Այստեղ գրենք այն ուշագրավ դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարդկային պատմության ընթացքում։
Այստեղ գրենք այն ուշագրավ դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարդկային պատմության ընթացքում։
1099թ․ - Առաջին խաչակրաց արշավանքի մասնակիցները գրավեցին Երուսաղեմը
1789թ․ - Բաստիլի գրավումը
1867թ․ - Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ ցուցադրաբար կիրառեց դինամիտը
1897թ․ - Առաջին անգամ Ռուսական Կայսրությունում կիրակին ոչ աշխատանքային օր համարվեց
1965թ․ - “Մարիներ-4” ամերիկյան տիեզերակայանն առաջին անգամ Երկիր հաղորդեց Մարսի մակերևույթի լուսանկարները
1968թ․ - ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մեջ տեղի ունեցավ առաջին ավիաթռիչքը
Chuk (14.07.2009)
Cassiopeia (14.07.2009), Ungrateful (14.07.2009)
1606թ․ - ծնվել է Ռեմբրանդտը
1776թ․ - բացվեց "Լա Սկալա" թատրոնը
1795թ․ - Մարսելեզան պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի հիմնը
1867թ․ - Ֆրանսիական ակադեմիայում ցուցադրվեցին Պասկալի նամակները երիտասարդ Նյուտոնին, որտեղ նա շարադրում էր համաշխարհային ձգողականության ուժը (հետագայում պարզվեց, որ նամակները կեղծ էին)
1916թ․ - Վիլյամ Բոինգն հիմնադրեց "Փասիֆիք աէրո պրոդաքթս" ընկերությունը, որը մի քանի ամսից վերանվանվեց "Բոինգ էյրփլեյն"
1934թ․ - Գերմանիայում արգելվեցին անգլիական թերթերը
1961թ․ - ծնվել է հայտնի հոլիվուդյան դերասան Ֆորեսթ Ուայտակերը
1965թ․ - ԱՄՆ կոնգրեսն օրենք ընդունեց, ըստ որի ծխախոտի տուփերի վրա պարտադիր էր "Ծխելը վնասակար է առողջությանը" զգուշացումը
1982թ․ - Անգլիայում էկրաններին բարձրացավ "Փինք Ֆլոյդ"-ի ամենահայտնի` "Պատը" ֆիլմը
1991թ․ - Անգլիայում արգելվեց առանց "Ծխելը սպանում է" գրության ծխախոտների վաճառքը
2002թ․ - Եվրոյի փոխարժեքը հավասարվեց դոլարի փոխարժեքին
2004թ․ - իր մահկանացուն կնքեց 1945թ․ ճապոնական Նագասակի քաղաքի վրա ատոմային ռումբ գցած ամերիկյան օդաչուն` Չարլզ Սուինին
Chuk (14.07.2009)
ավելացնեմ
1990թ. ԽՍՀՄ գերագույն Խորհուրդը որոշում ընդունեց՝ արտակարգ դրություն մտցնելու մասին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, նրան հարակից Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքներում և Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանում:
Cassiopeia (15.07.2009)
16 հուլիսի
622թ․ - իսլամական օրացույցի սկիզբ
1439թ․ - Անգլիայում համբույրն արգելվում է (պատճառը` չումայի համաճարակ)
1548թ․ - Իսպանացիները հիմնեցին Լա Պաս քաղաքը։
1748թ․ - Լոմոնոսովը ձևակերպեց զանգվածի պահպանման և շարժման օրենքը
1872թ․ - ծնվեց նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենը
1888թ․ - ծնվեց 1953թ․ Նոբելյան մրցանակի դափբեկիր, հոլանդացի ֆիզիկոս Ֆրից Ցերնիկեն
1909թ․ - հիմնադրվեց Աուդի ընկերությունը
1923թ․ - Մուսոլինին Իտալիայում արգելեց ազարտ խաղերը
1945թ․ - Պլուտոնային ատոմային ռումբի առաջին հաջող փորձարկումը ԱՄՆ Նյու Մեխիկոյի զորահրապարակում
1965թ․ - բացվեց թունել Մոնբլանի տակ, որը իրար էր միացնում Ֆրանսիան և Իտալիան
1979թ․ - Սադամ Հուսեյնը դարձավ Իրաքի նախագահ
1990թ․ - հայտնաբերվեց Սատուրնի վերջին` Պան արբանյակը
1994թ․ - Շումեյկերով-Լեվի ասուպը բախվեց Յուպիտերին
1999թ․ - առավոտյան 11։41 րոպեին Բիլլ Գեյթսին պատկանող Մայքրոսոֆթ ընկերության ակցիաների արժեքը հասավ 100 միլիարդ դոլարի
17 հուլիսի
709թ․ մ․թ․ա․ - գրանցվել է արևի առաջին խավարումը չինացի Չու Ֆու-ի կողմից
1790թ․ - իր մահկանացուն կնքեց անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը
1854թ․ - Ավստրիայում շինարարության է հանձնվում Եվրոպայի առաջին լեռնային երկաթուղին
1907թ․ - մահացավ ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոն ("Առանց ընտանիքի", "Ռոմեն Կալբրի")
1918թ․ - Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ այս օրը արևմտյան ճակատն ունեցել է իր առավելագույն երկարությունը` 856 կմ
1928թ․ - Մեքսիկացի քաղաքական գործիչ Ալվարո Օբրեգոն, որը հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում, սպանվում է Մեխիկոյում` պաշտոնական ընդունելության ժամանակ
1955թ․ - Կալիֆորնիայում բացվեց առաջին Դիսնեյլենդը
1962թ․ - ամերիկյան X-15 ինքնաթիռը (օդաչու` Ռոբերտ Ուայթ) առաջին անգամ հատեց տիեզերքի սահմանը` 50 մղոն
1986թ․ - Լենինգրադ-Բոստոն հեռուստակամուրջի ժամանակ հնչեց "Մեզ մոտ սեքս չկա․․․" արտահայտությունը
1994թ․ - Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն` 11 մետրանոցներով հաղթելով Իտալիային
1453թ. - ավարտվել է Եվրոպայի պատմության մեջ ամենաերկարատեւ՝ 100 ամյա պատերազմը, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի միջեւ:
1920թ. - ծնվել է Խուան Անտոնիա Սամարանչը (ԽՍՀՄ-ում Իսպանիայի նախկին դեսպան, 1980-2001թթ. Միաջազգային Օլիմպիական կոմիտեյի նախագահ):
1968թ. - Լոնդոնում տեղի ունեցավ «Բիտլզ»-ի հանրահայտ «Դեղին սուզանավ» մուլտֆիլմի պրեմիերան:
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Cassiopeia (17.07.2009), Ռուֆուս (17.07.2009)
18 հուլիսի
Այսօր Ֆիզկուլտուրնիկի միջազգային օրն է:
ԱՄՆ-ում հոթ-դոգ-ի օրն է:
64թ. - Հռոմում բռնկվեց հրդեհ, որը գրեթե ամբողջությամբ այրեց քաղաքը
1610թ. - մահացավ իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Քարավաջիոն
1635թ. - ծնվել է Ռոբերտ Հուկը` ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, բիոլոգ
1770թ. - Լարգե գետի մոտ ռուսական բանակն հաղթեց թուրքերին
1820թ. - ծնվեց Ղևոնդ Ալիշանը
1853թ. - ծնվեղ Հենդրիկ Լորենցը` հոլանդացի ֆիզիկոս, 1902թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր
1872թ. - Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվեց գաղտնի քվեարկություն
1898թ. - Պիեռ և Մարի Կյուրիները Փարիզյան ակադեմիա զեկույց ներկայացրեցին այն մասին, որ բացի ուրանից գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր
1921թ. - Ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետն ու Քամիլ Գերենն առաջին անգամ երեխային հակատուբերկուլյոզային (БЦЖ) պատվաստում կատարեցին
1925թ. - Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf»-ի առաջին հրատարակությունը
1925թ. - ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց, որ կինը կարող է վարորդ լինել տղամարդուց ոչ վատ
1942թ. - ծնվեց Պոլ Մըքքարթինի` "Բիթլզ" խմբի անդամներից
1959թ. - Կլիմենտ Վորոշիլովը Երևանում Հայկական ՍՍՀ-ին հանձնեց Լենինի անվան պատվոգիրը
1962թ. - Պերուում զինվորական հեղաշրջում տեղի ունեցավ
1968թ. - Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը հիմնեցին "Intel" ընկերությունը
1994թ. - 63-ամյա կինը ծննդաբերեց (ծննդկանի տարիքային ռեկորդ մինչև 2005թ. հունվար)
1985թ. - ծնվեց ակումբի անդամ Ապսարան (շնորհավորանքներս)
19 հուլիսի
1374թ. - մահացավ Ֆրանչեսկո Պետրարքան
1695թ. - Մեծ Բրիտանիայի հանրահայտ " Ինչպես լավացնել տնտեսությունն ու առևտուրը" հանդեսում հրատարակվեցին ամուսնության առաջին հայտարարությունները:
1814թ. - Անգլիայցի ծովագնաց Ֆլայնդերսն իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքն անվանեց Ավստրալիա
1822թ. - ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Նեյպսն ստեղծեց աշխարհի առաջին լուսանկարը
1900թ. - բացվեց Փարիզյան մետրոն
1940թ. - Անգլիայում պատերազմական գործությունների ընթացքում արգելվեց նոր ավտոմեքենաների վաճառքը
1938թ. - ծնվեց Վախթանգ Կիկաբիձեն
1943թ. - Ուինստոն Չերչիլը ներկայացրեց նախագիծ, ըստ որի այսբերգները պետք է օգտագործվեին որպես լողացող ավիաբազաներ
1949թ. - Լաոսը անկախություն է ձեռք բերում Ֆրանսիայից
1949թ. - ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենն հայտարարեց, որ ՍՍՍՀ-ն ինքն իրեն կքայքայի
1954թ. - լույս տեսավ Էլվիս Փրեսլիի առաջին սինգլը
1993թ. - ԱՄՆ-ում բանակ զորակոչվելուց արգելվեց զորակոչիկներին հարցնել սեռական կողմնորոշման մասին
20 հուլիսի
Շախմատի միջազգայի օր
1304թ. - ծնվեց Ֆրանչեսկո Պետրարքան
1534թ. - Աշխարհում առաջին անգամ Քեմբրիջում գրանցվեց հայտնագործությունը
1917թ. - գրանցվեց BMW առևտրային բրենդը
1924թ. - Փարիզում հիմնվեց շախմատի միջազգային ֆեդերացիան - FIDE
1944թ. - Հիտլերի վրա անհաջող մահափորձի իրականացում
1947թ. - ծնվեց Կարլոս Սանտանան
1969թ. - Ապոլլոն-11-ի վայրէջքը Լուսնի վրա
1976թ. - կատարվեցին Մարսի մակերևույթի առաջին ուսումնասիրությունները
21 հուլիսի
356թ. մ.թ.ա. - Ալեքսանդր Մակեդոնացին
365թ. - երկրաշարժը մասամբ ավիրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Ալեքսանդրիայի փարոսը
1948թ. - մահացավ Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան) (ինքնասպանություն)
1951թ. - ծնվեց ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը ("Ջումանջի", "Ֆլաբեր" և այլն)
1969թ. - ամերիկացի աստղագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Էդվին Օլդրինն "Ապոլլոն-11" թռիչքի ընթացքում ոտք են դնում Լուսնի մակերևույթ
1983թ. - Անտարկտիդայի "Վոստոկ" կայանում գրանցվեց ամենացածր ջերմաստիճանը` -89.2օC
1999թ. - Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվեց ունենալ 4 կին
2007թ. - անգլերեն լեզվով հրատարակվեց "Հարրի Փոթթերի" յոթերորդ գիրքը
22 հուլիսի
Ծրագրավորողի օրն է
1790թ. - Ֆրանսիայում եկեղեցու ունեցվածքը պետականացվեց
1795թ. - Մոկսվայում Շերեմետևո կոմսության տարածքում հիմնվեց "Օստանկինո" ամրոց-թատրոնը
1887թ. - ծնվեց 1925թ. նոբելյան մրցանակի դափնեկիր գերմանացի ֆիզիկոս Գուստավ Հերցը
1927թ. - Իտալիայում հիմնվեց "Ռոմա" ֆուտբոլային ակումբը
1944թ. - հիմնվեց միջազգային տարադրամային ֆոնդը
1946թ. - ծնվեց ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մատյեն
եկեք այստեղ գրենք այս օրվա հետ կապված կարևոր լուրեր,կամ իրար հաղորդենք այս օրվա առանձնահատկությունները
սկսեմ ես
ապրիլի 15:
կարևոր իրադարձություններ
* 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։
* 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
* 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
* 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
* 1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
* 1992 - Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը։
* 1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
ծնունդներ
# 1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
# 1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
մահեր
* 1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)։
* 1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)։
* 1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)։
* 1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)։
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Վիքիպեդիա:
Ու ընդհանրապես աննպատակ թեմայա, ԻՄՀԿ
Նույն լոգիկայով ամեն օրվա հոդվածը վիքիից copy-paste կանենք ու պլծ. զարգացում չկա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ