Garun-ի խոսքերից
Ողջույն
Հուսով եմ գիտեք ինչ է Ադսենսը, եվ որպես արդյունք Գուգլ-չեկ: Բավականին պատահաբար պարզեցի, որ միանգամից մի շարք բանկեր, որոնք իմ տեղեկություններով զբաղվում էին, ավելի ճիշտ ընդունում է Գուգլի Անվանական չեկերը, հիմա կտրականապես հրաժարվում են ընդունել վերոհիշյալ չեկերը ինկասսոյի:
ԱՇԻԲ - հրաժարվեցին /հեռախոսով/
Առեկսիմ - գլխամասում հրաժարվեցին աշխատել /անձամբ եմ այցելել/
Ամերիա -ժամանակավորապես չեն ընդունում /այցելություն/
Չեմ այցելել եվս մի քանի բանկ, որոնք իմ տեղեկություններով տարիներ առաջ ընդունում էին վերոհիշյալ չեկերը, բայց ոչ ցանկալի պայմաններով - այս պահի դրությամբ տեղեկություններ չունեմ
Կոնվերս - մեծ ապահովագրական գումար էին պահանջում - եթե չեմ սխալվում $120
ՀՍԲՍ - հարկավոր է լինել իրենց կլիենտ 6 ամիս - հետին թվով
ԱգԲԱ - վերցնում էին ինկասսոյի, բայց շատ տհաճությամբ եվ նախապայմաններով
Ամեն դեպքում ստեղծված պայմաններում ես համաձայն եմ նույնիսկ ամենավերջին բանկի, կամ չենջի /սա իհարկե կատակով/ հետ աշխատել եթե համաձայնվեմ վերցնել իմ չեկերը /ներկա պահին -3 չեկ/:
Ինչ խորհուրդ կտաք եվ ինչ ինֆորմացիա ունեք, որը կարող է տեղին լինել տվյալ պահին:
Շնորհակալ եմ
Էջանիշներ