Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով ճակատագիր գոյություն չունի:
Դա կախված է մարդու կրտությունից, գիտելիքներից, հեռատեսությունից, կյանքի փորցից և նաև նրա միջավայրից, թե ինչ որոշում է ընդունում տվյալ պահին:
ամեն ինչ հարաբեևրական է: Օրինակ, կարող է և ճիշտ է, որ տվյալ մարդը քանի որ երբևէ չի կարող ճշգրտորեն հաշվարկել իր ապագան, ապա նրա համար ճակատագիրը չկա: ինչ որ մենք չգիտենք, նա չկա- լոգիկայից ելնելով:
բայց նույն մարդու համար կա "հավանականություն ասվածը"

քվանտային մեխանիկայում կա այսպիսի մի մոտեցում: ըստ համապատասխան մեթոդոլոգիայի հաշվարկվում է ոչ թե էլեկտրոնի գտնվելու տեղը ժամանակի պահին ու համապատասխան միջավայրում, այլ հաշվարկվում է այդ գտվելու հավանականությունը:
կարծում եմ այդ բախտագուշակներ ու ճակատագիր կարդացողներն էլ ըստ իրենց մեթոդոլոգիայի. հաշվարկում են հենց այդ հավանականությունները, ու ներկայացնում ամենահավանականները, այսինքն մեծ տոկոս ունեցողները:

իսկ ավելի վերևի աստիճանի վրա գտնվողները ՝ ասենք Աստված, շատ ավելի ճշգրիտ գործիքներով-մեթոդոլոգիայով շատ ավելի ճշգրիտ է կարողանում հաշվարկել այդ ամենը: ՈՒ ըստ ավանդական պատկերացումենրի. մեզանից ոմանց երբեմբ հաղորդագրություններ է ուղղարկում, որտեղ ներկայացվում է այդ ամենը: Ինչքան էլ քմծիծաղ առաջացնի, բայց որ ես հավատում եմ Հոմերոսին: