Աթեիստ (07.07.2012)
Մենակ չէի ընկերներով էինք, տանն ենք մնացել, մնալու տեղը նախօրոք չէինք պատվիրել:
Առաջին անգամ շատ անակնկալ ստացվեց պիտի Ուռեկիում ճամբարի մասնակցեինք վատ պայմանների պատճառով ուղղակի նստեցինք երթուղային ու գնացինք Քոբուլեթի /տասնհինգ հոգով էինք/:
Տեղ շատ հեշտ գտանք:![]()
qui sine peccato est?
Vaio (07.07.2012)
Ես անցած տարի Քոբուլաշենում մնացել եմ: Տունը նախորոք չէինք պատվիրել: Երեք հարկանի տան առաջին հարկում չորս հատ սենյակ կար, ամեն սենյակում երկտեղանի անկողիններ: Տանտիրուհին սենյակներն առանձին էր վարձով տալիս, էնպես որ տարբերությունը մեծ չէ, տասնգինգ հոգով եք, թե երկու: Երևի մենակ լինելու դեպքում նոր դժվար կլիներ![]()
Իսկ եթե գումար մի քիչ շատ ունեք, խորհուրդ կտամ գնաք կամ Սարփի կամ Գոնիո: Էնտեղ ջուրը մաքուր է գոնե: Ուրեկիում ավազն է շատ լավը ու ծովը կտրուկ չի խորանում, բայց կեղտոտ է, ահավոր կեղտոտ: Քոբուլաշենում մի քանի բացասական բան կա` ավազ չէ, քարեր են, ջուրը մաքուր չէ ու միանգամից խորանում է ափից մի քանի մետր էն կողմ: Բաթումիում ջուրը չգիտեմ ոնց է, մենակ քաղաքում ման գալու եմ գնացել, իսկ այ Սարփիում, ճիշտ է, ափին քարեր են, բայց ջուրն էնքան մաքուր է, որ արժե էնտեղ գնալ: Նաև Սարփիում բնությունը ոնց որ ավելի մոտ լինի:
Իմ համեստ կարծիքով, հանգստանալու համար հենց Քոբուլեթին է հարմար այդ ողջ ռեգիոնից Ուրեկիից մինչև Սարփի հատվածում, հիմա ասեմ ինչու:
Բաթումը ինքը իրանով քաղաքա, ոնց որ Երևանից գնաս Երևան հանգստանալու, բայց այ Քուբուլեթին ավելի շատ համ գյուղական մթնոլորտ է, համ էլ էդ բարձր շենքերի, ոչ կենտրոնական փողոցի վրա աղմուկը քիչ է: Դե հաշվի առնելով, որ հիմանակնում հայերը մեքենայով են գնում հանգստանալու, ինչպես նաև ես, ամեն իրիկուն քշում էի Բաթում, հայերի ասած բուրվար ու ֆրֆրում էինք, համ էլ եթե երեխաների հետ ես, Քոբուլեթիին կպած է էլի հայերի ասած Բաթումի դիսնեյ լենդը, Քոբուլեթիում կարաս գնաս խոտերի մեջ խորովածից բանից, բայց բաթումում չես կարա, որտև ընդեղ ծառի տակ չիշիկ անելու համար, մարդիկ 200 լարի տուգանում են, դա էլ 200 X 255 դրամ է
Շատ առավելություններ ունի Քոբուլեթիում մնալը, բայց ողջ ռեգիոնով ֆռֆռալը: Նույնն էլ Սարփի, գնում էինք թուրքերի նամազի ձենը զզվացնում էր, հետ էինք գալիս
Բաթումտ աշխարհի ամենալավ կուրորտն ու քաղաքնա ու իմ երազանքնա ընդեղ ու առհասարակ Վրաստանում տուն ունենալը, հուսամ շուտով կունենամ:![]()
Հ.Գ. Բոլոր նրանց,ովքեր ուզում են տուռով գնան, իմ խորհուրդը: Եթե պիտի մնաք 10 օր, նախատեսեք 1 օր ավել, գնացեք տեղում ու գնացեք նայեք բոլոր հնարավոր տարբերակները ու ընտեք միջինը, մի օր կորցնում ես, մի քիչ էլ հոգնում ես ճանապարհից հետո, բայց զատո քո ուզածնա լինում, ոչ թե տուռի նկարի մեջի հյուրանոցից կլոմոտրերով տարբերվող հյուրանոց: Եթե պետքա ես համար կտամ, մենք մի տարի մնացել ենք էդտեղ, ընտիր պայմաններ չեն, բայց վատ էլ չի, ընտանքիքի համար նորմալ տեղ է:
Հ.Հ.Գ.
Նոր կուրորտ կա Փոթիից մի քիչ այնկկողմ, էս վիդեոն նայեք, էս աղջկա հաղորդումները վերջն են, Բաթումիի համար էլ ունի տեսնյութ,գտնեմ կդնեմ:
Ձեր առջև է Անակլիան, ծաղկումա Վրաստանը, հալալա
Վերջին խմբագրող՝ keyboard: 07.07.2012, 13:08:
Տասնհինգ հոգի էինք բայց տարբեր տեղեր էինք մնում, օրինակ՝ մենք երեքով մնում էինք երկհարկանի սեփական տան երկրորդ հարկի սենյակներից մեկում, մի քանի հոգի ուրիշ տանն էին մնում, երկու հոգի /զույգ/ առանձին էին մնում ... ու տենց
Ինձ թվում ա կարաք հանգիստ տեղ հասնեք ու էդ բոլոր հարցերը լուծեք, վերջի վարիանտ եթե ենթադրենք ոչ մի տանը տեղ չճարեք /ինչը բացառվում ա/ հյուրանոցը կա ու կա
qui sine peccato est?
Արէա (07.07.2012)
Rammstein (07.07.2012)
Keyboard-ի հետ համաձայն եմ, որ մնալու ամենահարմար տեղը Քոբուլեթին ա, կամ գոնե Գոնիոն կամ Սարպին: Ընդհանրապես բոլոր տեղերում՝ Քոբուլեթի, Բաթումի, Գոնիո, Սարպի լողափը քարոտ ա, մենակ Ուռեկիում ա ավազ: Բայց Ուռեկին իսկական գյուղ ա, կովերը էդ լողափի ավազներին թրքելով գնում են, տեղը փոքր ա, հանգստացողները՝ շատ, լողափում մեղմ ասած սրբիչ փռելու տեղ չկա: Սարպի ու Գոնիոն ավելի հանգիստ են, բնությունը վերջն ա, բայց Սարպին էլ պրոբլեմ ունի: Նախ լողափը ահավոր փոքր ա, ու միշտ լիքը: Հետո լողալ չիմացողի համար շատ վատ տեղ ա, ջուրը շատ սառն ա ու ափից մի երկու մետր էն կողմ միանգամից խորանում ա, պլյուս դրան հոսանքներ կան: Մի խոսքով լողալ չիմացող մարդը էնտեղ կամ չի կարողանա լողալ, կամ էլ կխեղդվի
Բաթումը շատ սիրուն քաղաք ա, բայց մենակ ման գալու համար: Ես էնտեղ չէի մնա, որովհետև իրոք նույնն ա, ինչ Երևանից գնաս Երևան հանգստանալուԼողափը Քոբուլեթիի լողափից շատ չի տարբերվում, մի քիչ ավելի մաքուր ա ու բարեկարգ: Նավահանգստի մոտ գտնվող լողափների ջրից նավթի հոտ ա գալիս: Ռեստորանները Քոբուլեթիի հետ համեմատ ավելի թանկ են: Իդեալական տարբերակը ուրիշ տեղ մնալն ա, երեկոյան էլ Բաթումի գնալ, ֆրֆրալն ա:
Ինչ վերաբերվում ա Քոբուլեթիին, ամենահարմար տեղն ա: Նախ լողափը շատ երկար ա, կարծեմ 15-20կմ է ձգվում, լողափը քար ա, բայց վատը չի: Ծովը շատ կտրուկ չի խորանում, լողալ չիմացողները հանգիստ կարող են ափի մոտ լողալ սովորել: Տներն ու հյուրանոցները թափած են ու էժան, ցանկացած գնի, հարմարությունների տուն կարելի ա ճարել: Ամբողջ ափի երկայնքով ռեստորաններ են ու կաֆեներ, սնունդը էժան ա: Չնայած խորհուրդ չեմ տա հենց ափի վրա գտնվող կաֆեներից օգտվել, որովհետև խմելու ջուր չունեն ու կասկածելի ա, թե ինչ ջրով են աման լվանում կամ ճաշ եփում: Ամենաճիշտը առաջին շարքի ռեստորաններից օգտվելն է:
Մեկ էլ ամենակարևորը, եթե ուզում եք գիշերները քնել, հենց առաջին շարքում տուն մի վարձեք: Մի քանի շարք հեռու վերցրեք, թող 10րոպե տևի ափ հասնելը, բայց ափի շուխուրից հեռու կլինեք: Գիշերները խայտառակ վիճակ ա, մինչև լուսաբաց ինչքան ռեստորան, կաֆե, դիսկոտեկ կա, դինամիկները ամենաբարձրի վրա քոքած երաժշտություն են դնում: Անցած տարի առաջին շարքում էինք տուն վարձել, 10 գիշեր անընդմեջ չկարողացանք քնել, ստիպված ցերեկներն էինք քնում: Մի երկու օր էլ որոշել էին ստադիոնում դիսկոտեկ կազմակերպել, ձենն էնքան բարձր էր, որ տան ապակիները քիչ էին մնում ճաքեին:
I may be paranoid but no android!
Մեկ էլ ամենակարևորը՝ մի ամբողջ օր տրամադրեք Բաթումի բուսաբանական այգին տեսնելու համար: Հոյակապ տեղ ա, ես չէի ուզում էդ այգուց դուրս գալ: Նախօրոք հետներդ ուտելիք ու խմիչք տարեք
Կարելի ա մի օր էլ Սարպի գնալ, թեկուզ մենակ բնությամբ զմայլվելու համար: Իսկ եթե ադրենալինի պակաս ունեք՝ Քոբուլեթիի այսպես կոչված Դիսնեյլենդը ադրենալինը կլրացնի:
I may be paranoid but no android!
Մոռացա ասեի, Քոբուլեթիում ինչն ա շատ, մնալու տեղը: Առաջին պատահած տունը մի վերցրեք, ոչինչ, մի օրը թող կորի, բայց մի քիչ քաղաքում ֆրֆրացեք, ոնց էլ լինի ավելի լավ պայմաններով ու լավ գնով տուն կճարեք: Գնի համար բազար արեք առանց ամաչելու, ինչքան կարող եք էժանացրեք (եթե նույնիսկ տանտերն ընթացքում սկսի քֆրտել): Իրենց համար ավելի լավ ա սենյակներն էժանով տան, քան թե դատարկ մնա:
Մենք անցած տարի քիչ էր մնում 15 լարիանոց տուն վերցնեինք խորքերում, բայց հետո հենց լողափին կպած տանը սենյակ գտանք՝ մի մարդու համար 10 լարի գնով, երբ որ էդ տան մյուս սենյակները 20-25 լարիով էին տալիս: Տունն էնքանով էր հարմար, որ բակի կողմից դուրս էիր գալիս ու լողափը դեմդ էր: Տունն էլ մաքուր էր, բակում ցնցուղներ կային, սիրուն հայաթ ունեին, հարևաններն էլ հայեր էին ու լավ մարդիկ: Էդ սենյակը մի քանի օր դատարկ էր մնացել, տանտերերն էլ մեզ տվեցին էժան գնով, որ դատարկ չմնա: Մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակները նայեք ու ինչքան կարող եք գինը էժանացրեք:
I may be paranoid but no android!
Էդ այգին մտնելուց, ոնց որ ուրիշ աշխարհ տեղափոխվես, ուղղակի ասել քեզ էնքան մեծա, որ խմիչք,ուտելիք անպայմանա վերցնել, դաժե մի օրն էլ քիչա, եթե մանրակրկիտ ման գաս ու նայես:
Սիրունա էլի Վրաստանը առհասարակ, Թբիլիսին էլ, Բաթումին էլ, Քութաիսին էլ արդեն սարքում են:
Մարդ հնարավորինս երկրներում պիտի լինի, որ աշխարհ տեսնի, բայց ուր էլ գնաս պտի հանգիսդ Վրաստանում անցկացնես:
Առավելություններն անսահման են:
Շնորհակալություն հետաքրքիր արձագանքների համար:
Հարցը էնա, որ գործիծ չհասկացող մարդը (խամ մարդը), ով նաւորա գնումա, չգիտի, թե կոնկրետ որդեղ գնա:
Օրինակ ես ուզում եմ գնալ Քոբուլեթ (իսկ ինչպես հասկացա ձեր արձագանքներից, Վրաստանի հանգստի ամենահարմար վյարը հենց այնտեղ է), ինձ հետաքրքիրա նորմալ պայմաններով տուն (կամ հյուրանոց), որտեղ մոտիկ լինեն զվարճալի օբյեկտները (կառաոկե, դիսկո, բառ...) :
Բարև Ձեզ
Քոբուլեթին ծայրից-ծայր, սկսած առաջին տնից մինչև վերջինը գրեթե նույն չափով հեռու մոտիկ են դիսկոներից,բարերից ու զվարճանքի տարբեր վայրերից: Քոբուլեթին` ողջ երկայնքով, եթե չեմ սխալվում 12կմ ամբողջը զվարճանքի տեղեր են: Իդեպ Քոբուլեթին ինքն իրենով մի երկար փողոց է հիմնականում, որը նախկին ՍՍՀՄ-ի ամենաերկար առանց լուսացույց փողոցնա:
Նենց որ ուր էլ մնաս Քոբուլեթիում, հաստատ չես հասցնի ձանձրանալ, մանավանդ քո ասած խամ մարդու համար, էնքան հետաքրքրություն կա, օրդ չի հերիքի: Թվարկեմ. առաջին օրը, դեճանապարհից հետո հանգիստ,ծով, ծովից առնվող կարոտ, երկրորդ օրը գրեթե նույնը, երրորդ օրը ծովից ձանձրույթ, գնանք տենանք ինչ կա էս Քոբուլեթիում, չորորդ օրը երեխեքին տանենք կառուսել, 5-րդ օրը մի հատ գնանք Բաթում, տեսնենք ինչա էդ Բաթումը որ էդքան ասում են, 6-րդ օրը բուսաբանական այգի, Գոնյոի ամրոց, Սարփի ու սենց շարունակ:
Չես փոշմանի վստահ եմ, 4-րդ տարինա, տնեցիք անհամբեր սպասում են ամռանը, ու ոչ մի ուրիշ տեղ, այլ հենց իմեննո Վրաստան են ուզում:
Հ.Գ. Շատ կարևոր հանգամանք ասեմ, ինձ մեկ էր, բայց ըներներիցս շատերը դրան ուշադրություն են դարձնում: Քանի որ Քոբուլեթիի գլխավոր փողոցով են անցնում թուրքիայից ու աշխարհի տարբեր երկներից Հայաստան,Ադրբեջան ու Վրաստան մտնող այսպեսասած մեծ ֆուռերը, ապա պետքա տուն վերցնել էն հատվածում, որտեղից ֆուռերը շրջանցում են գլխավոր ճանապարհը և աղմուկը համեմատաբար քիչ է, էլի եմ ասում, ես միշտ մնացել եմ մինչև էդ հավածը, թեկուզ աղմկոտ, բայց ես իմ տունը ընդեղի սիրում եմ ու էդ տանտերերը հարազատ են ինձ, անգամ զանգում խոսում ենք, ու զանգում հարցնումա գալու եք տունը պահեմ? Մի խոսքով, գնա ու տես ինչ կայֆա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ