Kuk (22.07.2009)
Կներես, հին ինֆո եմ կարդացել, հետո նայեցի ամսաթվին: Չգիտես ինչու Մախինջաուրիի կայարանը նշված էր որպես Բաթումիի կայարան: Այսինքն, այդ կայարանը վերանորոգելուց հետո Բաթումիի երկաթգծի կայարանի ֆունկցիան է իրականացնում: Բաթումիի երկաթգծի կայարանի վերանորոգումը, իմ հասկանալով, չի էլ նախատեսվում:
Հեռավորությունն էլ 6 կմ ա գրած
http://www.railway.ge/portal/alias__...2/default.aspx
Վրաստան գնալու ամենալավ միջոցը սեփական մեքենան է։ Եթե չունեք, ապա ըստ համարավետության՝ գնացքը (ասում են տեղ հասնելուց հետո երկու օր էլ կարելի է վագոնում ապրել), ավտոբուսը, ամենավերջում նոր միկրոավտոբուները։ Ճիշտ է վերջիններս արագ են քշում, բայց գնալ–գալը տանջանք է, ես վերջին անգամ չորս տարի առաջ եմ միկրոավտոբուսով գնացել, ահավոր էր գոնե ինձ համար։ Նեղվածք, երեխայի անվերջ ճիչեր, գունավոր հոտեր, ոչ բոլոր պատուհաններն են բացվում, մի խոսքով անտանելի բան է։ Եթե ուզում եք ծովից, վրացական խոհանոցից ու մոտակա այգում զբոսանքից բացի ծանոթանալ Վրաստանի տարբեր դիտարժան վայրերին՝ ամրոցներ, ջրվեժներ, եկեղեցիներ, գյուղեր, սարեր, անտառներ, ապա միայն սեփական մեքենայով, ցանկալի է ջիփ։ Կարգին լավ պահպանված ամրոցներ ունեն, չնայած օրինակ Գոնիոյի ամրոցի պարիսպների վրա թարմ ցեմենտ–բետոնի հետքեր են երևում, կասկածելի է, թե ամրոցի որ մասն է ասենք մ.թ 7–րդ դարում կառուցվել, որը՝ 2006 թվին Խաղաղ ու պասիվ հանգիստ, քչից–շատից մաքուր ծով և ծովափի համար խորհուրդ կտամ գնալ Կվարիատի, Գոնիո։ Սարփին մի քիչ շատ է ամայի, Թուրքիայի սահմանը կարող է ճնշող տպավորություն ստեղծել։ Վերջին դեպքում ավելի լավ է անցնել Թուրքիա մարդա 15 թե 30 դոլար է վիզան ինչքան հիշում եմ, ու դեպի Ռիզե, կամ Տրապիզոն Վրաստան գները գրեթե նույնն են, վերջերս եմ եկել, լայն ընտրություն կա թե որտեղ մնալ, սկսած օրը 10 լարիից մինչև 100 լարի, Կվարիատի երկտեղանոց սենյակը 70 – 80 լարիով (մոտ 50$) կարելի է լողափից մի 30 մետր տեղակայված մոթելում մնալ (ասենք «Լազուրի»)։ Սովորաբար ինչքան լողափից հեռու է մնալու տեղը, այդքան էժան, նույն պայմանների դեպքում։ Առհասարակ խորհուրդ կտամ գնալ այնտեղ ու տեղում ընտրել թե որտեղ մնալ, ուղղակի եթե ավտոմեքենայով չեք, բնականաբար այդքան էլ հարմար չի ման գալը։ Էստեղի ուղեգրերով սովորաբար տեղը և պայմանները նկարագրում են ավելի պայծառ քան իրականում են և ավելի թանկ է նստում, քան հենց տեղում նույն պայմաններով մնալու տեղը։ Շատվորով գնալու դեպքում ամենահարմարն ու ռոմանտիկը ծովափնյա քոթեջներն են։ Քոբուլեթիում լիքը վարձով տներ կան էժանոտ։Երեւան-Բաթումի երթուղու մեկնարկը տրված է
15.07.09
"Հարավկովկասյան երկաթուղիներ"-ն այսօրվանից վերսկսում է Երեւան-Բաթում ուղեւորափոխադրումները: Երեւան կայարանում առավոտյան ռուսաստանցի կոնցեսիոների, Հայաստանի ԱԺ-ի նախագահի, վարչապետի, Տրանսպորտի եւ կապի նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել "Հարավկովկասյան երկաթուղիներ" ընկերության առաջարկած Երեւան-Բաթումի նոր գնացքի երթուղու շնորհանդեսի արարողությունը: Երեւան-Բաթում նոր շարժակազմի կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջել են ամբողջովին նորոգված եւ արդիականացված վագոններով, ծանոթացել առաջարկվող ծառայությունների որակին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին հավաստիացրել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Բաթումի գնացքով կմեկնի: Իսկ ռուս գործընկերները խոստացել են, որ այն ներդրումները, որ նրանք չհասցրին իրականացնել 2008 թվականին, 2009 թվականին ամբողջությամբ պետք է իրականացվի, եւ ապագայում արդեն ֆինանսավորման բոլոր սխեմաները, որ հաստատել ենք կոնցեսիոն պայմանագրով, կպահպանվեն:
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ. "Հարմարավետ պայմաններ են ստեղծվել ուղեւորների համար, արագությունը կարեւոր է, որովհետեւ պետք է նորոգվիրկրորդն իհարկե, արագությունն է, իսկ դա նշանակում է, որ երկաթգիծը պետք է վերանորոգվի, եւ լուրջ ներդրումներ կատարվեն բոլոր ուղիների հուսալիությունը բարձրացնելու առումով, եւ հիմնական կապիտալ ներդրումները այնտեղ պետք է լինեն":
Ուտելիքի գները համարյա նույնն էին ինչ 4 տարի առաջ՝ սալաթները 2–4 լարի, տաք ուտեստները՝ 4-12 լարի։ Էժանը խոհանոցով մնալու տեղ ճարելն ու ինքնուրույն պատրաստելն է, սակայն այդ դեպքում գուցե չհասցնեք նորմալ հանգստանալ Ուրեկիում մնալու դեպքում խորհուրդ կտամ օգտվել «Կոլխիդա» սանատորիայի ճաշարանից, արտակարգ սնում են օրը երեք անգամ, առաջին, երկրորդ, երրորդ, մրգեր, կոմպոտներ, կարագ–մեղր, տնավարի, մի քանի ճաշատեսակի ընտրություն, օրեկան մարդա՝ 15 լարի էր, ինձ ինձ արտակարգ տարբերակ թվաց։ Բուն «Կոլխիդա»–ում մնալը թանկ է (օգոստոսին՝ 35-40 եվրո մեկ հոգու համար սնունդով), սենյակները՝ աղքատիկ, բակն է մի քիչ հետաքրքիր։ Փոքրիկ երեխաների հետ գնալու համար ընտիր տեղ է։ Կողքի ավելի համրարավետ ու սիրուն հյուրանոցներում շատ ավելի էժան է մնալը, չնայած «Կոլխիդայի» դիմացի լողափը ամենամաքուրն է (հաճախակի մաքրում են) ու ազատը, ավազն էլ ասում են բուժիչ մագնիսական ավազ է։ Անտանելի կպչուն ավազ է ի դեպ, կես ժամից ավել պիտի լողանաս որ այդ ավազից ազատվես այն էլ ոչ ամբողջովին, հաստատ ձեզ հետ ավազ կբերեք Հայաստան։ «Ցինցինաթելան» ընտիր ատրակցիոնների հավաքածու է, միայն թե գնալիս հետևեք եղանակին, հենց եղանակը փչանում է ու սկսում է անձրև կաթալ, ատրակցիոնը փակում են։ Եթե էլի հարցեր լինեն, ու եթե կարողանամ պատասխանել որպես այդ մասերում թափառած, սիրով կպատասխանեմ
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.07.2009, 19:55:
Si vis pacem, para bellum
Kuk (27.07.2009)
շնորհակալություն Վիշապ ջան, մանրամասն ինֆորմացիայի մասին
ես լսել եմ, որ Քոբուլեթիում կան նաև վարձով տրվող բնակարաններ անգամ սենյակներ, իսկ դրանց մասին տեղեկություններ կան՞
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Ոչ միայն Քոբուլեթիում, այլ Վրաստանի բոլոր ծովափնյա քաղաքներում, ավաններում, գյուղերում, ինչքան գիտեմ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածքում նույնպես: Ինքս միշտ այդպես եմ հանգստացել:
Գները
մեկ «կոյկան» 10-30 լարիի սահմաններում ա: 1 լարին = 200 դրամ:
Տալիս են և՛ ուտելիքով, և՛ առանց, պայմանները խիստ տարբեր են, սկսած կիսաավերակ շինություններից, զուգարանն էլ դուրսը, վերջացրած եվրովերանորոգված, եվրոզուգարան, եվրոբաղնիք, եվրոունիտազով
murmushka (29.07.2009)
Մի հատ ինձ ով Ուռեկիում մնալու տեղ կարա ասի ու գները մոտավոր?
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Քանի կիլոմետր է Երևանից Բաթումի Ախալքալաքով?
Ո՞վ հաստատ գիտի
450-ի կողմերն ա: բայց մի 50-60 կիլոմետրը ընենց վիճակում էր /3 տարի առաջվա տվյալներ եմ ասում, հիմա չգիտեմ/, որ փոշմանում ես որ ընտեղ ես մտել: ես էտ 50 կիլոմետրը անցա 4 ժամում /10-ի վրա/: հլա մի քանի տեղ էլ մեքենան շուռ տալու վտանգ կար: էն տարի ճանապարհի շինարարություն էևր գնում ու սաղ քանդ ու քարափ էր: հիմա չգիտեմ, մի բան սարքել են՞ վրացիք թե դեռ չէ:
եթե էտ ճամթեն սարքեն, շատ ա կարճանալու ու պրակտիկորեն մի 5 ժամից կարաս Բաթում մտնես:
Hripsimee (09.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ