ChildOfTheSky (18.07.2009)
.Ես հիմա Թիֆլիսում եմ ու հատուկ այդ քաղաքը սիրողների համար-մի քանի նկար
նորակառույց եկեղեցի
Վերջին խմբագրող՝ Rockstar-7: 18.07.2009, 02:06:
սիրունա
Օգոստոսի 1ին գնում եեեմ 15 օրով Բաթումի
Հուսով եմ եղանակը լավ կլինի, Բուդու զագառած
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Enigmatic (18.07.2009)
էսօր էլ ես եմ գնում գիշերը մի շաբաթոոոոոոոոոով.... Բաթում, առաջին անգամ եմ լինելու... Ժողովուրդ, ու՞մ համար կոնֆետ բերեմ էնտեղից
Ճիշտն ասաց ես էլ միտք ունեմ Բաթում գնալու, բայց չգիտեմ պայմանները վոնց են, մնալու տեղերը էժա՞ն են:
Քանի որ Վրաստան մեկնելու տարբերակների հետ կապված հարցերը շատ են ու հաճախակի են զանգում, հարցնում, ինչպես և խոսք էի տվել ներկայացնում եմ բոլոր հնարավոր տարբերակները Երևանից Վրաստան մեկնելու և Վրաստանում երթևեկության վերաբերյալ։ Տեղեկություններս կարող են թեթևակի անճշտություն պարունակել, քանի որոշ ուղղություններից վաղուց չեմ օգտվել, իսկ ճշտելու հնարավորություն այս պահին չունեմ: Դրանք կնշեմ * նշանով:
Սկսեմ ամենատարածվածից
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐ
Երևան-Թբիլիսի
Ամեն օր Կենտորնական (Կիլիկիա) ավտոկայարանից ժամը 8.00, 9.00, 10.00 և հետո ինչպես ստացվի մեկնում են Ֆորդ տրանզիտ մակնիշի երթուղայիններ՝ Երևան - Ապարան - Սպիտակ - Վանաձոր - Բագրատաշեն - Սադախլո - Մառնեուլ - Թբիլիսի:
Ընդհանուր տևողությունը 5-6 ժամ, գինը՝ 6500 դրամ: Մի օր վրացիներն են, մի օր հայերը:
Հին, չճշտված տեղեկություն՝ կինոթատրոն Ռոսիայի մոտից ժամը 8.00 և 10.00 Ֆորդ տրանզիտ, հայեր, Սևանով և 8.00, 10.00, 13.00 ու 17.00 Սասունցի Դավիթ երկաթգծի կայարանից Մերսեդես Դ մակնիշի, վրացիներ: Նույնպես 6500 դրամ:
Կա ավելի էժան տարբերակ: Ռոսիայից Բագրատաշեն 1200 կամ 1500 հաստատ չեմ հիշում, հետո կամուրջը անցնում եք ոտքով և նստում Սադախլո - Թբիլիսի երթուղայինը, սա էլ իմ հիշելով 1000 դրամի կարգի էր:
Երևան-Բավրա-Բաթումի
Բաթումի-Բավրա-Երևան
8000 դրամ
Երևան-Բագրատաշեն-Քոբուլետի
Քոբուլետի-Բագրատաշեն-Երևան
10000 դրամ
Թե որտեղից են մեկնում, անկեղծ ասած տեղյակ չեմ, խնդրում եմ իմացողներին ասել
Տաքսի
Ինչքան գիտեմ 100 լարի կարգի ա ~20 000
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.07.2009, 23:14:
h.s. (21.07.2009)
Գնացք
Հասանք հետաքրքիր տրանսպորտին
Երևան - Թբիլիսի 171/172 չգիտես ինչու մարդատար գնացք կոչվող ռուսական Հարավկովկասյան երկաթուղիներ կազմակերպությանը պատկանող ջարդոնի հավաքածուն մեկնում է անմխիթար վիճակում գտնվող Երևանի Սասունցի Դավիթ երկաթգծի կայարանից ամեն զույգ օր ժամը 19.00-ին: Թբիլիսի հասնելու դեպքում՝ հասնում հաջորդ օրը ժամը 9.00-10.00 ի կողմերը, մեկ-մեկ մի փոքր ուշ, մեկ-մեկ ավելի ուշ, իսկ մեկ-մեկ էլ տեղ չի հասնում: Ընդհանրապես, եթե ուսումնասիրեք լրատվությունը, ապա կնկատեք, որ անմխիթար վիճակում գտնվող Հայկական երկաթգծերից այս միակ միջազգային ջարդոնը հաճախ է դուրս գալիս գծերից, հատկապես Լոռու մարզու տարածքում:
կամ
նայած որն ա համեմատաբար բարվոք վիճակում...
Մեկ ժամ կանգնում է Հայաստանի Այրում մաքսային կետում և մեկ ժամ Վրաստանի Սադախլո մակսային կետում:
Թբիլիսիից վերանորոգվող կենտրոնական կայարանից դուրս է գալիս կենտ օրերին Վրաստանի ժամանակով (Երևան -1 ժամ) ժամը 15.20-ին:
Սրա գներից տեղյակ չեմ, բայց իմ հիշելով 6000-7000 դրամի կարգի ա + 500-1000 դրամ «սպիտակեղենի» համար:
Երևան - Բաթումի
Հուլիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանի երկաթգծեր կազմակերպությանը պատկանող Երևան-Բաթումի մարդատար արագընթաց գնացքը Երևանի երկաթգծի կայարանից դուրս է գալիս ամեն կենտ օր ժամը 21.10 Երևանի ժամանակով, իսկ Բաթումի է հասնում 16.30 Վրաստանի ժամանակով: Հակառակ ուղղությամբ՝ Բաթումիից 8.50 և Երևան հասնում է 5.35: Գնացքը մաքսային կետում չի կանգնում, ստուգումներն իրականացվում են ճանապարհին: Իմ ունեցած տեղեկություններով երկու տեղանոց կուպեն մարդը 52 դոլարի կարգի է, իսկ 4 տեղանոցը մարդը՝ 26 դոլար:
Ինքնաթիռ
http://ar.newsarmenia.ru/arm1/20090316/42041348.htmlԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը շաբաթ օրն իրականացրեց Երևան-Թբիլիսի-Երևան առաջին կանոնավոր չվերթը։
Երևան-Թբիլիսի-Երևան չվերթի շնորհիվ ավիաընկերության ուղևորները հնարավորություն ստացան տնտեսել ժամանակը. Երևանից Թբիլիսի չվերթի տևողությունը շուրջ 40 րոպե է։ Երևան-Թբիլիսի-Երևան ավիաչվերթի տոմսի արժեքը կազմում է 50 եվրո։ Չվերթն իրականացվում է ամեն օր, օրը երկու անգամ։ Երևան-Թբիլիսի-Երևան առաջին ավիաչվերթի ժամանակ ինքնաթիռում գտնվում էին նաև մի խումբ հայ լրագրողներ։
Հայաստանի ճախրող գույներ
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.07.2009, 23:49:
Ֆրեյա (22.07.2009)
Մի ուղղում Արտ, չնայած գնացքը գրած է Երևան-Բաթում, բայց իրականում գնացքը Բաթում չի հասնում քանի որ Բաթումի երկաթգծի կայարանը քանդված վիտչակում է. Գնացքը հասնում է Բաթումին կպած Միխինջաուրի ավանը, որտեղից քաղաք եք հասնում կամ տաքսիով, կամ ավտոբուսով.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ