Jarre,այո,այո:
Իհարկե,եթե հավատանք,որ ոչինչ փոխել չենք կարող,ապա ամեն բան էլ կարծես զուր է դառնում:
Իսկ սա նշանակում է, որ բացարձակապես իմաստ չկա խուսափել վտանգավոր իրավիճակներից կամ պահպանել առողջությունը։ Այդ դեպքում անվտանգության կանոններ պահպանելը պիտի որ չպահպանի մարդուն դժբախտ իրավիճակներից դրանց հետևանքով եկած մահից։
Իսկ հիմա մի քանի հարցեր. ձեր կարծիքով ո՞րտեղ է ավելի անվտանգ գտնվել՝ ռազմի դաշտո՞ւմ, թե դրանից հեռու։ Դուք հոգ տանո՞ւմ եք ձեր առողջության մասին։ Բժշկի դիմո՞ւմ եք։ Ինչո՞ւ է ծխողների կյանքի միջին տևողությունը 3-4 տարով ավելի կարճ չծխողներից....
ես դեռ իմին են փնտրում... չգիտեմ ինչի համար եմ եկել էս մոլորակտեղս եմ փնտրում ու փորձում գտնել կոչումս - դրան մնացածը ճակատագիր են անվանում...
Katka (18.07.2009)
Կյանքում ամեն ինչի չէ, որ հնարավոր է հասնել բռունցքների միջոցով, երբեմն էլ պետք է զենք վերցնել…
ինձ թվում է,որ մենքգրեթե միշտ ունենք ընտրելու հնարավորություն և մեր կողմից կատարված ոչ մի քայլ անհետևանք չի մնում ու այդպես էլ կառուցվում է մեր կյանքը ու եթե սխալ ընտրությունները շատ են,կյանքը խորդուբորդ է լինում,բայց ընտրությունները միշտ չէ,որ մեր կամքով ենք անում,հաճախ ինչ-որ բան ուղղակի ստիպված կամ հանգամանքներից ելնելով ենք անում՝տվյալ պահը փրկելու համար.չի կարելի հույսը ճակատագրի,հրաշքի կամ պատահականության վրա դնել.միշտ պետք է գործել,պոկելով մեր ճանապարհին հայտնված մոլախոտերը,բայց չոտնահարել ուրիշների իրավունքները,մեր ուղին մենք ենք ընտրում.
Հ.Գ.ոնց որ թեմայի.ց մի քիչ շեղվեցի
Այն,ինչն ինձ չի սպանում,ավելի ուժեղ է դարձնում
եթե հնարավոր լիներ միևնույն պահն ապրել առնվազն երկու անգամ, այդ դեպքում համոզված կասեի կամ, որ ճակատագիր կա, կամ էլ, որ մենք ենք կերտում մեր ճակատագիրը… բայց քանի որ մենք զրկված ենք նման ճոխությունից, միանշանակ պնդելը մի քիչ դժվարանում է…
եթե ամեն մարդ ծնվում է ինչ-որ ճանապարհ անցնելու համար, ինչ-որ առաքելություն իրականացնելու համար, դա արդեն իսկ, եթե ոչ մաքրագրված ճակատագիր, գոնե թույլ ուրվագծված մի ուղի է, որի վերջնակետին հասնելու համար կա մի քանի ճանապարհ ու մենք հնարավորություն ունենք ընտրելու ճանապարհը ըստ մեր ցանկության, կամ հնարավորության…հենց դա էլ երևի ճակատագրի կերտման մեջ ունեցած մեր դերն է…
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ըստ իս, կյանքը ԱՆԻՄԱՍՏ ու ձանձրալի կդարնա, եթե հավատամ որ իմ "ճակատագիրը" ուղղակի գրված սցենար է...
Իմաստ չկա էլ ապրել...![]()
Ungrateful, բայց միգուցե կա ինչ-որ ճշմարտություն սրա մասին,որ կարող է հեչ էլ մեր սրտով չլինել:
հիմա ասեմ թե ես ինչ կարծիքի եմ:
գտնում եմ,որ որոշ բաներ կարելի է փոխել(այնքան,որքան ուժ ունենք):բայց միանշանակ չեմ կարող ասել,որ ամեն իցնհ մեր ձեռքերում է...չգիտեմ:
Պատկերավոր ասած - կյանքը գետ է, իսկ մենք նրանով լողացող նավակի թիավար. Իհարկե, ընդհանուր ուղղությունը գործնականում անհնար է փոխել (եթե հայ ես, գործնականում անհնար է, որ դառնաս Հեզբոլահի անդամ, եթե բանվոր ես, գործնականում անհնար է, որ անունդ հայտնվի «ֆորբս» ամսագրի հարուստների ցուցակում), բայց գետի հոսանքի ուղղությամբ մանևրել կարող է յուրաքանչյուրը...
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
armena (17.07.2009), Ungrateful (17.07.2009)
Lion (18.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ