Քանի կիլոմետր է Երևանից Բաթումի Ախալքալաքով?
Ո՞վ հաստատ գիտի
450-ի կողմերն ա: բայց մի 50-60 կիլոմետրը ընենց վիճակում էր /3 տարի առաջվա տվյալներ եմ ասում, հիմա չգիտեմ/, որ փոշմանում ես որ ընտեղ ես մտել: ես էտ 50 կիլոմետրը անցա 4 ժամում /10-ի վրա/: հլա մի քանի տեղ էլ մեքենան շուռ տալու վտանգ կար: էն տարի ճանապարհի շինարարություն էևր գնում ու սաղ քանդ ու քարափ էր: հիմա չգիտեմ, մի բան սարքել են՞ վրացիք թե դեռ չէ:
եթե էտ ճամթեն սարքեն, շատ ա կարճանալու ու պրակտիկորեն մի 5 ժամից կարաս Բաթում մտնես:
Hripsimee (09.08.2009)
Ճանապարհը վատը չէ Ախալցխա-Ախալքալաք հատվածում: Ախալքալաք-Բոգդանովկա հատվածում էլի ոչինչ: Բայց այն շատ վատն է Բոգդանովկա-Բավրա (ՀՀ սահման): Անցնելով այդ ճանապարհով մարդ միանգամից ավելի ճիշտ է ընկալում Ջավախքի խնդիրները:
Այս ամռանից սկսվել է Բոգդանովկա-Բավրա հատվածի լավորակ ասֆալտապատումը ամերիկյան "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրի կողմից` արտասահմանյան ֆիրմաների իրականացմամբ: Եթե ամեն ինչ լավ գնա, շուտով այնտեղ Երեւան-Սեւան մայրուղու որակի ճանապարհ կլինի:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ