Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
լավ,եթե կարող ենք փոփոխության ենթարկել,դա նշանակում է,որ այդ փոփոխությամբ կարող ենք նաեվ շեղվել "ճակատակիր" հասկացությունից:
հա,ասենք նազանշված,բայց իմ կարծիքով այդ նախանշածը ճակատագրին հակասում է
Քեզ թվում է ես ունե՞մ բոլոր հարցերի պատասխանները, ես փորձեցի ներկայացնել թե ինչպես են էտ հարցին մոտենում արեվելքում, եվ ոչ ավելին:
Անձամբ ինձ մոտ կան միայն հարցեր, որոնք առայժմ չունեն պատասխաններ:
Բայց որ էս ամեն ինչը կանոնակարգված հիմքեր ունի,դա միանշանակ է:

Հիշում եմ մի հաղորդման ժամանակ,4-5 տարեկան երեխաներին հարցնում էին թե ինչ են նրանք ուզում դառնալ երբ մեծանան: Պատասխանների բազմազանությունը ինձ պարզապես ապշեցրեց,էնպիսի տպավորություն էր, որ երեխայի մեջ ի սկզբանե դրված է ինչ որ ծրագիր, եվ պատասխաններն էլ տրվում են հենց այդ ծրագրին համապատասխան: