Յուրաքանչյուր մարդ ինքն է իր ճակատագրի տերը: Այսինքն մարդը ինքն է որոշում, թե ոնց տնօրինի իր կյանքը: Իհարկե հետ նայելուց տեսնում ենք, որ մեր կյանքը հենց մի ուղղությամբ է ընթացել ու գայթակղություն է առաջանում կարծել, թե դա ի վերուստ էլ այդպես պետք է լիներ ու մեր ծնվելով դա որոշված է եղել: Մինչդեռ կյանքում լինում են պահեր, երբ մարդը ինքնուրույն է որոշում կայացնում ու այդ որոշումը շատ դեպքերում կայացվում է պատահականորեն:
Սա չեն ժխտում նույնիսկ հիրոմանտները: Հիրոմանտիայում ընդունված է, որ մարդու ձախ ձեռքի գծերը անփոփոխ են ու բնութագրում են մարդու կյանքը ծնված օրվա դրությամբ: Սակայն աջ ձեռքը փոփոխական է ու կյանքի ընթացքում, մարդու կայացրած որոշումներից կախված, փոխվում է: Այսինքն մարդը կարողանում է փոխել իրեն ի վերուստ տրված ճակատագիրը: Եթե սա ընդունում են նույնիսկ բախտագուշակները, ապա մենք ինչու պիտի չընդունենք?![]()
Էջանիշներ