Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: Ավիաընկերություններ

  1. #31
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Երեկ իրենցից տոմս գնեցի, էսօր կարդում եմ, ինչ-որ դիսքաունտերական կայֆեր են` ուղեբեռ հանձնելը լրացուցիչ գումար, օդանավակայանում հաշվառումը` լրացուցիչ գումար, ինքնաթիռում սնունդը` էլի փողով: Մի քիչ տարօրինակ է նայվում, քանի որ ընդամենը 10-20 դոլլար ավել վճարելով, կարող էի չեխականով կամ ավստրիականով թռնել, որտեղ հաստատ նման վճարներ չկան (իրականում ես էժանության հետևից չէի ընկել, պարզապես բալտիկի չվերթների օրերն էին ինձ շատ հարմար): Հիմա կոնկրետ հարցերս հետևյալն են:
    1) Կայքում ասվում է, որ Երևանից թռնող չվերթին ինտերնետով ռեգիստրացիա չկա: Այդ դեպքում օդանավակայանում հաշվառումը վճարովի՞ է, թե անվճար: Եվ մեկ հարց, օդանավակայանի self-checkin ավտոմատում հաշվառումը նու՞յնպես վճարովի է (Երևանում դրանցից չկան, բայց հետդարձին ամենայն հավանականությամբ կլինեն):
    2) Երևանից թռնելիս ուղեբեռ հանձնելը վճարովի՞ է: Իմ տոմսի տարիֆը էկոնոմ է, ըստ վեբկայքի ինֆորմացիայի պիտի վճարովի լինի, բայց դե մարդ ես, կարող է մեզ համար բացառություն են անում
    3) Երևան-Ռիգա և Ռիգա-Երևան չվերթների ժամանակ կերակրու՞մ են: Եթե այո, վճարովի՞ թե անվճար: Ներքին եվրոպական չվերթներին 99% հավանականությամբ չեն կերակրի (պետք էլ չի ):

    Կանխավ շնորհակալ եմ:

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, որևէ մեկը երբևէ airbaltic-ով թռել է՞ (մի քանի հարց ունեմ):
    Աաա, Բալթիքի հետ կապված ես էլ հարցեր ունեմ: Իրա լավն էն ա, որ միակողմանիները լաաավ էժանոտ են, բայց էդ սաղ լրացուցիչ ծախսերը չգան, անցնեն ուրիշ ավիաընկերությունների գներից:

  3. #33
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,774
    Բլոգի գրառումներ
    1

    Կներես երեկ չկարողացա պատասխանեմ:
    Ինքը հա տենց դիսքաունթերական վիճակ ա: Ինչ որ միջին բան Ռյան էյիրի ու նորմալ ավիաուղիների մեջ, ուղղակի մեր մոտ էնքան հարկ ա մտնում որ գինը էլի դառնում ա եսիմինչ: Ես իրենցից տոմս առա որովհետև մոտ երկու անգամ էժան էր մնացածից: Լավ հիմա հերթով հարցերով:
    1. Հա օնլայն հաշվառում չկա Երևանի օդանավակայանում: Բայց կայքում չգիտեմ ինչ ա, ես սովորական ոնց որ մյուս ավիաուղիներով հաշվառումը անցել եմ: Ոչ մի գումար պետք չի:
    2. Ուղեբեռը մինչև քսան կիլոգրամ հանձնում ես որի համար եթե չեմ սխալվում տոմս գնելուց ավելացրել էի քսան եվրո, և մեկ կտոր մինչև ութ կիլոգրամ կարող ես վերցնել ինքնաթիռ: Բայց միայն մեկ կտոր: Ես ունեի փոքր ճամպրուկ ու նոթբուք, ահագին երկար բանակցություններից հետո վերջը թողեցին նոթբուքս տանեմ: Ուզում էին ամեն կիլոգրամի համար ամեն օդանավի թռիչքի համար(իմ դեպքում երկու թռիչք, քանի որ Ռիգայում օդանավ եմ փոխում) տասնհինգ եվրո: Արդյունքում իննսուն եվրո էին ուզում երեք կիլոգրամանոց նոթբուքիս համար:
    3. Փողին մունաթ մենյու կա դիմացի գրպանում կարող ես վերցնել ինչ ուզում ես պատվիրել: Գումարը նույնիսկ կրեդիտ քարտով կարող ես վճարել եթե չեմ սխալվում: Մինչև հիմա մտածում եմ էտ ինտերնետին ոնց են կպնում: Լավ ինչևէ, ես անձամբ չեմ փորձել, որովհետև ինքնաթիռում միշտ քնում եմ:

    Եթե էլի հարցեր լինեն, հարցրու:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաա, Բալթիքի հետ կապված ես էլ հարցեր ունեմ: Իրա լավն էն ա, որ միակողմանիները լաաավ էժանոտ են, բայց էդ սաղ լրացուցիչ ծախսերը չգան, անցնեն ուրիշ ավիաընկերությունների գներից:
    Ասա

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (17.06.2011), StrangeLittleGirl (18.06.2011)

  5. #34
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը

    Ասա
    Սաղ ասեցիր էլի: Բայց բագաժի փողն ինչքան գիտեմ 30 եվրո ա:

  6. #35
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,774
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ ասեցիր էլի: Բայց բագաժի փողն ինչքան գիտեմ 30 եվրո ա:
    Տոմսի հետ միաժամանակ առնելուց քսան ա: Հետո առանձին առնելուց կարող ա երեսուն ա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.06.2011)

  8. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Ժողովուրդ, մի հատ կասե՞ք՝ Երևանից Եվրոպա թռիչքներ իրականացնող որ ավիաընկերությունների միակողմանի տոմսերն են գոնե երկկողմանիից էժան, բացի airbaltic-ից:

  9. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Ժող, էս air baltic-ը տեղ ընտրելու համար էլ ա փող ուզում: Կարո՞ղ ա եթե չվճարեմ, հետո օդանավակայանում ուզեն:

  10. #38
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, էս air baltic-ը տեղ ընտրելու համար էլ ա փող ուզում: Կարո՞ղ ա եթե չվճարեմ, հետո օդանավակայանում ուզեն:
    Ես orbitz.com-ից եմ գնել, ինքը հարցրեց, թե ինչ տեղեր եմ նախընտրում (պատուհանի մոտ, միջանցքի մոտ), վերջում ինձ համար ավտոմատ տեղեր ընտրեց, դրա համար առանձին փող չի ուզել:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.07.2011)

  12. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես orbitz.com-ից եմ գնել, ինքը հարցրեց, թե ինչ տեղեր եմ նախընտրում (պատուհանի մոտ, միջանցքի մոտ), վերջում ինձ համար ավտոմատ տեղեր ընտրեց, դրա համար առանձին փող չի ուզել:
    Հըմ, ես հենց իրենց կայքից էի առնում, լրացուցիչ գումար էր գանձում տեղ ընտրելու համար, ես էլ չընտրեցի: Հույս ունեմ՝ օդանավակայանում լրացուցիչ չեն գանձի. ինձ մեկ ա՝ որտեղ կնստեմ:

  13. #40
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Կարող է ինձ էլ է հարցրել, չեմ ջոկել, ասել եմ՝ այո
    Հիմա չեմ կարողանում ինֆորմացիա գտնել այդ մասին։
    Բայց թռիչքի սեգմենտների մոտ տեղերը հստակ նշված են։ Օրինակ,

    Yerevan (EVN) to Riga (RIX)
    Departure (EVN): September 17, 7:45 AM AMST (morning)
    Arrival (RIX): September 17, 9:35 AM EEST (morning)
    Class: Economy Seat: 4C | Your flight is confirmed. Seat is confirmed.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.07.2011)

  15. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է ինձ էլ է հարցրել, չեմ ջոկել, ասել եմ՝ այո
    Հիմա չեմ կարողանում ինֆորմացիա գտնել այդ մասին։
    Բայց թռիչքի սեգմենտների մոտ տեղերը հստակ նշված են։ Օրինակ,

    Yerevan (EVN) to Riga (RIX)
    Departure (EVN): September 17, 7:45 AM AMST (morning)
    Arrival (RIX): September 17, 9:35 AM EEST (morning)
    Class: Economy Seat: 4C | Your flight is confirmed. Seat is confirmed.
    Լավ, ինչևէ, ուրեմն չվախենամ, եթե օդանավակայանում տեղի համար փող ուզեն: Բայց խնդալու ա. փողը չտամ, կանգնած թռնեմ

  16. #42
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ինչևէ, ուրեմն չվախենամ, եթե օդանավակայանում տեղի համար փող ուզեն: Բայց խնդալու ա. փողը չտամ, կանգնած թռնեմ
    RyanAir-ը ուներ նման նախագիծ, բայց կարծեմ չիրականացվեց:

  17. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,078
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    RyanAir-ը ուներ նման նախագիծ, բայց կարծեմ չիրականացվեց:
    Հա, լսել էի դրա մասին: Բայց վատ միտք չէր Գնացքում կկանգնեն մարդիկ, ինքնաթիռում չե՞ն կանգնի:

  18. #44
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, լսել էի դրա մասին: Բայց վատ միտք չէր Գնացքում կկանգնեն մարդիկ, ինքնաթիռում չե՞ն կանգնի:
    Հիմիկվա ինքնաթիռներում դա հնարավոր չէ։ Վերելքի և վայրէջքի ժամանակ ամրագոտիները արձակել են արգելում, ուր մնաց կանգնել թույլ տան։ RyanAir-ը Boeing-ի հետ բանակցություններ էր վարում ինքնաթիռի սալոնի վերադիզայնի համար, բայց հետագա ինֆորմացիա չգտա։ Կանգնատեղերը կունենային մոտավորապես այս տեսքը:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (15.07.2011)

  20. #45
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,084
    Բլոգի գրառումներ
    32
    air baltic-ը սեպտեմբերի 17-ից սկսած դեպի Երևան բոլոր չվերթները cancel է արել
    Ստիպված գնեցի նոր տոմս չեխական ավիաուղիներից: Տոմս, որն այն ժամանակ արժեր 420 դոլլար, իսկ այժմ վճարեցի 543 դոլլար: Էլի շնորհակալ եմ, գոնե քիչ թե շատ ընդունելի տարբերակ է, բա որ դա էլ չլիներ, 10 օր է մնացել ուղևորությանը: Ես արդեն հյուրանոցի համար եմ վճարել, գնացքի ու նավի տոմսեր եմ գնել, և այսպիսի անակնկալ:
    air baltic-ը համալրեց ավիաընկերությունների իմ սև ցուցակը, որից հետագայում կաշխատեմ ամեն կերպ խուսափել:

Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •