Ճանապարհը վատը չէ Ախալցխա-Ախալքալաք հատվածում: Ախալքալաք-Բոգդանովկա հատվածում էլի ոչինչ: Բայց այն շատ վատն է Բոգդանովկա-Բավրա (ՀՀ սահման): Անցնելով այդ ճանապարհով մարդ միանգամից ավելի ճիշտ է ընկալում Ջավախքի խնդիրները:
Այս ամռանից սկսվել է Բոգդանովկա-Բավրա հատվածի լավորակ ասֆալտապատումը ամերիկյան "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրի կողմից` արտասահմանյան ֆիրմաների իրականացմամբ: Եթե ամեն ինչ լավ գնա, շուտով այնտեղ Երեւան-Սեւան մայրուղու որակի ճանապարհ կլինի:
[quote=Ahik;1770230]Բորժոմից ճանապարհը գնում է դեպի Ախալցխա (Ջավախքի մշակութային մայրաքաղաքը ): Ախալցխայից` Ադիգեն-Խուլո-Կեդա-Բաթում... ճանապարհը սահանի երկայնքով է գնում (մի 10-20 կիլոմետրի վրա մնալով սահմանից): Մի տեղ կա` Աջարիա մտնելիս անցնում է Գոդերձիի լեռնանցքով (մոտ 2100 մետր բարձր.), որը ձմռանը այդ ուղին ոչ էֆեկտիվ է դարձնում: Ճանապարհի որակը Ախալցխայից այն կողմ վատն է, կամ շատ վատը: Սա այն ճանապարհն է, որը ըստ Սարգսյան-Սահակաշվիլի համաձայնության պիտի վերածվի Գյումրի-Բաթում մայրուղու: Չեմ կարծում, որ շուտ լինի, քանի որ դեռ խոսակցությունների մակարդակի վրա է...
Շատ շնորհակալուտյուն, եթե ջավախքի ճանապարհը սաքվի արդեն ահագին կշահենք
"Շահելը" դեռ մեղմ է ասված, եթե ի նկատի ունեք միայն ծովափ մեկնելիս բենզինի ու ժամանակի խնայողությունը: Դրանք երրորդական ֆակտորներ են...
Հայաստանի վերջին 2 տասնամյակների ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ մեր հիմնական ճանապարհը դեպի հյուսիս անցնում էր Վրաստանի թյուրքաբնակ Բորչալու տարածաշրջանով (Մառնեուլ): Դրանով հայկական ճամփորդները փաստօրեն կերակրում էին տեղի թուրքերին: Իսկ Բորչալույում թուրքերը սովետական շրջանում աճել են ՉՈՐՍ ԱՆԳԱՄ: Այսինքն` մի նոր "Նախիջեվան" ենք "չաղացնում" մեր գլխին, մեր զավակների սերնդի գլխին: Հիշում եք ինչպես պատերազմի ժամանակ Մառնեուլում օրումեջ պայթեցնում էին հայկական երկաթուղին կամ խողովակաշարը...
Ցարական Ռուսաստանի կամ Սովետի օրոք հայկանալի էր, թէ ինչու էին ճանապարհները էդպես սարքել. Հայաստանը իրենց ծայրամասն էր, իսկ Թիֆլիսը իրենց ռեգիոնալ կենտրոնը: Դրա համար Հայաստանը կապել էին Թիֆլիսին, եւ ոչ Սեւ ծովին, քանի որ Սեւ ծովի ու արտաքին առեւտրի տեր-տիրականը Մոսկվան էր, ոչ Երեւանը:
Էդ ոնց ենք հարստացնում թուրքերին? Ճամփին մի հատ ձմերուկ ենք առնում մաքսիմում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Լավ մի քանի տպավորություն գրեմ էս տարվա ուղևորությունից.. որը դեպի Վրաստան թվով երկրորդն էր: Այս անգամ արդեն ավելի "փորձված" աչքով էի նայում ամեն ինչին:
Մարդիկ խելք չունեն: Սա ընդհանուր եզրակացությունն էր: Հիմա ավելի մանրամասն:
Ունենալ ծովափ ու առաջարկել միայն խինկալի-խաչապուրի արդեն խոսում է ամեն ինչի մասին: Կոկտեյլ բարեր գոյություն չունեն, այնինչ զոնտիկով կոկտեյլները պետք է վխտային ամբողջ ափով: Փոխանակ սերվիսների քանակը մեծացնեն և միլլիոններ աշխատեն, հայերին դրել են միլիոնչիկների տեղ, և փորձում են ամեն չնչին առիթով քամել: Ովա լսել պարկինգում կանգնելու համար ամեն մեքենայից 4 լարի ուզեն: Իհարկե գործը վերջացավ նրանով որ երկու մեքենայի համար տվեցինք 2, պլյուս մի բոլ ամոթանք: Մի շաբաթ ուզում էի Բաթումի քարտեզ գտնեի, որ ամեն քայլափոխի փողոց չհարցնեի: Քարտեզ գոյություն չուներ: Կրպակի աշխատողն ինչ ասի լավա` հա հայերն ամեն օր հարցնում են: Ուրեմն մի բան ամեն օր ուզեն ու չբերես որ ծախես? Ծովափին seafood գոյություն չունի... տենց բան ովա տեսել: Մաքսիմում կեֆալ ժարիտ արած: Այնինչ Սև ծովում հազար ու մի ձուկ կա: Մենյուների աղքատության մասին էլ չխոսեմ: Որն էլ որ մի քիչ մեծ մենյու ունի, կերակուրների մեծ մասը հաստատ չունի: Աջիկան ինչա դա էլ չկար: Կարճ ասած անտերություն: ժամանցի վայր կոչվածը սկսվում և վերջանում է ամեն կես քայլի վրա տեղադրված սննդի օբյեկտներով, որտեղ երեկոյան երգիչներն այնպես են գոռում, ոնց որ մորթելիս լինեն:
Լավ կողմերից մեկը կարելի է նշել ոստիկանության լավ աշխատանքը: Հետո պարզվում է վրացիները հայերից համով են խորոված սարքում, ինչքան էլ գլուխներս գովանք իրանց լավ սարքածը շատ ավելի համովա: Չգիտեմ ոնց են անում, բայց բոմբա: Ճանապարհներն ընտիր են: Մանավանդ, որ սկսել են բետոնի ճանապարհներ սարքել: Բաթումի դելֆինարիան էս ամառ օրով վերանորոգվում էր: Այսինքն մի սեզոն կորցրեցին: Բայց եկող տարի հետաքրքիր շոուներ են սպասվում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
One_Way_Ticket (19.08.2009), Աշխեն (21.08.2009), Էլիզե (26.04.2010)
ministr ժամանցային վայրեր լավ էլ կան` ցիցենատելին մենակ ցիցենատելին ինչ արժ է
Հետո երեկոյան դիսկոները, որտեղ հաճախ լավ dj-ներ են հրավիրվում + այնտեղ հաստատ կոկտեյլներ կան...
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
ամեն օր պետքա գնաս կարուսել?
Ինչ dj ինչ բան... մի հատ տրաքած ստրեպտոցիդա...
Իսկ կոկտեյլները պետք է լինեն հենց ծովափին, ոչ թե դիսկոյում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Էն կա որ անհետաքրքիր ա ամեն օր խինկալի կամ խաչապուրի ուտելու նման:
Դե մնումա ծովափը, ամենագլխավոր և միակ պատճառը այդտեղ հայտնվելու...
Նույն ծովափում էլ սերվիս գոյություն չունի,, եթե չհաշվենք վայրկյանը մեկ սիմինդի ու սասմելեբի գոռացող բաբոներին, որ իրենց նեղություն չեն տվել գոնե էդ ծախվող բաների ռուսերերն տարբերակները սովորեն, որ մարդիկ հասկանան: Դե գնա հասկացի, որ բուրբուշելան էդ քաղցր ձողիկնա
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Թբիլիսիի նոր «Խաղաղության» կամուրջը
Gayl (10.04.2010), Norton (10.04.2010), One_Way_Ticket (10.04.2010), Նարե (11.04.2010), Ռուֆուս (12.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ