User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 202 հատից

Թեմա: ճակատագիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իրական պատմություն
    Աշխարհում մի տղա էր ապրում :Երբ ավարտեց դպրոցը, երկու հինգով ընդունվեց ինստիտուտ,որը այդ տարիներին(ութսունականների կեսին) հերոսություն էր:Լավ էր սովորում ու կարծես ամեն ինչ տանում էր նրան,որ տղային հաջողակ ապագա էր սպասվում :Այդ տարիներին բանակ տանում էին նաև ինստիտուտից:Երբ եկան բանակ գնալու օրերը, ծնողները ամեն ինչ արեցին, որ տղան հարմար ու ավնտանգ տեղ ընկնի…Նրանց էլ կարելի էր հասկանալ,դժվար ժամանակներ էին :Բոլոր "անտերներին" Աֆղանստան էին տանում:Իսկ անվտանգ տեղը Մոսկվան էր:Բայց... Հավքատեղում ինչ-որ մեկը կարողացել էր ցուցակները խառնել իրար և իր տղայի անունը խցկել Մոսկվա գնացողների ցանկի մեջ ,ու քանի որ մի անուն ավելացել էր, ուրեմն մեկ այլ անուն պետք է ջնջվեր, ու Ձերդ գերազանցություն ճակատագրի ցանկությամբ այդ մեկը դարձավ տղան : Բայց դե նրան էլ մի տեղ խցկել էր պետք, ու միակ ազատ տեղը այդ պահին հայաստանյան զորամասերից մեկի ցուցակում էր …Հայաստանում ծառայություն անցնելու համար մարդիկ մեծ, շատ մեծ փողեր էին ծախսում :Տղայի ծնողների ուրախության չափ ու սահման չկար:Դեռ երկար ժամանակ նրանք չէին կարողանում հավատալ իրենց բախտին:
    Ծառայության առաջին մեկուկես տարին անցավ առանց միջադեպերի…մնացել էր մի քանի ամիս :Աշնան վերջին տղան մրսեց ու հիվանդացավ բրոնխիտով :Նրան տեղափոխեցին Գյումրիի հոսպիտալ, Մի քանի օր և տղան արդեն առողջ էր:Բայց դե ցուրտ ու անհետաքրքիր զորամաս վերադառնալու ցանկություն այնքան էլ չկար…Ծնողները օգտագործեցին հնարավոր ու անհանար բոլոր կապերը և տղայի ախտորոշումը փոխվեց ու բարդացվեց այնքան ,որ հնարավոր դարձավ հոսպիտալում մնալը երկարաձգել ևս մի ամիս…
    «Դե հետո էլի մի բան կանենք, մինչև գարուն գա, իսկ հետո մի երկու ամիս մի կերպ կդիմանանք մինչև երեխան տուն կգա »:
    Բժշկի հետ վերջնական պայմանավորվածության եկան դեկտեմբերի հինգին …Իսկ երկու օր անց,1988թվ դեկտեմբերի յոթին տղան մահացավ`չհասցնելով դուրս փախչել փլվող հոսպիտալից:
    ՀԳ Ճակատագիրը շատ լպրծուն է, այն ձեռքում պահել չի կարելի...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 23.02.2011, 00:31:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (23.02.2011), erexa (23.02.2011), murmushka (23.02.2011), RADIOmanyachka (23.02.2011), Ինչուիկ (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011)

  3. #2
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    [CENTER][B]ՀԳ Ճակատագիրը շատ լպրծուն է, այն ձեռքում պահել չի կարելի...
    Ավելին ասեմ, այն չես էլ կարող քո ձեռքում պահել:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  4. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին ասեմ, այն չես էլ կարող քո ձեռքում պահել:
    Իսկ ինչու՞ չես կարող, իհարկե չես կարող քայլերդ նախօրոք գրել և այդպես քայլել, որովհետև կյանքը կստիպի քեզ շեղվել ճանապարհից, բայց փակ դռներ չկան մարդու համար:

  5. #4
    Անդամության թեկնածու Արփինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով լինելու բանը միշտ էլ լինում է, եթե նույնիսկ մենք դեմ գնանք ճակատագրի որոշմանը...... Գուցե մի քիչ ուշ բայց անկախ մեր կամքից ինչ լինելու է լինում է:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (23.02.2011)

  7. #5
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    իրական պատմություն
    Աշխարհում մի տղա էր ապրում :Երբ ավարտեց դպրոցը, երկու հինգով ընդունվեց ինստիտուտ,որը այդ տարիներին(ութսունականների կեսին) հերոսություն էր:Լավ էր սովորում ու կարծես ամեն ինչ տանում էր նրան,որ տղային հաջողակ ապագա էր սպասվում :Այդ տարիներին բանակ տանում էին նաև ինստիտուտից:Երբ եկան բանակ գնալու օրերը, ծնողները ամեն ինչ արեցին, որ տղան հարմար ու ավնտանգ տեղ ընկնի…Նրանց էլ կարելի էր հասկանալ,դժվար ժամանակներ էին :Բոլոր "անտերներին" Աֆղանստան էին տանում:Իսկ անվտանգ տեղը Մոսկվան էր:Բայց... Հավքատեղում ինչ-որ մեկը կարողացել էր ցուցակները խառնել իրար և իր տղայի անունը խցկել Մոսկվա գնացողների ցանկի մեջ ,ու քանի որ մի անուն ավելացել էր, ուրեմն մեկ այլ անուն պետք է ջնջվեր, ու Ձերդ գերազանցություն ճակատագրի ցանկությամբ այդ մեկը դարձավ տղան : Բայց դե նրան էլ մի տեղ խցկել էր պետք, ու միակ ազատ տեղը այդ պահին հայաստանյան զորամասերից մեկի ցուցակում էր …Հայաստանում ծառայություն անցնելու համար մարդիկ մեծ, շատ մեծ փողեր էին ծախսում :Տղայի ծնողների ուրախության չափ ու սահման չկար:Դեռ երկար ժամանակ նրանք չէին կարողանում հավատալ իրենց բախտին:
    Ծառայության առաջին մեկուկես տարին անցավ առանց միջադեպերի…մնացել էր մի քանի ամիս :Աշնան վերջին տղան մրսեց ու հիվանդացավ բրոնխիտով :Նրան տեղափոխեցին Գյումրիի հոսպիտալ, Մի քանի օր և տղան արդեն առողջ էր:Բայց դե ցուրտ ու անհետաքրքիր զորամաս վերադառնալու ցանկություն այնքան էլ չկար…Ծնողները օգտագործեցին հնարավոր ու անհանար բոլոր կապերը և տղայի ախտորոշումը փոխվեց ու բարդացվեց այնքան ,որ հնարավոր դարձավ հոսպիտալում մնալը երկարաձգել ևս մի ամիս…
    «Դե հետո էլի մի բան կանենք, մինչև գարուն գա, իսկ հետո մի երկու ամիս մի կերպ կդիմանանք մինչև երեխան տուն կգա »:
    Բժշկի հետ վերջնական պայմանավորվածության եկան դեկտեմբերի հինգին …Իսկ երկու օր անց,1988թվ դեկտեմբերի յոթին տղան մահացավ`չհասցնելով դուրս փախչել փլվող հոսպիտալից:
    ՀԳ Ճակատագիրը շատ լպրծուն է, այն ձեռքում պահել չի կարելի...
    Իսկ եթե ծնողների միջամտությունը չլիներ՞:

  8. #6
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ծնողների միջամտությունը չլիներ՞:
    Բարդ հարց է , և ո՞վ կարող է պատասխանել այդ հարցին:Եթե ծնողների միջամտությունը չլիներ և տղան մահանար, ծնողները գուցե ամբողջ կյանքում տանջվեին մտքից ,որ նրան թողեցին բախտի քմահաճույքին չանելով ոչինչ:բայց չէ որ այս դեպքում արվել էր ամեն ինչ տղայի անվտանգությունը ապահովելու համար,նա պետք է մեկներ Մոսկվա ,գուցե այնտեղ իսկապես այնքան ապահով լիներ ,որ ոչինչ էլ չպատահեր,գուցե հենց դա էր պատճառը ,որ բախտի քմահաճույքով տղան մնաց Հայաստանում:Ի դեպ ես պատմությունը լրիվ չէի գրել : Տղան սկզբում ծառայում էր Էջմիածնի զորամսում,բայց չգիտես ինչու երկրաշարժից ընդամենը երկու ամիս առաջ նրան տեղափոխեցին Դիլիջան:Դա էր պատճառը, որ հիվանդանալով նա հայտնվեց հենց Լենինականի հոսպիտալում:Էջմիածնում մնալու դեպքում նա բուժման համար կտեղափոխվեր Երևան:կարծես թե ճակատագիրը շատ նրբորեն նրան ուղղորդում էր դեպի Լենինական, դեպի մահ, որի մասին մի քանի տարի առաջ նրան ասել էր մի գուշակուհի...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  9. #7
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարդ հարց է , և ո՞վ կարող է պատասխանել այդ հարցին:

    Ես այդ հարցին կփորձեմ պատասխանել մի հորինված պատմության միջոցով: Մարդաշատ փողոցում մահը մոտենում է մի մարդու և նրան հայտնում, որ այսօր տանելու է, մարդը շատ վախեցած նստում է մեքենան և քշում 3000 կմ հասնում անապատ, որտեղ ոչ ոք չկա, սակայն մահը նորից գտնում է նրան, մարդը դարձյալ վախեցած նստում է մեքենան և էլի քշում մի 5000 կմ, բայց մահը նորից հայտնվում է: Այս պատմությունից կարելի է հետևություն անել, եթե մարդ էս ինչ թվին էս ինչ օրը պետք է մահանա ինքը կմահանա, ոնց էլ լինի կմահանա, ուր ուզում ա գնա ինչ ուզում ա անի, մահից ոչ ոք չի կարող փախնել: Դա մարդիկ հետո միշտ ասում են եթե էս չլիներ չէր մահանա և այլն, բայց եթե մահը տվյալ մարդուն պետք ա տանի ուր ուզում ա էդ մարդը լինի մահը իրեն միևնույն ա կգտնի: Գեա-ի գրած պատմության դեպքում եթե ծնողները չմիջամտեին տղան շատ հավանական է մեկ այլ պատճառից մահանար:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  10. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեա-ի գրած պատմության դեպքում եթե ծնողները չմիջամտեին տղան շատ հավանական է մեկ այլ պատճառից մահանար:
    Ժող. էս ինչ լավ բաների եք հավատում:
    Պստո դե երկու դեպք էլ ես ասեմ դու էլ համեմատի, ուրեմն էս աջ ոտքս սառը ջրից շատ շուտ բռնվում ա և այդ պահին ոչ մի կերպ չեմ կարողանում շարժել: Սևանում լավ ընենց կայֆոտ խորության վրա բռնվեց, առաջին անգամն էր և սկզբից չհասկացա ինչ կատարվեց, բայց առանց խուճապի լողացի ափ: Իսկ մոտ երկու տարի մի 5 հոգով գնացել էինք գյոլեր ռակ բռնելու՝ Հոկտեմբերյան, քանի որ ցերեկ էր որոշեցինք մի քիչ ցայվենք մինչև մթնի և այսպես հինգիցս երեքը մտանք ջուրը, խորությունը բավական էր, որ մեզ բավականին ծածկեր և ընկերներիցս մեկի ոտքը բռնվեց, մոտը խուճապ սկսվեց և երբ մի կերպ հանեցինք ափ ասաց, որ հիշում է, թե ինչպես ոտքը բռնվեց ու էլ ոչինչ չի հիշում, այսինքն վախից կորցրել ա ինքնտիրապետումը և կարող էր շատ հանգիստ խեղդվել:
    Հիմա ի՞նչ ճակատագիրն ասաց, որ չպետք է խեղդվե՞ս, իսկ ես ասում եմ, որ կամ չպետք է լողաս կամ էլ պետք է կարողանաս քեզ կառավարես:

  11. #9
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ի՞նչ ճակատագիրն ասաց, որ չպետք է խեղդվե՞ս, իսկ ես ասում եմ, որ կամ չպետք է լողաս կամ էլ պետք է կարողանաս քեզ կառավարես:

    Հենց էդպես, մահը ընկերոջդ այցի չի եկել: իհարկե եթե չես կարողանում նման պահերի ինքդ քեզ կառավարել լավ է չլողաս, զգուշությունը լավ բան է, բայց մարդ իրեն 100% չի կարող պաշտպանել լինովի բանը միևնույն է լինում է: Սա իմ կարծիքն է:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  12. #10
    Լիարժեք անդամ RADIOmanyachka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2010
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հաճախ մեզ չմեղադրելու համար, կամ ինչպես ասում են մեղքը մեր վրայից «քցելու» համար, պատասախանատվություն չստանձնելու այս կամ այն միջադեպի համար, մենք ամեն ինչ բարդում ենք ճակատագրի վրա
    Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել

  13. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդպես, մահը ընկերոջդ այցի չի եկել: իհարկե եթե չես կարողանում նման պահերի ինքդ քեզ կառավարել լավ է չլողաս, զգուշությունը լավ բան է, բայց մարդ իրեն 100% չի կարող պաշտպանել լինովի բանը միևնույն է լինում է: Սա իմ կարծիքն է:
    Կարծում եմ այդ պահին չէր էլ կարող այցելել

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (23.02.2011)

  15. #12
    Լիարժեք անդամ Win Wolf-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2011
    Գրառումներ
    124
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսքս ուղղում եմ այն մարդկան,ովքեր հավատում են ճակատագիր ասվածին... Մարդ 220 արագություն է բացում վթարի է ենթարկվում ու մեռնում, դա ճակատագիր է? Հուսահատված ժամանակ դանակը վերցնում է ու ինքնասպանություն գործում, դա էլ է ճակատագիր հա? Ետ բառով մենք ուղղակի մեր հիմար արարքներն ենք փորձում արդարացնել ուրիշ ոչինչ:

  16. #13
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Win Wolf-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքս ուղղում եմ այն մարդկան,ովքեր հավատում են ճակատագիր ասվածին... Մարդ 220 արագություն է բացում վթարի է ենթարկվում ու մեռնում, դա ճակատագիր է? Հուսահատված ժամանակ դանակը վերցնում է ու ինքնասպանություն գործում, դա էլ է ճակատագիր հա? Ետ բառով մենք ուղղակի մեր հիմար արարքներն ենք փորձում արդարացնել ուրիշ ոչինչ:
    երբ մարդը բարձր արագություն բացելու պատճառով ուտում է սեփական գլուխը, դա իհարկե ճակատագրի հետ ոչ մի կապ չունի,սա կարող է խոսել առավելագույնը հիմար գլխի մասին, որից տուժում են ոտքերը, իսկ այ այն դեպքում երբ այդ արագության հետևանքով մահանում է ասենք անցումով գրագետ անցնող պատահական հետիոտնը, արդեն հարց է ծագում
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  17. #14
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդ հարցին կփորձեմ պատասխանել մի հորինված պատմության միջոցով: Մարդաշատ փողոցում մահը մոտենում է մի մարդու և նրան հայտնում, որ այսօր տանելու է, մարդը շատ վախեցած նստում է մեքենան և քշում 3000 կմ հասնում անապատ, որտեղ ոչ ոք չկա, սակայն մահը նորից գտնում է նրան, մարդը դարձյալ վախեցած նստում է մեքենան և էլի քշում մի 5000 կմ, բայց մահը նորից հայտնվում է: Այս պատմությունից կարելի է հետևություն անել, եթե մարդ էս ինչ թվին էս ինչ օրը պետք է մահանա ինքը կմահանա, ոնց էլ լինի կմահանա, ուր ուզում ա գնա ինչ ուզում ա անի, մահից ոչ ոք չի կարող փախնել: Դա մարդիկ հետո միշտ ասում են եթե էս չլիներ չէր մահանա և այլն, բայց եթե մահը տվյալ մարդուն պետք ա տանի ուր ուզում ա էդ մարդը լինի մահը իրեն միևնույն ա կգտնի: Գեա-ի գրած պատմության դեպքում եթե ծնողները չմիջամտեին տղան շատ հավանական է մեկ այլ պատճառից մահանար:
    Կածում եմ, եզրակացնում եմ երևի կինոներից էս այս կերպ՞ կարծում

  18. #15
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարդ հարց է , և ո՞վ կարող է պատասխանել այդ հարցին:Եթե ծնողների միջամտությունը չլիներ և տղան մահանար, ծնողները գուցե ամբողջ կյանքում տանջվեին մտքից ,որ նրան թողեցին բախտի քմահաճույքին չանելով ոչինչ:բայց չէ որ այս դեպքում արվել էր ամեն ինչ տղայի անվտանգությունը ապահովելու համար,նա պետք է մեկներ Մոսկվա ,գուցե այնտեղ իսկապես այնքան ապահով լիներ ,որ ոչինչ էլ չպատահեր,գուցե հենց դա էր պատճառը ,որ բախտի քմահաճույքով տղան մնաց Հայաստանում:Ի դեպ ես պատմությունը լրիվ չէի գրել : Տղան սկզբում ծառայում էր Էջմիածնի զորամսում,բայց չգիտես ինչու երկրաշարժից ընդամենը երկու ամիս առաջ նրան տեղափոխեցին Դիլիջան:Դա էր պատճառը, որ հիվանդանալով նա հայտնվեց հենց Լենինականի հոսպիտալում:Էջմիածնում մնալու դեպքում նա բուժման համար կտեղափոխվեր Երևան:կարծես թե ճակատագիրը շատ նրբորեն նրան ուղղորդում էր դեպի Լենինական, դեպի մահ, որի մասին մի քանի տարի առաջ նրան ասել էր մի գուշակուհի...
    Գեա բարեկամ ես էլ մի բան պատմեմ:
    Մայրը շատ էր վախենում, երեխային «կորցնելուց» և փողոց անցնելուց կամ ընթանրապես վոտքով քայլելիս ձեռից ամուր էր բռնում և շատ ուշադիր էր երեխայի նկատմամբ: Մի օր դժբախտ պատահար, երեխան փողոց անցնելիս վրաերթի է ենթարկվում: Հարց Ճակատագիր՞ ես կասեմ ոչ, այս հորինված պատմության մեղավորը դպռոցը և ծնողներն են, որ ժամանակին չէն սովորացրել փողոց անցնելու կանոները:
    Շատ ժամանակ ծնողի «դողցնելը» երեխայի վրա բացասական է ազդում:
    Կարծում եմ ավելի օգտակար է ժամանակին խելամիտ խրատով տղան դաստիարակված լիներ կունենար իչ որ չափով կյանքի փորց և նրա համար մեկ կլիներ թե որտեղ կծառայի:
    Վերջին խմբագրող՝ eduard30: 23.02.2011, 19:50:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •