Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: Ավիաընկերություններ

  1. #16
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,233
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Ուրեմն, 2001 թիվ, ու Հայկական Ավիաուղիներ, էն ժամանակ դեռ Armavia չկար: Ստամբուլ-Երևան: Նստացրեցին ավտոբուս, ու մի կես ժամ պալասոյով մեկ ման էինք գալիս մեր ինքնաթիռը, վերջը գտանք: Էլի պապուս թայ AH 24: Արդեն գույն-մույնս խառնել եմ իրար: Լավ էի մի երկու շիշ գինի էինք վերցրել:

    Օդանավակայանում ստիպեցին որ բոլորս ուղեբեռները հանձնենք. ձեռքի ոչ մի բան չթողեցին: Նստեցինք ինքնաթիռ, ու տեսանք որ մեր բոլորի ճամպրուկները սիրուն դասավորված են հենց սալոնում` առաջին չորս շարքերի վրա: Փաստորեն բագաժի բաժնի Աստված գիտի ինչ էր բարձած: Ինքաթիռի սալոնի աբշիվկան ներսից (դե գիտեք պիտի պլաստիկ լինի ու սպիտակ) չկար: Տեղը շուռուպներով ДСП էր ձգած ու չոտկով սպիտակ ներկած էր: Ուղեկցորդուհի կար Հարցնում եմ.
    - քուրիկ ջան, ինչքան ենք թռնելու ??
    - մի երեք ու կես ժամ
    - բա գալուց երկու ժամում եկանք
    - գոհ եղեք որ շու ենք հասնելու. քամին Երևանի ուղղությամբ է, որ հակառակ լիներ հինգ ժամ կթռնեքին
    - քուրիկ ջան, էս ինքնաթիռ ա, թե պառուսնիկ ? բա որ քամին հյուսիսից լինի, կարող ա Բաղդադ իջնենք ??
    Ասել խոսալով, սենց թռնում ենք:
    - Քուրիկ ջան, տես ինչ գործիքներ կան, տուր մի քիչ սամալյոտի վրա գործ անենք, մեկա պարապ իրեք ժամ թռնելու ենք:

    հա հա հա, հի հի հի անելով թռնում ենք, բայց սիրտներս սաղիս կախ ա

    Վերջ երեք հոգով էս երկու շիշ գինի խմեցինք, ու մեկը գնաց զուգարան: Հետ եկավ, բա.
    - տղեք, էսի պետք ա տեսնցվցվի, սաղդ գնում եք զուգարան
    Դե էտքան գինիից հետո սենց թե նենց պիտի գնայինք: Հելնում եմ, գնում եմ զուգարան: Ու ... .... զուգարանի կաբինայում մի հատ թաս ա դրած, վրեն մի հատ ДСП ա խփած, ու էտ ДСП-ի մեջտեղում նաժովկով կլոր ծակ ա արած: Ծակի մեջով նայում ես, մեջը հողուկը գնում գալիս ա, ցմփ ցմփ .. էս յան էն յան:

    Վերջը, բարով-խերով հասանք տուն:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.08.2009), dvgray (05.08.2009), Elmo (04.10.2009), Kita (05.08.2009), Racer (05.08.2009), Բիձա (25.08.2009), Դեկադա (05.08.2009), Հայկօ (04.08.2009), Մարկիզ (04.08.2009), Ռուֆուս (05.08.2009)

  3. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,965

    Պատ. Ավիաընկերություններ

    Аэрофлот - Российские Авиалинии (Երևան-Մոսկվա, Երևան-Մոսկվա-Ժնև (Swiss-ի հետ համատեղ)-Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա-Փարիզ (Air France-ի հետ համատեղ)-Մոսկվա-Երևան): Ամենատհաճ հիշողությունների աղբյուր հանդիասացող ավիաընկերություններից մեկը: Սկսած Շերեմտյեվո-2 վայրենի օդանավակայանի մարդատյաց անձնագրաստուգիչներից, վերջացրած ակնհայտորեն ուղևորներից դժգոհ օդանավի անձնակազմով: Հստակ տարբերվում է օդանավի սպասարկող անձնակազմը Երևան-Մոսկվա-Երևան և մնացած նշված չվերթներում (Մադամ-մսյո, բանժո՜ւռ, ժպիտներ և այլն գերակշռում են վերջիններում): Դրական կողմերից՝ երբեք չի կորցրել ուղեբեռս:

    Lufthansa (Երևան-Մյունխեն-Ժնև-Մյունխեն-Երևան)
    Բավականին տհաճ սպասարկող անձնակազմ օդանավակայանում (անգամ ուղևորների վրա ձայն բարձրացնել), ուշացումներ չեն եղել, ուղեբեռս մեկ անգամ տեղ են հասցրել մեկ օր ուշացումով՝ առանց որևէ ներողության կամ հատուցման:

    BMI: British Midland Airway Limited - (Երևան-Լոնդոն-Ժնև) Ավիաընկերության հետ առնչվել եմ Ավստրական Ավիաուղիների կողմից Երևան-Վիեննա-Ժնև թռիչս ալտերնատիվ չվերթով փոխարինելու պատճառով: Ոչ մի բողոք չունեմ (օդանավ նստելիս իսկ հետաքրքրվում են որպիսությունովդ՝ how are you? ) Դեռ կերևա, թե ինչ պտուղ է դեկտեմբեր-հունվարին:

    Austrian Airlines (Երևան-Վիեննա-Ժնև-Վիեննա-Երևան, Երևան-Վիեննա-Ամստերդամ-Վիեննա-Երևան) Մեկ անգամ ուղեբեռս մեկ օր ուշացումով են տեղ հասցրել (Ամստերդամի փոխարեն ուղարկելով Փարիզ ), թռիչքը հետաձգել են` տեղավորելով հյուրանոցում և առաջին անհրաժեշտության իրերի կոմլեկտ հատկացնելով, որի ամենատպավորիչ բաղադրիչը, թերևս, կանացի XL չափի մայկան էր (իմ չափը S է): Այլընտրանքային թռիչքի փոխարեն մեկ անգամ հատուցել են 600Eur համարժեք գումար, ֆինանսական հարցերում բավականին հստակ են: Ուշացումներ գրեթե չեն եղել: Ընդհանուր առմամբ, ամենահաջող ավիաընկերությունը իմ փորձածներից:

    Իսկ ընդհանրապես, ամենահաջող «ավիաընկերությունը» TGV գնացքն էր (Փարիզ-Ռեն-Փարիզ) Ինչո՞վ «ավիա» չի. արագությունը ահռելի, «թռիչքը» տոմսերով...
    Վերջին խմբագրող՝ ars83: 05.08.2009, 00:37:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (05.08.2009), Մարկիզ (05.08.2009), Ռուֆուս (05.08.2009)

  5. #18
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,965

    Պատ. Ավիաընկերություններ

    մի ուղղում
    Նոր մտածեցի, որ ավիաընկերությունը կապ չունի օդանավակայանի ծառայությունների հետ (օրինակ՝ անձնագրային ստուգման), այնպես որ բոլոր «օդանավակայանային» մինուսները նախորդ գրառմանս մեջ հետ եմ վերցնում: Ի դեպ, օդանավակայանային սպասարկումներից ամենալավը, որ ինձ հանդիպել է, Զվարթնոցինն է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (05.08.2009)

  7. #19
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, օդանավակայանային սպասարկումներից ամենալավը, որ ինձ հանդիպել է, Զվարթնոցինն է:
    ինձ էլ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 05.08.2009, 10:08: Պատճառ: տրանսլիտ

  8. #20
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մազալու ավիաընկերությունները շարքից:
    AIR MAROC Marakesh-Nouakshot (Mauritanie) Ուշացումից խոսացողների լացը կգա: Մի տաս ժամ անսահման չաղ(հատուկ բթած) քրտնած կանաց ու գետնին աղոթողների կամպանիայում

  9. #21
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,965

    Պատ. Ավիաընկերություններ

    Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ թեմայի պիտակներում նշված են «Արմավիա» և «Աէրոֆլոտ» ավիաըմկերությունները միայն: Այս ի՞նչ դիսկրիմինացում է:
    Առաջարկում եմ «Աէրոֆլոտը» վերացնել: «Արմավիան», որպես տեղական ավիաընկերություն, կարելի է պահպանել:
    Հարգելի Ադմինիստրա՞ցիա
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում ars83-ի խոսքերից
    Ի դեպ, օդանավակայանային սպասարկումներից ամենալավը, որ ինձ հանդիպել է, Զվարթնոցինն է:
    իսկ ինձ ամենալավը, որ ռաստ է եկել - Տորոնտոյի օդանավակայանինը: էտ կարգի արագ ու որակյալ սպասարկում երազել անգամ չի կարելի: իմիջայլոց ասեմ, որ աշխարհի ամենամեծ թողունակությունն ունեցող օդանավակայաններչից է, մեծ աէրոբուսները թռնում/իջնում են ամբողջ օրը ու պրակտիկորեն րոպեն մեկ հաճախականությամբ: դրանց միջև էլ հասցնում են փոքր-մոքր /150 տեղանոց / օդանավեր բաց թողնել:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 05.08.2009, 17:31:

  11. #23
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,233
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ընդհանրապես, ամենահաջող «ավիաընկերությունը» TGV գնացքն էր (Փարիզ-Ռեն-Փարիզ)
    Լրիվ համաձայն եմ: Սրանից որ լինի բոլոր կողմերով, ես էլ ինքանթիռ չեմ նստի կյանքում: Երկու անգամ բախտ եմ ունեցել TGV-ով (Thalis) երթևեկելու, ինչպես ասում են. "ոտքս կոդրեր` նստած չըլլայի": Քարահունջ ըլնեմ, առաջին անգամ նստել էի, ու զարմանքից ու հաճույքից մազերս բիզ-բիզ էին կանգնել:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2009), Տատ (05.08.2009), Ֆոտոն (12.08.2009)

  13. #24
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,085
    Բլոգի գրառումներ
    32

    Պատ. Ավիաընկերություններ

    Կրկին անգամ գոհ մնացի Աէրոֆլոտից: Ոչ մի ուշացում չեղավ (Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան), ինքնաթիռները շատ լավ վիճակում են, ստյուարդեսսաները ավելի բարեհամբույր են դարձել Երևանի չվերթին:

  14. #25
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,951
    Բլոգի գրառումներ
    1

    Պատ. Ավիաընկերություններ

    ով է նստել Արմավիա ընկերության Երևան -Հալեպ , Հալեպ-Երևան , թռչող եթե չեմ սխալվում Արամ Խաչատրյանա անվանումը, էտ օդանավը Բօինգ. ոչ մի եվրոպական երկիր ետ օդանավը չեն թողնի, սպիսատ արած օդանավա. վրեն լոգո ել չեն կպցնում, որ խայտարակ չլինեն, շաաատ դժգոհ եմ արմավիայից…

  15. #26
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,233
    Բլոգի գրառումներ
    2

    Պատ. Ավիաընկերություններ

    Նորմալ ավիաընկերություն, բայց մազալու թռիչք շարքից:

    Aegean Airlines - Ռոդոս-Աթենք: Ռոդոսի պես տեղ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել, ամեն հարյուր մետրը մեկ տեսնելու բան կա, էլ չեմ ասում պլյաժներն ու հյուրանոնցերը; Բայց օդանավակայանը անմխիթար վիճակում է` չի սազում: Կարճ ասած, դարպասների առաջ, թռիչքից մոտ մեկ ժամ առաջ, սպասում ենք թռիչքին: Մեկ էլ դարպասները բացեցին ու բոլորիս դուրս թողեցին թռիչքուղի: Իրար հետևից ինքնաթռիներ են կանգնած: Մի քանի հատ էլ ավտոբուս կա կանգնած, տեսադաշտը փակում են: Մտածեցի պիտի ավտոբուս նստենք, ինչպես բոլոր նորմալ տեղերում, բայց դե չէ: Ոտով սկսեցինք ման գալ մեր ինքնաթիռը: Տեսա մեկի դուռը բաց ա, դիմացն էլ աստիճաններ են դրված; Ասեցի, երեխեք էս մերը կլինի: Մոտցանք, բարձրացա, դռների մեջ ուղեկցորդուհին կանգնած ա: Ասում եմ.
    - բարև ձեզ
    - բարև ձեզ
    - Էս սամալյոտը Աթենք ա թռնում
    - հա
    - երեխեք մերն ա, հելեք

    Նստեցինք: Ինքանթիռը AVRՕ RJ 100: Կյանքում նստած չկայի: Մեջը լիքը հույն: Շուխուռ, ղալմաղալ: Թռիչքը ժամը 18:50 պիտի լիներ: Տենց 18:25 կապիտանը դուռը բացեց, մի հատ նայեց սալոնի մեջ, տեսավ ազատ տեղ չկա: Դռները ռեսկի փակեց ու թռանք: Ինքնաթիռի մեջ, ամբողջ թռիչքի ընթացքում, նստած մարդ համարյա չկար - սաղ ոտի վրա զրուց բան էին անում: 45 րոպեից իջանք Աթենք:

    Հետո մտածում եմ, որ հանկարծ ուշանայինք կամ չգտնեի թռիչքուղու վրա մեր ինքանթիռը, 20 րոպե հետո, մետրոյի պես, հաջորդ ինքնաթիռը կնստեի, ու էլի ժամանակին կհասնեինք Աթենք:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (25.08.2009), Kita (25.08.2009), One_Way_Ticket (25.08.2009), Ապե Ջան (26.08.2009), Հայկօ (25.08.2009), Քամի (25.08.2009)

  17. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593

    Ժպիտ Պատ. Ավիաընկերություններ

    Վատագույն թռիչքը- 2005 թիվ Մոսկվա Երևան, Աերոֆլոտ: Թռիչքից մի 20 րոպե հետո ետևում նստած 3-4 սափրագլխի պարամետրերի տղերք արդեն լավ խմած էին, սկսեցին նստած տեղը ծխել ու դեբոշ սարքել: Դրանց կողքին նստածներից ով հասցրեց տեղափոխվեց առջևում եղած մի քանի ազատ տեղերը: Ռուս ստյուարդեսան ու ստյուարդը փորձեցին կարգի հրավիրել, ոչ մի արդյուք, Մի 20 րոպե հետո արդեն սալոնից մի 3 այլ ախպեր տղերք էլ իրենց թաշախուստով տեղափոխվեցին սրանց կողքը: Մարդիկ որոնք մինչ այդ փորձում էին ամոթանք տալով խաթրով մի բան հասկացնել, սսկվեցին: Հոխորտանքը ծպտուն հանողի դեմ դարձավ ամպագոռգոռ ու լիակատար: Խոստացվել էր, որ հեսա որ տեղ հասանք երևանում իրենց դիմավորող ընկերները մեզ սաղիս հարցերը մեկ առ մեկ լուծելու են: Նման էինք զալոժնիկի չնայած արտաքնապես զենք չեր երևում:
    Երկրոդ օդաչուն իր գործը թողած միացել էր անձնակազմի իր 2 ընկերներին որ գոնե մի կերպ սրանց շարժումը ինքնաթիռով սահմանափակեր: Փսփսալով ասում էին, որ հայտնել են ոստիկանությանը, և հենց իջանք, դրանց կձերբակալեն:
    Հենց դիպանք վազքուղուն մեզ աջ ու ձախ հրելով -հայհոյելով սրանք իսկույն հայտնվեցին դռների մոտ. Դռները բացվեցին, պարզվեց որ ոչ ոստիկան կա, ոչ էլ ախպեր-տղերք:

    Իմ իմացած լավագույն ընկերությունը ամերիկյան Southwest-ն է: Ունի մոտ 550 բոեինգ 737 ինքնաթիռ, /մոտ 150 նստատեղ, աշխարհի ամենատարածված ինքնաթիռն է: / Աշխատում է տեղական գծերի վրա ավտոբուսի սկզբունքով: Իջնում է, մարդկանց մի մասն իջնում է այդ կանգառին, 15-20 րոպեի ընթացքում վերաբեռնավորվում է նոր ուղևորներով ու բեռներով և նորից թռչում:
    Երբ վայրջք կատարած ինքնաթիռը մոտենում է իր կայանատեղին, օդակայանի պատուհանից կարելի է տեսնել, որ ինթնաթիռի մոտենալուն զուգահեռ վերգետնյա սպասարկող անձնակազմն էլ է դանդաղ քայլերով մոտենում ինքնաթիռին: Կանգնելուց մի քանի վայրկյան անց արդեն սկսվում է ինքնաթիռի սպասարկումը, հանգիստ առանց աժիոտաժի, բայց զարմանալի արդյունավետությամբ:
    Թռչելիս օդաչուն հաճախ կատակներ է անում: Տեքսասում վայրեջք կատարելիս վազքուղու վերջին հատվածում եթե սանձվող ջիու խրխնջոց լսես, պետք չի զարմանալ -օդաչուն նաև կավբոյական ձի սանձելու իր թատերական տաղանդն է ցուցադրում:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 25.08.2009, 19:04:

  18. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,164
    Բլոգի գրառումներ
    17

    Պատ. Ավիաընկերություններ

    Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Ավստրիականի նմանը չկա: Չորս թռիչքներից միայն մեկն ուշացավ, այն էլ՝ 15 րոպեով, այն էլ՝ որովհետև Ամստերդամի օդանավակայանում խցանում էր, այն էլ՝ արագ թռավ ու Վիեննա հասավ նույն ժամին, ինչ նախատեսված էր:

  19. #29
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,085
    Բլոգի գրառումներ
    32
    Ժող, որևէ մեկը երբևէ airbaltic-ով թռել է՞ (մի քանի հարց ունեմ):

  20. #30
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,786
    Բլոգի գրառումներ
    1
    Ես մի ամիս առաջ թռել եմ:
    Ուրախությամբ կպատասխանեմ

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •