17 հուլիսի
709թ․ մ․թ․ա․ - գրանցվել է արևի առաջին խավարումը չինացի Չու Ֆու-ի կողմից
1790թ․ - իր մահկանացուն կնքեց անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը
1854թ․ - Ավստրիայում շինարարության է հանձնվում Եվրոպայի առաջին լեռնային երկաթուղին
1907թ․ - մահացավ ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոն ("Առանց ընտանիքի", "Ռոմեն Կալբրի")
1918թ․ - Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ այս օրը արևմտյան ճակատն ունեցել է իր առավելագույն երկարությունը` 856 կմ
1928թ․ - Մեքսիկացի քաղաքական գործիչ Ալվարո Օբրեգոն, որը հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում, սպանվում է Մեխիկոյում` պաշտոնական ընդունելության ժամանակ
1955թ․ - Կալիֆորնիայում բացվեց առաջին Դիսնեյլենդը
1962թ․ - ամերիկյան X-15 ինքնաթիռը (օդաչու` Ռոբերտ Ուայթ) առաջին անգամ հատեց տիեզերքի սահմանը` 50 մղոն
1986թ․ - Լենինգրադ-Բոստոն հեռուստակամուրջի ժամանակ հնչեց "Մեզ մոտ սեքս չկա․․․" արտահայտությունը
1994թ․ - Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն` 11 մետրանոցներով հաղթելով Իտալիային
Էջանիշներ