինքնաթիռից, միայն թե տեղ հասցնի): Հա, օդաչուների հմտությունը՝ բարձրակարգ:

    Armavia Երևան- Ցյուրիխ (դա Դյուսսելդորֆի փոխարեն է հիմա):
    Ինքս դեռ չեմ թռել, բայց այս ամառ եկավ մայրս: Շատ գոհ էր(բացի ուտելիքից, բայց դե դա չի կարևորը), ուշացում չի եղել, իսկ գնալուց նույնիսկ 30րոպե շուտ են վայրէջք կատարել Երևանում: Բայց Ցյուրիխում անգտնելի էր նրանց ռեգիստրացիաի տեղը, ոչ ոք չգիտեր...գուցե դա նրանց սխալը չէր:
    Հիմա տոմսերս պատվիրեցի նրանց մոտ ինտերնետով, մի պրոբլեմ առաջացավ իմ անուշադրության պատճառով: Զանգեցի մի համարով՝ ստից հանգստագրեցին: Բայց մի մեյլ էլ էի գրել, բացատրությամբ ու իմ հեռախոսով: Իրենք Երևանից իսկույն զանգեցին (կիրակի օր, այստեղ անհնար սերվիս), պարզեցինք, մի լավ տարբերակ առաջարկեց, բոլորիս հարմար: Դեռ շատ գոհ եմ:

    Air France եթե ընտրություն ունենամ՝ չեմ թռչի նրանց հետ: Ուշացող, Փարիզում անընդհատ գործադուլ անող, պերեսադկայի դեպքում բագաժ կորցնող: Օդաչուներն էլ՝ նենց, միջակ...

    Swissair(ողորմիկ) , Swiss : Բայց երբեմն վայրեջքին այնպիսի անհանգիստ աղմուկ ու ռեզկի տոռմուզ են տալիս, որ ակամա հիշում ես «տաշտերի» վրա անսխալ թռչող ռուսներին ու հայերին:

    American Airlines Ցյուրիխ- Նյու Յորք ուղիղ: Շատ լավն է, խոսք չունեմ:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 04.08.2009, 19:48:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարկիզ (04.08.2009), Ռուֆուս (04.08.2009)

  17. #13
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի տարի առաջ օգտվել եմ Աերոֆլոտից, կասեմ, որ ընդհանրապես հայ ուղեկցորդուհիների սպասարկումից հաճույք չեմ ստացել:
    Ջանս, հայ ուղեկցորդուհիները Աերոֆլոտում ինչ գործ ունեին ??

  18. #14
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    British Airways - Ընտիր էր: Անգլիացիները իրենց մակարդակի վրա են, իհարկե ավելի թանկ վարձատրության դիմաց:
    Իսկ ինձ դուր չի եկել:
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Airfrance-ն լավագույն ավիաբեռներ կորցնող կամպանիան ա:
    Իսկ ես միշտ մտածել եմ, որ ռեկորդը հենց British-ինն ա:

    Չգիտեմ ինչի են բոլորը Аэрофлот-ի մասին միջին կամ վատ կարծիքի, բայց ես մոտ 150 հազար մայլ ունեմ (մի 50 թռիչքից ավել), ու ընդամենը մի անգամ եմ մի ժամ ուշացում ունեցել, իսկ բեռս էլ ոչ մի անգամ չի կորել: Մի անգամ կինս ա լավ ուշացում ունեցել, ու Մոկսվայի տեղը իջել ա Սանկտ Պետերբուրգ, բայց պատճառը շատ վատ եղանակային պայմաններին էին:

  19. #15
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,143
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Մազալու ավիաընկերությունները շարքից:

    Tajik Air - Բիշքեք - Դուշանբե Ինքնաթիռը մի հազար տարեկան AН 24: Նստարաններ գրեթե չկային, հանել էին տեղը ավտոբուսի նստարաններ էին դրել; Թռիչքի տևողությունը 3,5 ժամ: Նորմալ ինքնաթիռով պիտի լիներ մի ժամ: Դե ուղեկցորդուհի բան, սենց հասկացությունների մասին խոսելն ավելորդ է. պիտի մարդա իրա գլխի ճարը տեսնի:

    Բիշքեքի ու Դուշանբեի մեջտեղով անցնում ա Տյան-Շանի արևմտյան ճյուղավորումներից մեկը: Ամենացածր պիկը 5000 մետրից բարձր է: Տեղեր կան, որ վեր էի թռնում ու օդաչուին գոռում էի "Արաաաաա, աջ պահի, կպնում ենք":

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.08.2009), dvgray (05.08.2009), Kita (04.08.2009), murmushka (05.08.2009), Հայկօ (04.08.2009), Մարկիզ (04.08.2009), Ռուֆուս (04.08.2009)

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •