Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: Ավիաընկերություններ

  1. #46
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Տուրիստական ֆորումում գրեցի այդ մասին, ինձ ասացին, որ սխալ եմ արել, որ համաձայնվել եմ տոմսի արժեքը հետ վերցնել։ ԵՄ երկրներ մեկնող չվերթների համար գործում է կոնվենցիա, որը սահմանում է, որ ավիաընկերությունը, եթե ինձ առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ չի պահել չվերթի չեղարկելու մասին, պարտավոր է ինձ ուղարկել մոտակա չվերթով (կարևոր չէ, տվյալ ավիաընկերության հետ ինքը ինչ-որ համաձայնագիր ունի, թե ոչ), կամ կոմպենսացիա վճարել։ Իմացեք ձեր իրավունքները, իմ սխալը չկրկնեք։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (08.09.2011)

  3. #47
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,228
    Բլոգի գրառումներ
    2
    Արմավիան ուղղակի անտանելի ա դարձել: Բոլոր մեկնումներն ու ժամանումները մի քանի ժամ ուշացումով են ու ոչ մի նորմալ տեղեկություն չեն տալիս: Երկու ամիս առաջ Լառնակա-Երևան չվերթը վերջին պահին հանեցին ու ես մնացի Լառնակայում: Ստիպված հաջորդ օրը Աթենքով հետ եկա: Դեռ մի բան էլ զանգել էին Արմավիայից ու ասում էին մի շաբաթ սպասեք, հաջորդ հինգշաբթի հետ կգա Լառնկայից

    Զվարթնոց 1
    Զվարթնոց 2

    Էսօր Արմավիայի բոլոր թռիչքները մի քանի ժամ ուշացումով են: Ու ամենավատը էն ա, որ ժամանակին չեն ասում: 18:55-ի թռիչքը մեկ հետաձգեցին 20:00, հետո 20:30, հետո 21:15, վերջում 03:00: Ու մեր 2 ժամանոց թռիչքը, որը առանց այն էլ ահավոր թանկ են վաճառել վրաներս դարձավ կեսօրյա ճանապարհորդություն: Ու էս դեռ էս պահի դրությամբ, թե ժամը 03-ին ինչ կլինի, էտ դեռ հարց ա:



    Կարճ ասած, հազար ավիաընկերությունով եմ ստեղ ընդեղ թռել, Արմավիայից վատը չկա - տոմսերը միշտ խայտառակ թանկ, ու միշտ ուշացումներով: Ուր ուզում եք գնացեք, մի քիչ նույնիսկ ավելի թանկ վճարեք, բայց Արմավիայից մի օգտվեք: Եվրոպայում Երևան-Լառնակա կարգի կարճ թռիչքների առավելագույն գինը 200 եվրոյա, սրանք տոմսը վրեքներս 500-600 եվրոյով են վաճառում, երկու ամիս առաջ արհեստական դեֆիցիտ են ստեղծում, ու մի բան էլ կարճ թռիչքը սարքում են շուրջերկյա ճանապարհորդություն:

    Մի օգտվեք Արմավիայից ոչ մի դեպքում, թող գնա բանկռոտ լինի:

    Համ էլ ստեղից ընդեղից լսեմ եմ, որ իրանց աշխատողների աշխատավարձերը խայտառակ ուշացումներով են տալիս:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 12.07.2012, 21:48:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (12.07.2012), Ֆոտոն (13.07.2012)

  5. #48
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Քանի Տրիբունը թեման կենդանացրել է, նոր մեկնաբանություն անեմ, քանի որ այս թեմայում առաջին գրառումիցս շատ ժամանակ է անցել, և այդ ժամանակահատվածում շատ եմ թռել (հիմնականում Եվրոպա)։

    Ուրեմն, այս պահին ամենաշատը գոհ եմ Չեխական ավիաուղիներից։ Սպասարկումը լավն է, գները մատչելի։ Երևան-Պրահա չվերթն իրականացնող ինքնաթիռները կահավորված են էկրաններով, որոնք տեղադրված են մի քանի շարքը մեկ։ Կարող ես տեսնել թռիչքի ընթացիկ պարամետրերը, ինչպես նաև քարտեզի վրա դիրքը, թռիչքի ուղղությունը, մնացած ժամանակը։ Ինքնաթիռների սրահերի վիճակը գոհացուցիչ է։ Ուշացումները հազվադեպ են։ Պրահայի օդանավակայանը բավական հարմար է տրանզիտի համար, բացի ամեն ինչից կարելի է հիանալի չեխական գարեջուր վայելել։ Մի անգամ Պրահայով Վարշավա էի թռնում, չվերթների արանքում 50 րոպե ունեի։ Երևան-Պրահան 25 րոպե ուշացրին, և Վարշավայի չվերթին չհասցրի։ Գրանցեցին հաջորդ չվերթին հինգ ժամ հետո, և 200 չեխական կրոնի կտրոն տվեցին սնվելու համար։
    Չեխական ավիաուղիների ակնհայտ թերություններից մեկը չվերթների անհասկանալի քարտեզն է։ Մյունխեն, Ցյուրիխ, Լոնդոն ես հաճույքով կթռնեի իրենց հետ, սակայն դեպի այդ խոշոր և կարևոր քաղաքներ չեխերը ինչ-ինչ պատճառներով չվերթներ չունեն։

    Հաջորդը Աէրոֆլոտն է։ Չնայած ոմանց մոտ գոյություն ունեցող կանխապաշարմանը, թե ռուսական ավիաընկերությունը ինչ պիտի լինի, Աէրոֆլոտը առաջարկում է բարձրակարգ սպասարկում և նախանձելի ճշտապահությամբ իրականացնում է իր չվերթները (վերջերս 8 սեգմենտ եմ թռել, ոչ մեկը ոչ մի րոպե չի ուշացել)։ Շերեմետյեվոյի նոր D և E տերմինալները բավական հարմարավետ են։ Եվս մեկ առավելություն․ կարելի է թռնել կամայական օր, և նույնիսկ ընտրել․ առավոտյան թռնել, ցերեկը, թե երեկոյան, մինչդեռ այլ ընկերությունների դեպքում պիտի շաբաթվա օրերը բռնացնես։ Թերություններից․ Եվրոպա թռնելը հարմար չէ․ Մոսկվայի հյուսիսային դիրքի պատճառով ճանապարհը երկարում է, գներն էլ լեհական ու չեխական ավիաուղիների համեմատ թանկ են։

    Ուզում եմ ներողություն խնդրել ռուսական մյուս խոշոր ավիաընկերությունից S7-ից առաջին գրառման համար։ Կարծիք կազմել նրա մասին հիմնվելով նախկին Сибирь ավիաընկերության վրա ճիշտ չէր։ S7 շատ էլ նորմալ ընկերություն է, առաջարկում է նորմալ սպասարկում, և թռածս չորս չվերթներից չի ուշացրել և ոչ մեկը։

    Մի անգամ թռել եմ ավստրիական ավիաուղիներով։ Լիքը լավ բաներ էի լսել իրենց մասին, բայց իրականության հետ չհամնկավ։ Թանկ գներ, միջակ սպասարկում, իսկ երեք չվերթներից երկուսը ավելի, քան մեկ ժամով ուշացրեցին։

    Վերջերս շատ եմ թռել LOT լեհական ավիաուղիներով։ Գները թերևս ամենաէժանն են Երևանից Եվրոպա թռնելու համար (մի անգամ հարմարեցրեցի 191 դոլլարով Վարշավա գնալ-գալ)։ Սպասարկումը միջակ է, կերակրում են բուտերբրոդով, իսկ վերջին անգամ բուտերբրոդից անգամ երշիկն էին վերացրել։ Բավական ճշտապահ են։ Նույնիսկ երբ մեկնակետից ուշացումով են թռնում, կարողանում են ժամանակին հասնել նշանակետին։ Հետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ ուշացման դեպքում տրանզիտային ուղևորներին սպասում են։
    Վարշավայով տրանզիտի հիմնական թերությունը լեհ քաջ սահմանապահների հետ հանդիպումն է։ Անձնագրային ստուգումն այստեղ ամենդանդաղն է Եվրոպայում։ Վերջին անգամ մի ժամ երևի սպասել եմ հերթի մեջ։
    Եվս մեկ թերությունը․ Երևանից էլեկտրոնային հաշվառում չունեն (հատկապես երբ առանց ուղեբեռի ես թռնում, էլեկտրոնային հաշվառումը շատ հարմար է և ժամանակ է խնայում)։ Բացի դրանից, տրանզիտով թռնելիս Զվարթնոցում չեն տալիս չվերթիդ երկրորդ նստեցման կտրոնը, այն պիտի ստանաս Վարշավայի օդանավակայանում։

    Արմավիայով այն ժամանակվանից ի վեր չեմ թռել։ Ոչ էլ մտադրվում էի։ Սեպտեմբերի համար ուկրաինական Աէրոսվիտից Երևան-Կիև-Բուխարեստ տոմս էի գնել։ Հետո էս ախմախները ուրբաթ օրերի Երևան-Կիև չվերթները չեղարկեցին։ Մտածեցի, մտածեցի ինչ անեմ, ուրիշ ոչ մի խելքին մոտ տարբերակ չէր երևում, ստիպված առաջարկեցի ինձ գրանցել Արմավիայի հինգշաբթի օրվա չվերթին (Աէրոսվիտը այդ չվերթին code share ունի), համաձայնվեցին։ Հիմա սարսափով եմ սպասում։ Մտա, նայեցի Արմավիայի Երևան-Կիև չվերթների ստատիստիկան, ամեն երկրորդը ուշացրել են, իսկ ամեն երրորդը՝ մոտ վեց ժամով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (12.07.2012)

  7. #49
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,228
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը Աէրոֆլոտն է։ Չնայած ոմանց մոտ գոյություն ունեցող կանխապաշարմանը, թե ռուսական ավիաընկերությունը ինչ պիտի լինի, Աէրոֆլոտը առաջարկում է բարձրակարգ սպասարկում և նախանձելի ճշտապահությամբ իրականացնում է իր չվերթները (վերջերս 8 սեգմենտ եմ թռել, ոչ մեկը ոչ մի րոպե չի ուշացել)։ Շերեմետյեվոյի նոր D և E տերմինալները բավական հարմարավետ են։ Եվս մեկ առավելություն․ կարելի է թռնել կամայական օր, և նույնիսկ ընտրել․ առավոտյան թռնել, ցերեկը, թե երեկոյան, մինչդեռ այլ ընկերությունների դեպքում պիտի շաբաթվա օրերը բռնացնես։ Թերություններից․ Եվրոպա թռնելը հարմար չէ․ Մոսկվայի հյուսիսային դիրքի պատճառով ճանապարհը երկարում է, գներն էլ լեհական ու չեխական ավիաուղիների համեմատ թանկ են։
    Լրիվ համաձսյն եմ: Աէրոֆլոտը շատ ա լավացել: Շերեմետեվոյի նոր տերմիլաներն էլ ահագին լավն են:

    Ոչ մի անգամ ուշացում չեմ ունեցել, ոչ մի անգամ բագաժ չեմ կորցրել: Ամեն նստելուց հատուկ մոտեցել են ու շնորհակալություն են հայտնել, որ նորից օգտվում եմ իրենց ընկերությունից (ամիսը գոնե մի անգամ Աէրոֆլոտով թռիչք ունենում եմ), ամեն երկրորդ թռիչքս ձրի upgrade են արել բիզնես կլաս: Skyteam-ի բոնուսային համակարգը շատ լավ աշխատում ա, Աէրոֆլոտով կուտակածս մայլերով ես արդեն հասցրել եմ ձրի երկու տոմս Air France-ից առնել ուղիղ Երևան-Փարիզ-Երևան (չնայած էս դեպքում մայլերը հաշվում են ծիպա թռել ես Աէրոֆլոտով Երևան-Մոսկվա-Փարիզ-Մոսկվա-Երևան), երեք տոմս էլ հենց Աէրոֆլոտ-ից Երևան-Մոսկվա-Երևան ու դեռ կարող եմ մի հինգ տոմս էլ վերցնել:

    Ուզում եմ ներողություն խնդրել ռուսական մյուս խոշոր ավիաընկերությունից S7-ից առաջին գրառման համար։ Կարծիք կազմել նրա մասին հիմնվելով նախկին Сибирь ավիաընկերության վրա ճիշտ չէր։ S7 շատ էլ նորմալ ընկերություն է, առաջարկում է նորմալ սպասարկում, և թռածս չորս չվերթներից չի ուշացրել և ոչ մեկը։
    Քիչ եմ օգտվել, բայց հիացած չեմ: Ուշացումներ քիչ են ունենում, բայց մազալու ռեյս ա: Միշտ մեջը լիքը հոքնած խոպանչի ու անկապ բազարներ տեղի համար, ձեռքի բագաժի համար .... Հետո դոմոդեդովոյում սպասելը մի ուրիշ ձևի միջազգային միջոցառում ա: Ընդեղից են հիմնականում թռիչքները Տաշքենդ, Շիմքենդ, Կարագանդա, Օշ, Դուշանբե, Խուջանդ, Կոստանայ, Բուգուլմա...... Ու էտ կողմերի խոպանչիները, Աստված տվել չի խնայել: Մերոնք դեմները հրեշտակ են:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (12.07.2012)

  9. #50
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Վախեցրիք, ես էլ հենց էսօր Արմավիայից տոմս էի պատրաստվում առնել: Հատկապես, որ անցած անգամ ոչ մի խնդիր չեմ ունեցել թռիչքի հետ:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմավիայից վատը չկա - տոմսերը միշտ խայտառակ թանկ, ու միշտ ուշացումներով:
    Բայց ախր էս պահին իրենց առաջարկածն ամենաէժանն է, մոտ 200-250 եվրոյի տարբերությամբ:

  10. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,143
    Բլոգի գրառումներ
    17
    Ուզում եմ ես էլ չեխականի գովքն անել: Գնի համեմատ բավական բարձրորակ է: Էն աստիճանի, որ ավտոբուսով Պրագա հասնելն ինձ չանհանգստացրեց: Ի դեպ, էս անգամ անհավատալիորեն արագ թռավ. ընդամենը երեք ժամ, տասը րոպե: Մտածում եմ` սենց որ շարունակվի, տելեպորտացիայի էլ կհասնենք: Ինձ թվում ա` գիտեմ, թե ինչու չեխականը կոնկրետ Մյունխեն ու այլ ոչ շատ հեռու գերմանական քաղաքներ չի գնում: Ամբողջ հարցն էն ա, որ տրանսպորտի մյուս միջոցներն ավելի էժան են ու նախընտրելի Պրագա-Մյունխեն, Պրագա-Բեռլին և այլ ճամփորդություններ կատարողների համար: Մեկը ես ահագին հետո եմ իմացել, որ Բեռլին-Պրագա չվերթ չկա: Անկախ ինձնից ես էլ էի ավտոբուս պլանավորել:

    Լեհականով էի ուզում գալ, բայց չստացվեց: Իրենց տոմսերն օնլայն առնելն էլ ա խնդիր:

    Ի դեպ, ավստրիականից էլ եմ շատ գոհ: Ուղղակի մեկ-մեկ անկապ թանկ ա լինում: Այ իրենց գնային քաղաքականութունը չեմ հասկանում, որովհետև եթե էժան տոմս ճարում ես, չեխականից էլ էժան ա լինում, բայց ամբողջ հարցն էն ա, որ սովորաբար էժան տոմս չես ճարում:

    Ինչ վերաբերում ա Արմավիային, ես արդեն հինգ տարի ա բոյկոտում եմ Ամստերդամ-Երևան չվերթից հետո: Նախընտրում եմ ճամփեքս երկարացնել, բայց գոնե իմանալ, որ էդքան ժամում կհասնեմ, քան հույսս դնել «ուղիղ» չվերթի վրա, որը հաճախ տրանզիտից էլ երկար ա տևում ուշացումների պատճառով:Մի խոսքով, պետք ա իրանց անընդհատ բոյկոտած պահել: Զարմանում եմ, որ դեռ մարդիկ կան, որ առնում են իրանց տոմսերը:

    Բա իմացա՞ք Հալեպի չվերթի պատմությունները: Լրիվ անասուն են դրանք:

  11. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,143
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Lem-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախեցրիք, ես էլ հենց էսօր Արմավիայից տոմս էի պատրաստվում առնել: Հատկապես, որ անցած անգամ ոչ մի խնդիր չեմ ունեցել թռիչքի հետ:


    Բայց ախր էս պահին իրենց առաջարկածն ամենաէժանն է, մոտ 200-250 եվրոյի տարբերությամբ:
    Ո՞նց, էդ ու՞ր ա գնում, որ տենց էժան ա: Աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա:

  12. #53
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2010
    Գրառումներ
    10
    Իսկ որևէ մեկը Virgin Atlantic -ին ծանո՞թ է Երևան -Սան Ֆրանցիսկո չվերթ;
    Շնորհակալություն

  13. #54
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Մեջբերում mashok_-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որևէ մեկը Virgin Atlantic -ին ծանո՞թ է Երևան -Սան Ֆրանցիսկո չվերթ;
    Շնորհակալություն
    EVN-SFO ուղիղ չվերթ չկա: Virgin Atlantic-ը Լոնդոնով է թռնում, Երևան-Լոնդոն հատվածը bmi-ն է իրականացնում:
    bmi-ով Լոնդոն թռել եմ, նորմալ ավիաընկերություն է: Ես այն ժամանակ եմ թռել, երբ bmi-ը գերմանական Lufthansa-ին էր պատկանում, հիմա British Airways-ը իրեն գնել է, բայց չեմ կարծում, որ շատ բան փոխված լինի:
    Պարզապես պետք է նկատի ունենալ, որ ինքնաթիռը չվերթը սկսում է Թեհրանում, կանգառ անում Երևանում, հետո թռնում Լոնդոն: Նույնը վերադառնալիս: Ուղևորների ճնշող մեծամասնությունը պարսիկներ են: Վերջին շարքում էի նստած, մի "բուրավետ" տատիկ զուգարանի հերթի էր սպասում, չափազանց տհաճ էր
    Virgin Atlantic-ով չեմ թռել:

  14. #55
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,784
    Բլոգի գրառումներ
    1
    Հոկտեմբերի 12-ից BMI-ը դադարեցնում է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթըերթը բավարար ուղևորահոսք չլինելու պատճառով։ Փոխարենը Թեհրանը, և միացյալ Բաքու-Թբիլիսի չվերթները կդառնան առանձին-առանձին ուղիղ չվերթներ։

  15. #56
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2010
    Գրառումներ
    10
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    EVN-SFO ուղիղ չվերթ չկա: Virgin Atlantic-ը Լոնդոնով է թռնում, Երևան-Լոնդոն հատվածը bmi-ն է իրականացնում:
    bmi-ով Լոնդոն թռել եմ, նորմալ ավիաընկերություն է: Ես այն ժամանակ եմ թռել, երբ bmi-ը գերմանական Lufthansa-ին էր պատկանում, հիմա British Airways-ը իրեն գնել է, բայց չեմ կարծում, որ շատ բան փոխված լինի:
    Պարզապես պետք է նկատի ունենալ, որ ինքնաթիռը չվերթը սկսում է Թեհրանում, կանգառ անում Երևանում, հետո թռնում Լոնդոն: Նույնը վերադառնալիս: Ուղևորների ճնշող մեծամասնությունը պարսիկներ են: Վերջին շարքում էի նստած, մի "բուրավետ" տատիկ զուգարանի հերթի էր սպասում, չափազանց տհաճ էր
    Virgin Atlantic-ով չեմ թռել:
    Շնորհակալություն պատասխանի համար:
    Այս պահին կա չվերթ, որի 2 հատվածն էլ իրականացնում է Virgin Atlantic -ը, ընդ որում շատ մատչելի (սեպտմբեր-հոկտեմբեր ժամանակահտվածի համար): ԵՎ իհարկե խառը չվերթներ bmi Virgin Atlantic, British Airways Virgin Atlantic:
    bmi-ի պարսիկների մասին արդեն լսել եմ , այդ պատճառով փորձում էի հասկանալ որն է գերադասելի - պասիկները թ՞ե Virgin Atlantic-ը

  16. #57
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Մեջբերում mashok_-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պահին կա չվերթ, որի 2 հատվածն էլ իրականացնում է Virgin Atlantic -ը
    Ուշադիր նայեք, Երևան-Լոնդոն հատվածի տակ մի տեղ գրված կլինի "operated by bmi": Դա codeshare է կոչվում, մի ավիաընկերություն տոմսեր է վաճառում այլ ավիաընկերության չվերթին` որպես սեփական չվերթի:

  17. #58
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2010
    Գրառումներ
    10
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադիր նայեք, Երևան-Լոնդոն հատվածի տակ մի տեղ գրված կլինի "operated by bmi": Դա codeshare է կոչվում, մի ավիաընկերություն տոմսեր է վաճառում այլ ավիաընկերության չվերթին` որպես սեփական չվերթի:
    Իրոք այդպես է.
    Փաստորեն Երևան-Լոնդոն 3 չվերթն էլ նույնն են - BMI, British, Virgin Atlantics

  18. #59
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,228
    Բլոգի գրառումներ
    2
    Արմավիա .... Էլի հինգ ժամ ուշացում ...

  19. #60
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,307
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմավիա .... Էլի հինգ ժամ ուշացում ...
    Արմավիա չէ… արմավենի… արմավենու արագություն ունի…

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •