եկեք այստեղ գրենք այս օրվա հետ կապված կարևոր լուրեր,կամ իրար հաղորդենք այս օրվա առանձնահատկությունները

սկսեմ ես

ապրիլի 15:
կարևոր իրադարձություններ
* 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։
* 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
* 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
* 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
* 1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
* 1992 - Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը։
* 1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
ծնունդներ
# 1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
# 1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
մահեր
* 1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)։
* 1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)։
* 1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)։
* 1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)։
Էջանիշներ