User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Առաջինը

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջինը

    Աղջիկն աշխատում էր ցույց չտալ, որ արդեն հոգնել է շարունակվող անուշադրությունից:
    Ընկերուհուն կյանքից ավելի էր սիրում, բայց չէր դադարում ինքն իրեն հարց տալ` ինչու են բոլոր հայացքները միայն նրան դառնում: Ինքն այդքան վա՞տն է: Իրեն պահե՞լ չգիտի: Ա՞յլ պատճառ կա:
    Ու միշտ փորձում էր ուշադրություն գրավել: Միայն ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքն էլ է լավը:
    Մի օր, երբ արդեն անմարդկային հոգնել էր այդ ամենից, երբ իր համար մեկ էր արդեն, երբ հոգնածությունն ու անտարբերությունն արտահայտվում էին իր համար աննկատելի հմայիչ սարկազմով, ընկերախմբերից մեկով հանդիպում ունեին: Վերջերս ձեռք բերված սովորության համաձայն` Վերնիսաժի այգում արաղ էին խմում` շիշը փոխանցելով իրար: Թթու վարունգով: Յուրաքանչյուրին երեք կում հասնում էր:

    Ու այդտեղ հայտնվեց Առաջինը:
    Նկարիչ էր: Խելացի: Կարդացած: Ու հարբեցող: Անհույս հարբեցող: Դա հետո իմացավ:
    Իր համարն ուզեց:
    Քանի որ իրենից դեռ երբեք, ոչ ոք համար չէր ուզել` առանց որևէ հետին մտքի տվեց: Դե մարդ է, մտքով անցել է: Տան համարը, բնականաբար:

    Դրանից հինգ, թե վեց օր անց ընկերուհու տանն էր: Իբր պարապում էին:
    Լարան ասաց, որ պետք է Առաջինին զանգի: Գործ կա հետը::
    Խոսելու ընթացքում իր անունը լսեց: Քիչ հետո Լարան կանչեց:
    - Ուզում է հետդ խոսի,- ձեռքով լսափողը փակելով` ասաց ընկերուհին:

    Հանդիպումը նշանակվեց ընկերուհու ծննդյան հաջորդ օրը: Լավն էր ծնունդը..

    Իր առաջին ժամադրությունն էր: Առավոտյան պետք է խանութ գնար` հաց առնելու: Ինքն էլ չհասկացավ` ինչպես գնեց արաղի փոքրիկ շիշը:
    Իր սենյակում փակված խմում էր` փորձելով խեղդել ահագնացող հուզմունքը:
    Երկու ժամ կար դեռ:

    * * *

    Իր սիրած Վեստում էին: Առաջինը գինի պատվիրեց:
    Զրուցեցին: Շատ երկար:

    Երկրորդ հանդիպման ժամանակ լարվածությունն արդեն անցել էր, և Առաջինը պատմեց, թե ինչպես է մի կիլոմետրից զգացել, որ առաջին օրն ինքը խմած էր:
    - Նենց սիրուն էիր օրորվում, - ժպտաց խորամանկ:

    * * *

    Ֆրանսուա Վիյոնն իսկապես լավն էր: Զարմանալի չէր, որ Առաջինը պաշտում էր նրան: Իր պես հարբեցող էր:

    * * *

    Իր նկարած փոքրիկ քարտի հետևում նամակ էր գրել: Ու նվիրել կարմիր մազերով աղջկան: Գրել էր, որ սիրահարված է: Իր ոճով` կոպիտ, փոքր-ինչ ցենզուրայից դուրս բառերով: Քարտի վրա ծերունի էր, որ իր գրկում սեղմել էր փոքրիկ աղջկա` երևի թոռանը: Գետնին ճամպրուկ էր դրած:
    Խորհդանշական էր, ինչպես պարզվեց:

    Երեք ամիս էր անցել: Ընթացքում եղել էին բազմաթիվ հանդիպումներ, ծաղիկներ, ալկոհոլի ոչնչացում, խաչբառի լուծում, ամուսնության առաջարկ…
    Ընդ որում` վերջին երկուսն անմիջական կապ ունեին:
    Կինոմոսկվայի կաֆեում նստած խաչբառ էին լուծում:
    - Բոտսվանայի մայրաքաղաքը…դե սա անիմաստ է, անցանք..
    - Գաբորոնե, - ասաց հանգիստ:
    - Կամուսնանա՞ս հետս,- ասաց Առաջինն հմայված հայացքը չկտրելով..

    * * *

    Մութ էր ու ուշ: Հրապարակում նստած էին: Շատրվանների դիմաց:
    Առաջինն անհանգիստ էր: Նա արդեն խմած էր, բայց երևում է անհրաժեշտ դոզան դեռ չէր ներմղվել:
    - Կսպասե՞ս գնամ Վերնիսաժի այգի, գամ:
    Հիշեց վերը նշված տեղի փոքր կրպակը, ուր գիտեր, հարյուր գրամով օղի են տալիս: Առաջինն էր պատմել:
    - Չի լինի՞ չգնաս:
    - Պետք է:
    - Գնա…
    "Որ հետ գաս` էստեղ չեմ լինելու" ..հայացքում գրվածը միայն ապուշը չէր կարդա..Առաջինն ապուշ չէր:

    * * *
    Հրապարակի դատարկ ասֆալտին դեռ երկար արձագանքում էին արցունքախառը քայլերի խուլ ձայները:
    Ժպտալով էր քայլում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.07.2009, 00:38: Պատճառ: Տառասխալի շտկում

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), Artgeo (14.07.2009), Chilly (15.07.2009), Chuk (14.07.2009), cold skin (18.07.2009), comet (15.07.2009), E-la Via (14.07.2009), Hripsimee (14.07.2009), Kuk (14.07.2009), Lion (14.07.2009), Mark Pauler (27.02.2010), murmushka (14.07.2009), Nadine (14.07.2009), Norton (14.07.2009), Tig (17.07.2009), Դեկադա (19.07.2009), Եկվոր (14.07.2009), Կաթիլ (14.07.2009), Ձայնալար (14.07.2009), Մանուլ (19.07.2009), Շինարար (08.12.2009), Ռուֆուս (14.07.2009), Սարգսյան (20.07.2009), Սլիմ (14.07.2009), Տրիբուն (20.07.2009), Քամի (20.07.2009), Ֆոտոն (30.10.2009)

  3. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Լավն էր, Լիլ ջան, ապրես
    When life gives you lemons, make lemonade

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Շարունակություն կլինի?
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավն ա

    Մեջբերում Sisuan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակություն կլինի?
    Պետք չի շարունակություն:

    Շարունակությունն արդեն ուրիշ պատմվածք պետք է լինի: Սա ավարտուն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.07.2009), Chilly (15.07.2009), Norton (14.07.2009), Tig (17.07.2009), Գալաթեա (14.07.2009), Կաթիլ (14.07.2009)

  7. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Զզվում եմ էն ժամանկներից, երբ չկար բջջային ու արցունքրի հետ ականջակալներից դուրս թռչող հնչունները ասֆալտին "դաջել" հնարավոր չէր: Մնացած ամեն ինչ... դե գիտես ...

  8. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Չուկն իմ փոխարեն պատասխանեց շարունակության պահով...եթե լինի էլ, արդեն "Երկրորդը" խորագիրը կունենա

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), Chuk (14.07.2009), Norton (14.07.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկն իմ փոխարեն պատասխանեց շարունակության պահով...եթե լինի էլ, արդեն "Երկրորդը" խորագիրը կունենա
    Հա , հենց երկրորոդ , բայց նույնի երկրորդը:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  11. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Մեջբերում Sisuan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա , հենց երկրորոդ , բայց նույնի երկրորդը:
    Չէ

  12. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Լավն էր - գնահատեցի օրգինալությունը ու մեկ էլ... ուղղակի դուրս եկավ, երևի անկեղծությունը: Վերջի տողերը կարդացի... երեք անգամ Երևի այնուհանդերձ չբաժանվեցի՞ն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Լիոն ջան, եթե գրվածից հստակ չէր` բաժանվում են, թե ոչ, արդեն թողնում եմ քո հայեցողությանը

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), Ձայնալար (14.07.2009)

  15. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Հասկացա, Գալաթեա ջան, հենց տենց էլ հասկացա... Ինձ համար հստակ չէր - դեհ, ավելի լավ, մտածելու տեղ թողեց
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #12
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Էս աղջկանից օրինակ վերցրեք, այ սենց, որ սաղդ կարճ-կարճ գրեք, ես էլ կկարդամ
    Լավն էր Լիլ ջան

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), Lion (14.07.2009), Tig (17.07.2009)

  18. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    - Բոտսվանայի մայրաքաղաքը…դե սա անիմաստ է, անցանք..
    - Գաբորոնե, - ասաց հանգիստ:
    - Կամուսնանա՞ս հետս,- ասաց Առաջինն հմայված հայացքը չկտրելով..
    Ինձ էս մասը դուր եկավ:
    Մեկ էլ, որ վերջում ժպտալով էր քայլում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.07.2009, 00:39: Պատճառ: Տառասխալի շտկում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.07.2009), Մանուլ (19.07.2009), Շինարար (08.12.2009)

  20. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Զարմանալի ձևով էս քանի օրը այս պատմվածքը մտքիցս դուրս չի գալիս: Անընդհատ կարծես նրա առանձին մասեր եմ հիշում, հաճախ առանց տրամաբանության... Երևի լավ գրվածքը հենց այդպես է լինում

    Ափսոս, էլի, որ մեր երկրում զուտ ստեղծագործելով մարդ չի կարող «ընտանիք պահել»...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #15
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առաջինը

    Լավն էր: Քո նման: Ու ընդհանրապես, Լիլ, այ լավ յու

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (08.12.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. SMMBon.com - "Առաջինը" սոցիալական կայքերում
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.12.2022, 14:47
  2. armenix.com Առաջինը Հայաստանում
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.04.2010, 23:31
  3. Առաջինը շնորհավորեց Սարկոզին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 25.02.2008, 22:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •